Մասիսում մահակներով հարվածել են «Chevrolet Volt»-ի ուղևորներին, հնչել են կրակոցներ, կան վնասված ավտոմեքենաներՔոչարյանն էլ է վճարել, Լևոն Տեր-Պետրոսյանն էլ է վճարել, Սերժ Սարգսյանն էլ է վճարել, Նիկոլ Փաշինյանն էլ է վճարել․ Սրբազանը կատակեց շարժման ֆինանսավորման մասին«Տղե՛րք, ձեզնից ոչ ոք չի վախենում, հանդարտվե՛ք». Սրբազանը՝ կարմիրբերետավորներին (տեսանյութ)Հայաստանի և Արցախի երիտասարդների կապը պետք է է´լ ավելի ամրապնդել ու զարգացնել. Գագիկ ԾառուկյանԱզատությունից զրկված մարդն ունի հետևյալ պարտադիր իրավունքները․ Արման ԹաթոյանՎրաստանի խորհրդարանը մայիսի 14-ին վերջնական ընթերցմամբ կընդունի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը. ԿոբախիձեԹասիբի էլեմենտներ մնացել են. Համբիկ Սասունյանին բաժին չտարան, բայց հարվածել են դեմքին․ ՄելիքյանՄիանում եմ դասադուլին և գործադուլին, այսօր մեր դասը չի կայանա․ ՇարմազանովՌԴ ՊՆ Կադրերի գլխավոր վարչության պետը ձերբակալվել է
ԵՊՀ պրոռեկտորն իջավ Սրբազանի մոտ ու հայտարարեց, որ ինքը ուսանողներին չի սպառնացել
Ընտրական հանցագործությունները քննող մարմին չի ստեղծվել ընդդիմմության ղեկավարմամբ. Փաշինյանը խաբել է. Սուտ 206Կան փակ ճանապարհներ, Դիլիջանի ոլորաններում մառախուղ էԻշխանությունը վերածվել է սպառված, ամորֆ, բայց երկրի ու ժողովրդի համար վտանգավոր մարմնի. «Փաստ»ժամը 10-ի դրությամբ 38 մասնակից է բերման ենթարկվելԱմերիկյան ռազմական օգնությունն արդեն Ուկրաինայում էԱռաջին անգամ Հայաստանի ղեկավարին մեղադրում են Հայոց ցեղասպանության ժխտման արշավին աջակցելու մեջ. «Փաստ»Տնտեսվարողներին աջակցություն կտրամադրվի. նախագիծ. «Փաստ»Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը՝ ուղիղՍպասվում են տեղումներ
Երևանում ոստիկանական մեքենան հարվածել է ակցիա լուսաբանող լրագրողին. նա տեղափոխվել է հիվանդանոց
Անհամեմատելի մթնոլորտ ու բովանդակություն. «Փաստ»Վոյաժներին ոչինչ չեն խանգարում․ «Հրապարակ»Ռոբերտ Քոչարյանի գործը քննող Աննա Դանիբեկյանի դեմ հարուցված կարգապահական վարույթը ԲԴԽ-ում է. «Ժողովուրդ»Հիմա էլ է «արյան գետեր» պահանջե՞լ. «Փաստ»Սթրեսից էր դուրս գալիս․ «Հրապարակ»  Օրենքը «օրենք չէ», եթե բացառություններ չունի ՔՊ պատգամավորների համար․ Թագուհի Ղազարյանի ոչ ստեղծագործական աշխատանքի հետքերով . «Ժողովուրդ»«ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում կներկայացնի դատախազություն՝ կապված տավուշյան «սահմանազատման» հետ. «Փաստ»Իշխանական նավը երերում է․ «Հրապարակ»Գավաթակիր թիմի մարզիչները բոյկոտել են ՀՖՖ ղեկավարության դեմ. «Ժողովուրդ»Խաչիկ Ասրյանն էլ առաջարկում է Արշակ Կարապետյանի թեկնածությունը. «Փաստ»Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը․ «Հրապարակ»Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»Նիկոլ Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները՝ երեք «քարի» արանքում. «Փաստ»Կիմ Չեն Ընը նոր դիպուկահար հրացան է փորձարկելԱռեղվածային դեպք՝ Երևանում․ նոր կառուցվող էլիտար թաղամասի շենքի բակում հայտնաբերվել է տղամարդու դի Նեպալի պատվիրակությունն ԱԺ-ում էր․ «Ակադեմիական քաղաքն» են քննարկել «Կարմիր բերետավորների» արարքները քաղաքացիների նկատմամբ ակնհայտ պատժիչ բնույթ ունեին»․ Արման Թաթոյան (տեսանյութ) Վաղը կլինեմ ոստիկանության բաժնում, որ ապօրինաբար ձերբակալված քաղաքացիները վստահ լինեն՝ մենակ չեն․ Մելիքյան
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Որտե՞ղ են անցկացվելու «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման վաղվա անհնազանդության ակցիաները․ ուղեցույց Սփյուռքը՝ Հայրենիքի կողքին․ ակցիաներ են անցկացվել աշխարհի մի շարք երկրներում Ցուցարարներին հեռացնելու համար Վրաստանի խորհրդարան են ժամանել հատուկ ջոկատայիններԱդրբեջանում հրաբուխ է ժայթքել Ակցիաների սկզբից ի վեր արձանագրվել է ԶԼՄ-ների ներկայացուցիչների նկատմամբ բռնությունների 8 դեպք «Հույսի շողը». Շարժման մասնակիցը Սրբազանի դիմանկարով նկար նվիրեց Բագրատ Սրբազանին (տեսանյութ) Իսրայելի պաշտպանության նախարարը հրամայել է ստեղծել այնպիսի զենք, որի նմանը դեռ չկաՎաղը կգնամ ԵՊՀ, Ժուռնալիստների միություն, հետո` 3-րդ մաս. Սրբազանը նշեց երթուղին (տեսանյութ) Զգուշացնում եմ ԵՊՀ ռեկտորին և նրա տեղակալին՝ չափներդ չանցեք. Սրբազան (տեսանյութ) Եկե'ք ծափահարենք լրագրողներ Մերիին և Դավիթին, ոստիկանությունը բռնի ուժ էր կիրառել նրանց նկատմամբ (տեսանյութ) «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի վիճակը ծայրահեղ ծանր է (տեսանյութ)
Տնտեսություն

«Ֆլայ Առնան» ՀՀ ազգային ավիափոխադրող երբեք չի եղել. Հակոբ Ճաղարյան

Վերջին մի շաբաթում հանրության ուշադրության կենտրոնում էր «Ֆլայ Առնա» ավիաընկերության, որպես ՀՀ հերթական «ազգային ավիափոխադրողի» փուչիկը պայթելու մասին թեման: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ վարչապետի՝ ավիացիայի գծով նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Ինձ բազմաթիվ լրագրողներ դիմել են տարատեսակ հարցերով, որոնցից հիմնականները` «Ֆլայ Առնայի» հայկական լինել-չլինելը, «Ազգային ավիափոխադրող» չկայանալու պատճառները, այդ ընկերության ապագան՝ Հայաստանում։ 

Պարզաբանումների և ամեն անգամ չկրկնվելու համար որոշեցի այս գրառմամբ ամեն ինչ պարզաբանել, գոնե իրավական տեսակետից: 

«Ֆլայ Առնան» ՀՀ ազգային ավիափոխադրող երբեք չի եղել: 

Համաձայն Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) ձևակերպման` «Ազգային Ավիափոխադրողը» տվյալ երկրի միակ կամ հիմնական ավիափոխադրողն է, որը հանդիսանում է երկրի ավիացիոն փոխադրումների շուկայի կարգավորման ազգային գործիք։ 

«Ազգային ավիափոխադրող» չի նշանակվում վարչապետի, նախագահի, կամ որևէ այլ պաշտոնյայի հրամանագրով: Այդպես անվանելով ավիաընկերությունը, այն այդպիսին չի դառնում: Ինչպես բոլոր Հաղթանակ անունը կրողները հաղթանակ չեն, Համեստները` համեստ, Գեղեցիկները` գեղեցիկ։ 

«Ազգային ավիափոխադրողը» երկարատև, մասնագիտական և որակյալ աշխատանքի շնորհիվ տվյալ երկրի ավիափոխադրումների շուկայում իր սպասարկած ծավալների շնորհիվ շուկայի կարգավորման վրա ազդեցություն գործելու հնարավորություն վաստակած ավիաընկերության կարգավիճակի գնահատականն է, ոչ թե՝ անվանում: Ինչին, այլ պատճառներից բացի, լոուքոստ մոդելով հասնել հնարավոր չէ: 

Հայկակա՞ն է արդյոք «Ֆլայ Առնա» ավիաընկերությումը: Չէ՞ որ նրա բսժնետոմսերի 51 %-ը հայկական չեն: 

Այո՛, ավիաընկերությունը հայկական է: Այն գրանցված է ՀՀ-ում, գործում է ՀՀ-ում, աշխատում է ՀՀ օրենքներով, հարկերը վճարում է ՀՀ-ում... 

Ապագայի մասին՝ «Ֆլայ Առնան» «Էյր Արաբիա» ավիաընկերության 5-րդ դուստր ավիաընկերության փորձն է: 

Նրանցից 2-ը` Մարոկկոյի և Եգիպտոսի դուստրերը, աշխատում են անխափան: «Էյր Արաբիայի» օդանավերի մոտ 10 %-ը շահագործվում են այդ կենտրոններից: Մյուս երկուսը` Նեպալի և Հորդանանի, դադարել են գործել: Եվ, ըստ իմ շատ հավաստի տեղեկությունների, ոչ «երկրի արտաքին քաղաքական անկայուն իրավիճակի» պատճառով, ինչպես նշվում է բաց աղբյուրներում: 

Ասեմ, որ այս ընկերության գործունեությանը ծանոթ լինելով իր ստեղծման օրվանից, հավաստիացնում եմ, որ ոչ մի սկանդալի մեջ ներքաշված չի եղել:

Եվ հույս հայտնեմ, որ էդ պատճառով Հայաստանից հեռանալու առիթ չի ունենա»։