Իրանում համազգային սուգ է հայտարարվելԻսրայելում շտապել են նշել, որ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի հետ կապ չունեն
Քաղաքացին հայտնել է, որ երկու ադրբեջանցիներ ծեծել են իրեն. Shamshyan.com
Այս ծանր ժամին կիսում ենք Իրանի եղբայրական ժողովրդի կորստի վիշտն ու դառնությունը. Վահագն ԽաչատուրյանԲագրատ Սրբազանին հայկական գամփռ նվիրեցին (տեսանյութ)Մետրոպոլիտենում հիմնովին փոխարինվում են վճարային համակարգերը
Առեղծվածային դեպք՝ Աբովյանում. հայտնաբերվել է տղամարդու այրված դի
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամըՕդի ջերմաստիճանը կբարձրանաԻրանի նախագահի լիազորությունները 2 ամսով կփոխանցվեն Ռաիսիի առաջին տեղակալինԲագրատ Սրբազանը տոնում է ծննդյան 53-ամյակը. նրան անակնկալ են մատուցել (տեսանյութ)Հրազդանի կիրճում չշահագործվող գնացքի վագոններ են այրվելԳետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզումԱյս պահին Իրանում ընթացող զարգացումների հետ կապված, թերևս, ամենակարևոր հարցադրումներն են․ պարզաբանում է արաբագետըՀայաստանի կիոկուշին կարատեի հավաքականը կմասնակցի Եվրոպայի 7-րդ առաջնությանըԱդրբեջանի բարձրագույն իշխանությունը շատ լավ հասկանում է իրավիճակի ողջ զգայունությունը. արաբագետԻրանը մեզ համար բարեկամ պետություն է․ Բագրատ Սրբազանը զորակցություն է հայտնել Իրանի նախագահին (տեսանյութ)Մի շարք հասցեներում գազ չի լինիՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՀայաստանը՝ որպես Իրանի մերձավոր և բարեկամ հարևան, պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն․ ԱԳՆԲաքվի բռնապետի և Իրանի նախագահի հանդիպումից շատ կարևոր դետալ է աչքաթող արվել․ ռազմական փորձագետ (լուսանկար)Այսօր մի շարք հասցեներում լույս չի լինիԵթե իսրայելական հետախուզական օբյեկտների ձեռքի գործի պատճառով Իրանի նախագահը զոհված լինի, ապա տարածաշրջանը կարող է շատ կտրուկ նոր մեծ պատերազմի թատերաբեմ դառնալ․ փորձագետ
Իրանի նախագահը, ԱԳ նախարարը և ուղղաթիռի մյուս բոլոր ուղևորները զnհվել են
Իրանի նախագահին և ԱԳ նախարարին տեղափոխող ուղղաթիռը «կոշտ վայրէջք» է կատարել
Հեղեղումներ Բրազիլիայում. ավելի քան 150 մարդ է մահացել Ռաֆահում իսրայելական օպերացիան ստիպում է 800 հազար մարդու լքել իրենց տները․ ՄԱԿ Կրասնոդարը հաղթեց Սոչիին․ Սպերցյանը՝ գոլի հեղինակ Թբիլիսիում կրկին բողոքի ակցիա է տեղի ունեցել հայտնի օրենքի դեմ ՈւԵՖԱ-ն պարտքերի պատճառով պատժել է 13 ակումբների Տավուշի մարզպետը սպառնացել է Կիրանցի բնակչին զորքով հանել իր տնից, որ հանձնեն Բաքվին (տեսանյութ) Կիրանցի բնակիչը օգնություն է խնդրում, չի ուզում իր տունը հանձնել Ադրբեջանին (տեսանյութ) Սարգիս Ադամյանի Քյոլնը դուրս մնաց Բունդեսլիգայից Ալիևը մեքենայում «Noldu Pashinyan» երգն է լսում, տղամարդ չե՞ք դուք, գոնե մի բառ ասե'ք, ծաղրում է (տեսանյութ) Կրակոցներ՝ Հրազդանում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է Ոստան գյուղի գերեզմանատան մոտ կատարված սպանությունը բացահայտվել է Այս Շարժումը աննախադեպ թափ է հավաքում, բոլոր շերտերը իրենց աջակցությունն են հայտնում և միանում (տեսանյութ) Սրբազանի հետ հանդիպումը բազմամարդ էր, լի դրական ակնկալիքներով․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում է, օրհնում է իրեն մոտեցող քաղաքացիներին (տեսանյութ) Ողբերգական դեպք՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել Բագրատ Սրբազանը ողջագուրվեց պատահաբար հանդիպած Գրիգորի Խաչատուրովի հետ (տեսանյութ) Կարևոր է համախոհ գործընկերների հետ կապերի խորացումը․ ԱԳ նախարար Երևանում՝ «Վալենսիա» ռեստորանում, հայտնաբերվել է տղամարդու մարմին Սրբազանն իր համախոհների հետ օրն ամփոփում է Սուրբ Աննա եկեղեցու բակում․ ՈՒՂԻՂՈւղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան Իշխանությունը զավթված է սատանայի կողմից, ուստի բնական է, որ նրա դեմ պայքարը պիտի հենց Սրբազան կոչվեր․ Աշոտյան Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը Լույս չի լինի մի շարք հասցեներումՍպաներից մեկն ասաց` այս ամենը մեր ապրելու իրավունքը մեզ վերադարձրեց. Սրբազան (տեսանյութ)
Հասարակություն

Նիկոլից ավելի Նիկոլ․ ինչո՞վ է պայմանավորված իրեն երգահան ու դերասան հռչակած Մադլենյանի սերն առ Նիկոլ

Երգիչ, երգահան, դերասան, մի խոսքով, շոու բիզնեսի ներկայացուցիչ Ռիչարդ Մադլենյանը երեկ չի հետևել Նիկոլ Փաշինյանի ասուլիսին, բայց այսօր նայել է ու հասկացել, որ Փաշինյանին հարցեր տվող լրագրողների մակարդակն «ուղիղ անալոգ է հայկական շոու-բիզնեսի»․․․ նա նաև լրագրողներին կոչ է արել «լրջանալ»․․․

Նա մասնավորապե գրել է․

Իհարկե, կարելի է ենթադրել, թե կոնկրետ ինչն է այդքան հուզել կապիտուլյացիայի ու երկիրը թշնամուն հանձնելու մեջ մեղադրվող ղեկավարին սատարող երգահանին։

Երևի նա վատ է զգացել այն լրագրողների հարցերից, որոնց պատճառով Փաշինյանը հունից դուրս եկավ, սկսեց խառնիխռիվ ու ոչինչ չասող պատասխաններ տալ․ Մադլենյանն անլուրջ է համարում, որ լրագրողը Փաշինյանին հորդորում էր չկաշկանդվել ու չվախենալ Արցախ բառը օգտագործելուց, Մադլենյան Ռիչարդը վատ է զգացել, որ իր սրտի վարչապետի առաջ են դրել նրա իշխանության թալանն ու անգրագետ կառավարումը, որ Փաշինյանին դավաճան են ասել, որ կանխատեսել են, թե ինչ կլինի Փաշինյանի մահից հետո և ովքեր կսգան նրա մահը (թեև երևի թե անգամ հարազատ ընտանիքի վշտին չի արժանանա), ի վերջո երգահան ու չհաջողված դերասան Ռիչարդը երևի վատ է զգացել լրագրողի հեգնական տոնից, որով նա իր դիտարկումներն ուղղեց Փաշինյանին։

Մադլենյանի համարձակությունը, իհարկե, չի ների լրջություն պահանջել ոչ թե լրագրողներից, ովքեր ասելիք չունեն դավաճան կառավարությանը, քան այն, որ նա դավաճան է, այլ հենց այդ կառավարության գլխից․․․․

Լրջությունը պետք է ու վաղուց արդեն ժամանակն է պահանջել հենց Նիկոլ Փաշինյանից, ով խաղամոլի նման ազարտի մեջ է ընկել ու տանուլ է տալիս ամբողջ երկիրը՝ մեկը մյուսի հետևից թուրքին տարածքներ հանձնելով։

Ի՞նչ մակարդակի մասին է խոսում Ռիչարդը, եթե իր իսկ մեկնաբանությունն անմակարդակ ու անկիրթ մոտեցում է երկրում տիրող իրավիճակին։

Ի՞նչ էր նա սպասում լրագրողներից՝ չխոսե՞լ Արցախի մասին, չբացահայտել Նիկոլի ստերն իրենց հարցերով, չխոսե՞լ նրա վախերից, իրենց ակնարկներով չասե՞լ, որ իրականում Փաշինյանը սպասարկում է թշնամի երկրի շահերը․․․

Ի՞նչն էր անլուրջ, ի՞նչը դուր չի եկել Մադլենյանին․․․ 

Իսկ լա՞վ է զգում, երբ Հայաստանը մեծ-մեծ պատառով ու հայկական Արցախն այսօր թշնամու երախում են՝ հազարավոր սոված մանուկներով, տարեցներով, հղիներով ու, ընդհանրապես, հայ քաղաքացիներով, ովքեր զգում են Հայաստանի օգնության կարիքը, բայց տեսնում են իրենց միայնակ ու անտեսված։

Անլո՞ւրջ է, երբ նրանց մասին լրագրողներն իրենց ձայնագրություններով հիշեցնում են Փաշինյանին․․․

Իրականում լրագրողներն անլուրջ են վերաբերվել հենց երգահան ու իրեն դերասան հռչակած Մադլենյանի գրառմանը, բայց խնդիրն այն է, որ նրա այդ գրառումը խոսում է իր տեսակի մասին, այն տեսակի, որը պառկում է բոլորի տակ, ով իրեն կարող է կերակրել։

Այս առումով թերևս Մադլենյանն ունի խորհրդի կարիք՝ կողմնորոշվի՛ր ու վերջապես ինքդ քեզ կերակրիր, վաղուց արդեն մեծացել ես, պետք չի պառկել օրվա իշխանության տակ, հատկապես երբ այդ իշխանությունը կաթնատու չէ, այլ միայն եղածը փոշիացնող։

Փաշինյանին հեգնող ու հարցեր տվող լրագրողներին անլուրջ համարող Մադլենյանը մի առիթով Նիկոլի մասին ասել է․

«Ժամանակի ընթացքում ես վարչապետի մոտ այնպիսի որակական հատկանիշներ բացահայտեցի, որոնք ինձ թույլ են տալիս ասելու, որ կա գիտակցություն և խոր կշռադատվածություն»․․․

Այս խոսքերը Ռիչարդն ասել է 2020 թվականի պատերազմից հետո, նույն այն Փաշինյանի մասին է ասել, ով երկիր է հանձնել թշնամուն, ով հազարավոր զոհեր է տվել ու շարունակում է պատառ-պատառ անել երկիրը, բզկտել ժողովրդին, պառակտում մտցնել մարդկանց մեջ ու բոլորին տանել կործանման․․․

Իհարկե, կարելի էր Մադլենյանի գրառմանը կամ ընդհանրապես չարձագանքել, կամ էլ ավելի լուրջ մոտենալ, բայց նրա շողոքորթ ու անլուրջ գրառմանը սա էլ է շատ։

Վերջում ներկայացնում ենք նաև մի քանի մեկնաբանություն լրագրողներից, որտեղ նրանք պարզապես կատակում են Մադլենյանի «շատ լուրջ» գրառման շուրջ։

 

Արմինե Մկրտումյան