Կայացել է Միրզոյանի ու Աբոլլահիանի առանձնազրույցը
Թեհրանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին ողջունել է ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը՝ տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ խոսնակը։
Կայացել է երկու նախարարների առանձնազրույցը և հանդիպում պատվիրակությունների ընդլյանված կազմով: Նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով: