Գազի գինը սահմանին 2024-ին չի փոփոխվի. Մհեր Գրիգորյան
Իմ տեղեկություններով` 2024 թվականին սահմանին ռուսական գազի գինը չի փոխվի, և, ըստ այդմ, չի փոխվի նաև սպառողների համար սակագինը: Այս մասին այսօր ՀՀ-ՌԴ միջկառավարական խորհրդի նիստի ընդմիջմանը ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հետ զրույցում։
«Այս պահի դրությամբ մենք ունենք հստակ տեղեկություններ, որ 2024 թվականին սահմանին գազի գինը չի փոխվելու: Եվ վստահ եմ, որ, ըստ այդմ, նաև սակագինը չի փոփոխվի»,- ասաց Գրիգորյանը:
Փոխվարչապետի տեղեկություններով՝ հայաստանյան «Գազպրոմը» մայր «Գազպրոմ»-ի հետ 2024 թվականի համար արդեն կքնել է պայմանագիրը, որով գնի որևէ փոփոխություն նախատեսված չէ:
Ռուսական գազի գինը սահմանին Հայաստանի համար կազմում է 165 դոլար՝ 1000 խորանարդ մետրի դիմաց։