Անշարժ գույքի վարձակալության վերաբերյալ ներկայացվում են հայտարարություններ. ՊԵԿ (տեսանյութ)
2023 թվականի դեկտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել անշարժ գույքի վարձակալության հետ կապված ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված որոշ դրույթների փոփոխություններ, ըստ որի հարկ վճարողների սպասարկման բաժիններում ակտիվությունը կրկնապատկվել է:
Քաղաքացիները, որոնց կողմից անշարժ գույքի վարձակալության վերաբերյալ կնքած պայմանագիրը չի ստացել պետական գրանցում, արդեն ներկայացնում են եկամտի ստացման իրավունքի վերաբերյալ հայտարարություն:
Հիշեցում
Հայտարարությունը հարկային մարմին պետք է ներկայացնել վարձակալության տրամադրման օրվան հաջորդող 5-օրյա ժամկետում, իսկ եկամտի ստացման դադարեցման դեպքում՝ դադարեցման օրվան հաջորդող 5-օրյա ժամկետում։