Այս առևանգման դեպքը պետք է ուղղել Ադրբեջանի դեմ՝ բարձրացնելով հանրային ու միջազգային մեծ աղմուկ․ եթե դա չանենք, սա կդառնա առևանգումների շղթայի սկիզբ․ ադրբեջանագետ
Քաղաքացու առևանգման դեպքը պետք է լավագույնս ծառայեցնել Աղդամով «հումանիտար օգնության» տրամադրման թեման փակելուն: Այս մասին տելեգրամյան իր ալիքում գրել է Ադրբեջանի հարցերով փորձագետ Տաթևիկ Հայրապետյանը։
«Ինչպե՞ս կարելի է քննարկել այդ հարցը, եթե Կարմիր Խաչն անգամ չի կարողանում կանխել բուժառության մեկնող քաղաքացու առևանգումը: Այս առևանգման դեպքը պետք է ուղղել Ադրբեջանի դեմ՝ բարձրացնելով հանրային ու միջազգային մեծ աղմուկ: Եթե դա չանենք, ապա այս մարդու կյանքը կդրվի վտանգի տակ, ավելին՝ սա կդառնա առևանգումների շղթայի սկիզբ:
Փաստացի, Ադրբեջանն իրագործում է ճիշտ նույն քաղաքականությունը, ինչ 1991-1992 թվականներին: Ոչինչ չի փոխվել այդ պետության գործելաոճի ու նպատակների մեջ, միայն մենք ենք միամտաբար հավատում իրենց «խաղաղասիրությանը»»: