Խորհրդարանի պաշարում կլինի՞․ «Հրապարակ»Բագրատ սրբազանը ՀՀ-ում սեփական ոչինչ չունի, անգամ՝ տուն. «Ժողովուրդ»Վահագն Խաչատուրյանին ԱՄՆ-ում տոտալ բոյկոտել են․ «Հրապարակ»ԱԺ ՔՊ պատգամավոր Նարեկ Գրիգորյանի կինը 4 տարի է հայտարարագիր չի ներկայացնում․ ԿԿՀ-ն «զավթելու» հետքերով. «Ժողովուրդ»ԱՄՆ-ում չեն հավատում Իսրայելի լիակատար հաղթանակինԱՄՆ-ն արգելել է ուրանի ներկրումը ՌուսաստանիցՍի Ցզինպինը Պուտինի այցից առաջ վառ ազդանշան է ուղարկել Արեւմուտքին«Եթե այգին համարվի Ադրբեջան, կտրելու ենք ծառերը». կիրանցեցի ՀՀ ԱԳՆ-ն Նեպալի հետ «թվինինգ ծրագիր» է սկսում․ ազգային զեկույցներ կներկայացվեն ՔԿ-ն լուսանկարներ է հրապարակել ցուցարարներից՝ հաղորդելով ձերբակալությունների մասին «Դվին»-ի մոտ վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել. կան բերման ենթարկածներ ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում ճգնաժամ առաջացավ, երբ Ադրբեջանի ԶՈՒ-ն ներխուժեց Հայաստան․ Փաշինյան Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցությունները մտել են փակուղի. Կատարի ԱԳՆ ղեկավարԵՊՀ մի խումբ դասախոսներ, սատարելով Բագրատ Սրբազանի շարժմանը, պահանջում են Փաշինյանի հրաժարականը ԱՄՆ-ը կարծում է, որ Իսրայելն առաջիկա օրերին ռազմական գործողություն կսկսի Ռաֆահում
Գերեվարված Արցախի ռազմաքաղաքական մյուս ղեկավարների կալանքը ևս կարող է երկարաձգվել. մանրամասներ
ՌԴ պետդումայի պատգամավորը կասկածանք է հայտնել, թե Հայաստանին կընդունեն ԵՄ-ում Հաստատվել է Հայաստանի և Հնդկաստանի ՊՆ-ների միջև 2024-2025 թթ. համագործակցության պլանը Օկուպացված Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցու ոչնչացումը ցեղասպանական գործողություն է․ ահազանգ Ավտովթար՝ Տավուշում․ բժիշկ-ստոմատոլոգը Աղավնավանքի ճանապարհին կողաշրջված հայտնվել է առվակում Իշխանությունն օգտագործում է վարժական հավաքները՝ որպես սպառնալիք և պատժամիջոց․ հայտարարություն Նորածին երեխային եկեղեցու բակում լքած մայրը հայտնաբերվել է Օպերայի մոտից անչափահաս են բերման ենթարկել, որ ասել է` «կարմիր բերետավորներն էս ինչ շատ են» (տեսանյութ) Քաղաքացիները պահանջում են Փաշինյանի հրաժարականը, նա գյուղերը հանձնելու որոշում է կայացրել․ BBC Վաղը ձեր բողոքը հայտնեք, կառավարության ղեկավարը վաղը 17:00-ին Օպերայի դահլիճում կլինի (տեսանյութ) Չնայած ՔՊ-ն իրեն լավ չի պահում, բայց ես կհանդիպեմ իրենց հետ, դա էլ է մեր առաքելությունը. Սրբազան (տեսանյութ) ՄԻՊ-ը հանդիպել է երեխաներին․ ընդգծել է նրանց շահերի ապահովման անհրաժեշտությունը Պարզվում է` ԵՊՀ-ն քաջալերում է ուսանողներին, որ արտահայտեն իրենց քաղաքացիական զգացումները. Սրբազան (տեսանյութ) Ժողովու'րդ ջան, ո՞նց եք, այսօր անձրև չկա չէ՞. Բագրատ Սրբազանը Տերունական աղոթքով սկսեց իր խոսքը (տեսանյութ) Այսօր ոստիկանությունը գտնվում է պատանդի կարգավիճակում այս իշխանության ձեռքում. Ավետիսյան (տեսանյութ) Օկուպացված Շուշիում ադրբեջանցի վանդալների՝ հայկական մշակութային ժառանգության իսլամացման նոր փորձերը ԵԱՏՄ-ն փոխում է զարգացող և ամենաքիչ զարգացած երկրներից ստացվող ապրանքների ծագման որոշման կանոնները Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցում․ ՈՒՂԻՂՎաշինգտոնում Գևորգ Պապոյանն ու Ջեֆրի Փայեթը քննարկել են «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը Առաջիկա օրերին ժամանակ առ ժամանակ սպասվում են անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 34-ամյա ՌԴ քաղաքացին կրակել է Արարատի բնակչի ոտքերի ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ Ռուսաստանը սպորտի նոր նախարար ունի Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 97 դեպք. գրանցվել է 7 ավտովթար, վիրավորվել է 10 մարդՀրազդանի 39-ամյա բնակչի մեքենայում «Մակարով» տիպի լիցքավորված ատրճանակ կար Մեր երեխաները միայն Հայաստանում, իրենց մայր հողի վրա են իրենց հզոր զգալու, ամենակարևորը՝ հավատն է սեփական ուժերի հանդեպ․ Գագիկ Ծառուկյան (տեսանյութ)Ցուցարարը ոտքի կոտրվածք է ստացել. «Այս խայտառակ դեպքը հնարավոր է դարձել, քանի որ նախորդող և ոչ մի դեպքով որևէ «կարմիրբերետավոր» պատասխանատվության չի ենթարկվել». հայտարարությունԺամանակն է Ադրբեջանի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել այն․ ՓաշինյանՄայիսի 15-ին ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումըԱՄՆ Պետդեպարտամենտում խոսել են Սերգեյ Շոյգուին փոխարինելու մասինԱյս պայքարից հոգնելը մեզ կբերի ինքնաոչնչացման․ ուրեմն չենք հոգնում, չենք կոտրվում․ ԵՊՀ դասախոսի բաց նամակըԿիրանցի մի մասը հանձնվում է Ադրբեջանին. սա հանցագործության մասին հաղորդում է. Չալաբյան (տեսանյութ)Հաջող մեկնարկած գործընթացի նկատմամբ վտանգ եմ կանխազգում ոչ միայն քարկոծողներից, այլև երկրպագողներից. Հրանտ Խաչատրյան Զանգեզուրի միջանցքը առանձնահատուկ նշանակություն ունի Թուրքիայի համար․ Աբդուլքադիր Ուրալօղլու«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն օրը կամփոփի Երևանի Սուրբ Աննա եկեղեցում
Տնտեսություն

Ռոսատոմը կրկին կերկարաձգի Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը

Դեկտեմբերի 15-ին «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ն («Ռոսատոմ» պետկորպորացիայի մաս) և «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ն Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու մասին պայմանագիր են կնքել։ Կայանի շահագործման ժամկետը երկարաձգելու պայմանավորվածությունը ձեռք է բերվել Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստի շրջանակում։

Փաստաթուղթը ստորագրել են «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը և «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ համալիր նախագծերի կառավարման ղեկավար Յուրի Սվիրիդենկոն։

«Հաշվի առնելով Ռոսատոմի եզակի փորձը Կոլայի և Նովովորոնեժի ԱԷԿ-երի շահագործման ժամկետի երկարաձգման գործում, ինչպես նաև հաշվի առնելով Հայկական ԱԷԿ-ի արդիականացման առաջին փուլի աշխատանքների դրական արդյունքները, կնքված համաձայնագրի շրջանակում պետկորպորացիայի հետ համագործակցությունը թույլ կտա կայանին արդյունավետ և անվտանգ աշխատել մինչև 2036 թվականը»,- մեկնաբանում է Յուրի Սվիրիդենկոն։

Հայկական ԱԷԿ-ի շահագործումը երկրի էներգետիկ անկախության կարևորագույն գործոնն է։ Հայկական ԱԷԿ-ի տեսակարար կշիռը հանրապետությունում էլեկտրաէներգիայի ընդհանուր արտադրությունում կազմում է մոտ 30%։ Ատոմային էներգիան էկոլոգիապես մաքուր արտադրության աղբյուր է, ուստի Հայկական ատոմակայանում էլեկտրաէներգիա արտադրելը թույլ է տալիս չարտանետել մթնոլորտ զգալի քանակությամբ ածխաթթու գազ։

2014 թվականին Հայաստանի կառավարությունը դիմել է Ռոսատոմին` ԱԷԿ-ի արդիականացման և շահագործման ժամկետը երկարաձգելու հարցով։ Արդիականացումը սկսվել է 2015 թվականին, աշխատանքներն ավարտվել են 2021 թվականին։ Կարեւորն այն է, որ աշխատանքների մեծ մասն իրականացվել է առանց էլեկտրակայանի աշխատանքը դադարեցնելու։ Ռուսական մասնագիտացված կազմակերպությունների և ինստիտուտների ներգրավմամբ մանրակրկիտ հաշվարկներ են արվել, կայանում փոխարինվել է սարքավորումների հսկայական քանակություն։ Արդիականացվել են բլոկի վթարային հովացման համակարգը, մեքենայական դահլիճը, տուրբինները, ավտոմատացված կառավարման համակարգերը, իրականացվել է ռեակտորի իրանի ջերմամշակում՝ վերականգնողական թրծում, մեծ թվով վերանորոգման աշխատանքներ։ Էներգաբլոկի հզորությունը 380-390 ՄՎտ-ից հասցվել է 440 ՄՎտ-ի։

Հայկական ԱԷԿ-ի շահագործման գործող ժամկետն ավարտվում է 2026 թվականին, համապատասխան լիցենզիան տրվել է ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի կողմից 2021 թվականին։

***

«Ռուսատոմ սերվիս» ԲԸ-ն «Ռոսատոմ» պետկորպորացիայի էլեկտրաէներգետիկ ստորաբաժանման մաս է կազմում: Ընկերությունը ծառայություններ է մատուցում էներգետիկ տարբեր ոլորտների էներգետիկայի օբյեկտների:

«Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ն 13 արտասահմանյան երկրներում իրականացրել/իրականացնում է ռուսական նախագծով 48 ատոմային էներգաբլոկների նախագծեր (գործող և կառուցվող): Միևնույն ժամանակ, ընկերությունը առաջատար դիրք է զբաղեցնում Չինաստանի, Բուլղարիայի և Հայաստանի շուկաներում ու հանդիսանում է ՋՋԷՌ ատոմակայաններում սպասարկման ժամկետի երկարաձգման, պլանային կանխարգելիչ սպասարկման ու սարքավորումների արդիականացման աշխատանքների գլխավոր կապալառուն: 2022 թվականի վերջին «Ռուսատոմ սերվիս» ՓԲԸ-ն արտաքին շուկաներում ձևավորել էր մոտ 3 միլիարդ ԱՄՆ դոլարի պատվերների պորտֆել։

«Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ի ռեֆերենցիաները ներառում են շահագործման ժամկետների երկարացման, պահպանման ու վերանորոգման, սարքավորումների և պահեստամասերի մատակարարման, միջուկային ենթակառուցվածքի, խորհրդատվական ծառայությունների և ուսուցման, արդյունաբերական վարժասարքերի համալիր նախագծեր:

2022 թվականից ընկերությունն ակտիվորեն զարգացնում է վերականգնվող էներգետիկայի ոլորտները՝ փոքր հիդրոէներգետիկա, կենսագազային ռեակտորներ, աղբավայրերից գազի ստացում։ BOO (կառուծում-սեփականացնել-գործել) մոդելն իրականացվում է որպես առաջնահերթություն: Վերականգնվող էներգիայի ոլորտում «Ռուսատոմ Սերվիս» ԲԸ-ի ռեֆերենցիաները ներառում են Բուլղարիայում հիդրոէլեկտրակայանների կասկադի նախագծումը, Կարելիայի` Սեգոզերսկայա ՀԷԿ-ի համար սարքավորումների մատակարարումը: Մոտ ապագայում ընկերությունը նախատեսում է նաև դիրք գրավել որպես հիմնական բիզնես մասնակից բարձր հզորության կենսառեակտորների կառուցման գործում՝ իրականացնելով «կանաչ էներգիա» օգտագործելով «Ռոսատոմ» պետկորպորացիայի զարգացման ռազմավարությունը:

Ռոբոտաշինության ուղղության շրջանակում ընկերությունն առաջարկում է ռոբոտային համակարգերի և այլ ոչ ստանդարտ սարքավորումների նախագծման և արտադրության ծառայություններ` ատոմային արդյունաբերության ձեռնարկությունների համար և դրանից դուրս:

«ՋԵՏ» ինժեներատեխնիկական կենտրոն» ԲԸ-ն («Ռուսատոմ-Սերվիս»-ի մաս)՝ առաջատար է ատոմակայանների և ջերմային էլեկտրակայանների վարժասարքերի կառուցման և մաթեմատիկական մոդելավորման ոլորտում: Ընկերության գործունեությունը ներառում է նախագծված էներգաբլոկների տեխնոլոգիական ալգորիթմների փորձարկում, մարդ-մեքենա ինտերֆեյսների հետազոտություն և արտակարգ իրավիճակներում ատոմակայանի շահագործող անձնակազմին աջակցելու համակարգերի մշակում: