Այսօր՝ ժամը 18։00-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի արցախյան գրասենյակի առաջ կազմակերպվում է հավաք՝ առևանգված քաղաքացուն վերադարձնելու պահանջով
ԱՀ ներքին գործերի նախարարության ոստիկանությու Հասարակայնության հետ կապի և լրատվության ծառայության պետ Հունան Թադևոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ ժամը 18։00-ին հավաքվելու են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի արցախյան գրասենյակի առաջ։
Նա, մասնավորապես, գրել է․
«Սիրելի' հայրենակիցներ
Այսօր ժամը 18։00-ին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի արցախյան գրասենյակի առաջ կազմակերպում ենք հավաք, միջազգային մարդասիրական կառույցին մեր դժգոհությունն արտահայտելու և պահանջը ներկայացնելու համար։
Պահանջը հետևյալն է, որ կատարեն իրենց ստանձնած պարտականությունները, գործադրեն բոլոր ջանքերը, հետ վերադարձնեն ադրբեջանցիների կողմից Հակարի կամրջից առևանգված Արցախի 68-ամյա քաղաքացուն։
Թե դժվար չէ, տարածեք»։