Հայաստանի Հանրապետությունը և հայ ժողովուրդը կիսում են Իրանի եղբայրական ժողովրդի հետ միասին այդ ողբերգական ցավը. Ալեն ՍիմոնյանԻրանում տեղի է ունեցել իշխանության բոլոր թեւերի ղեկավարների հանդիպումըԻրանի ԱԳ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Ալի ԲաղերինԻրանի համար այս դժվարին պահին մենք մեր բարեկամ ժողովրդի կողքին ենք. «Հայաքվե»Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Իրանի իր գործընկերոջ մահվան առթիվ4 կգ «մարիխուանա», 24 գրամ «հաշիշի յուղ», 66 գրամ «կոկաին» տեսակի թմրամիջոցների տեղափոխման մի քանի փոխկապակցված դեպք է բացահայտվել. 6 անձ ձերբակալվել էԼիբանանում սուգ է հայտարարվել Իրանի նախագահի մահվան կապակցությամբԻմ դիմացը նույնիսկ թուրքերը չեն փակել. Բագրատ Սրբազանին թույլ չեն տալիս գնալ ԿիրանցՍա միայն Իրանի ցավը չէ, իրավիճակով պայմանավորված սպառնալիքներն էլ միայն Իրանինը չեն. «Պատիվ ունեմ»
Աղոթելով խնդրում ենք ամենաբարձրյալ Աստծուց բարեկամ Իրանի պետությունը և եղբայրական ժողովրդին էլ ավելի զորացած դուրս բերել այս բարդ փորձությունից. «Տավուշը հանուն հայրենիքի»
Հրազդանում երկու անձի սպանության, ևս մեկի նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, երկու անձ է ձերբակալվելԼարված իրավիճակ Կիրանցում, Բագրատ Սրբազանն այնտեղ է․ ՈւՂԻՂՀՀ-ում ազգային փոքրամասնությունների իրավունքները պետք է լիարժեք պաշտպանված լինեն․ ՄԻՊ-ն ուսանողների հետ այցելել է եզդիների հոգևոր կենտրոն (լուսանկարներ)
Նշանավոր գործիչների մահը չի խանգարի դիվանագիտական ​​համակարգին պաշտպանել ազգային շահերը. Իրանի ԱԳՆ
«Սիրով պատրաստ եմ հարմար առիթի դեպքում հանդիպել». Հայկ Մարությանը պատասխանել է Բագրատ ՍրբազանինՓրկարարները Ռաիսիի ուղղաթիռը հայտնաբերել են ազդանշանը ստանալուց 40 րոպե անցԵս հավերժ կպահեմ այս հրաշալի մարդու ամենավառ հիշողությունը. Պուտինը ցավակցել է Ալի ԽամենեիինՍահմանազատման սյուները տեղադրվել են Կիրանցի բնակիչ Մհերի այգում, երբ բոլորը քնած են եղելԿիրանցում վաղ առավոտյան սահմանային սյուներ են տեղադրել (տեսանյութ)Իրանում համազգային սուգ է հայտարարվելԻսրայելում շտապել են նշել, որ Իրանի նախագահի ուղղաթիռի վթարի հետ կապ չունեն
Քաղաքացին հայտնել է, որ երկու ադրբեջանցիներ ծեծել են իրեն. Shamshyan.com
Այս ծանր ժամին կիսում ենք Իրանի եղբայրական ժողովրդի կորստի վիշտն ու դառնությունը. Վահագն ԽաչատուրյանԲագրատ Սրբազանին հայկական գամփռ նվիրեցին (տեսանյութ)Մետրոպոլիտենում հիմնովին փոխարինվում են վճարային համակարգերը
Առեղծվածային դեպք՝ Աբովյանում. հայտնաբերվել է տղամարդու այրված դի
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամըՕդի ջերմաստիճանը կբարձրանաԻրանի նախագահի լիազորությունները 2 ամսով կփոխանցվեն Ռաիսիի առաջին տեղակալինԲագրատ Սրբազանը տոնում է ծննդյան 53-ամյակը. նրան անակնկալ են մատուցել (տեսանյութ)Հրազդանի կիրճում չշահագործվող գնացքի վագոններ են այրվելԳետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզումԱյս պահին Իրանում ընթացող զարգացումների հետ կապված, թերևս, ամենակարևոր հարցադրումներն են․ պարզաբանում է արաբագետըՀայաստանի կիոկուշին կարատեի հավաքականը կմասնակցի Եվրոպայի 7-րդ առաջնությանըԱդրբեջանի բարձրագույն իշխանությունը շատ լավ հասկանում է իրավիճակի ողջ զգայունությունը. արաբագետԻրանը մեզ համար բարեկամ պետություն է․ Բագրատ Սրբազանը զորակցություն է հայտնել Իրանի նախագահին (տեսանյութ)Մի շարք հասցեներում գազ չի լինիՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՀայաստանը՝ որպես Իրանի մերձավոր և բարեկամ հարևան, պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն․ ԱԳՆԲաքվի բռնապետի և Իրանի նախագահի հանդիպումից շատ կարևոր դետալ է աչքաթող արվել․ ռազմական փորձագետ (լուսանկար)Այսօր մի շարք հասցեներում լույս չի լինիԵթե իսրայելական հետախուզական օբյեկտների ձեռքի գործի պատճառով Իրանի նախագահը զոհված լինի, ապա տարածաշրջանը կարող է շատ կտրուկ նոր մեծ պատերազմի թատերաբեմ դառնալ․ փորձագետ
Իրանի նախագահը, ԱԳ նախարարը և ուղղաթիռի մյուս բոլոր ուղևորները զnհվել են
Իրանի նախագահին և ԱԳ նախարարին տեղափոխող ուղղաթիռը «կոշտ վայրէջք» է կատարել
Հեղեղումներ Բրազիլիայում. ավելի քան 150 մարդ է մահացել Ռաֆահում իսրայելական օպերացիան ստիպում է 800 հազար մարդու լքել իրենց տները․ ՄԱԿ Կրասնոդարը հաղթեց Սոչիին․ Սպերցյանը՝ գոլի հեղինակ Թբիլիսիում կրկին բողոքի ակցիա է տեղի ունեցել հայտնի օրենքի դեմ ՈւԵՖԱ-ն պարտքերի պատճառով պատժել է 13 ակումբների Տավուշի մարզպետը սպառնացել է Կիրանցի բնակչին զորքով հանել իր տնից, որ հանձնեն Բաքվին (տեսանյութ)
Վազող տողեր

«Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Արտակ Գալստյանին ներկայացված մեղադրանքի ծավալն ավելացել է

Առանձնապես խոշոր չափերի շորթման և փողերի լվացման նոր հանցավոր արարքներ՝ «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Արտակ Գալստյանի կողմից. նրան ներկայացված մեղադրանքի ծավալն ավելացել է:

ՔԿ-ի տարածած հաղորդագրության մեջ ասվում է.

«ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում պարզվել են «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար հանդիսացող Արտակ Գալստյանի կողմից առանձնապես խոշոր չափերի շորթում, խարդախություն և փողերի լվացում կատարելու դեպքերի նոր հանգամանքներ:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել ենք, «Հանրային ձայն» կուսակցության ղեկավարներ հանդիսացող Արտակ Գալստյանը և Վարդան Ղուկասյանը, նախնական համաձայնությամբ, Տ.Ա.-ից առանձնապես խոշոր չափերի շորթում կատարելու դիտավորությամբ, վերջինիս և նրա կնոջ մասին արատավորող, նրա իրավունքներին կամ օրինական շահերին վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքի եղանակով, 2022թ. մարտին հեռախոսազանգի միջոցով ներկայացրել է վերջինիս պատկանող առանձնապես խոշոր չափի՝ 53.806.500 ՀՀ դրամին համարժեք 110.000 ԱՄՆ դոլար գումար հանձնելու պահանջ: Տ.Ա.-ից ստանալով բացասական պատասխան՝ Վ. Ղուկասյանն իրագործել է իր և Արտակ Գալստյանի կողմից տրված սպառնալիքները և «youtube.com» կայքի իր անհատական էջով 2022-2023թթ. ընթացքում մի քանի անգամ հրապարակել է Տ.Ա.-ի և նրա կնոջ վերաբերյալ արատավորող տեղեկություններ:

Բացի այդ, Ա. Գալստյանը, փաստաբանական գործունեությամբ զբաղվող ՍՊԸ հիմնադիր տնօրեն Ս. Սարգսյանի, Հ. Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ, Ս. Սարգսյանի կողմից քաղաքացու դստեր խնամքը ստանձնելու, նրան իր հետ բնակվելու իրավական գործընթացի կապակցությամբ իրավաբանական օգնություն ցույց տալու համար ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրի կնքմամբ քողարկելով իրենց իրական մտադրությունը, խաբեությամբ, 2021թ. ապրիլից մինչև 2023թ. մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում կնոջից մաս-մաս դրամական փոխանցման եղանակով և առձեռն Ս.Սարգսյանի միջոցով ստացել են 5.122.150 ՀՀ դրամ, խարդախությամբ հափշտակել այն՝ վերջինիս պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:

Արտակ Գալստյանը, Հայկ Խաչատրյանի հետ նախնական համաձայնությամբ, նշված կուսակցության գրասենյակում Կ.Ա.-ին կեղծ խոստումներ են տվել առ այն, որ Ա. Գալստյանին 8.000.000 ՀՀ դրամ գումար փոխանցելու դեպքում Վ. Ղուկասյանի միջոցով համացանցում կհանրայնացվի Կ.Ա.-ի կողմից Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում սննդի կետ հիմնելու համար ներդրած 34.000 ԱՄՆ դոլար գումարը վարձատուի կողմից չվերադարձնելու դեպքը, որի արդյունքում կապահովվի ինչպես ներդրված 34.000 ԱՄՆ դոլարի, այնպես էլ՝ իրենց տրամադրվելիք 8.000.000 ՀՀ դրամի վերադարձը Կ.Ա.-ին: Վերջինս վերոնշյալ խոսակցության բովանդակության մասին տեղեկացրել է իր մտերիմ Շ.Ա.-ին ու նրան ծանոթացրել Հայկ Խաչատրյանի հետ:

Դրանից հետո՝ 2022թ. հունիսի 23-ին, Հ. Խաչատրյանը, խմբի կողմից պլանավորած հանցագործությունը քողարկելու և դրան քաղաքացիաիրավական բնույթ հաղորդելու նպատակով, Շ.Ա.-ի հետ կնքել է 8.000.000 ՀՀ դրամ գումարը երկու ամսից վերադարձնելու վերաբերյալ փոխառության պայմանագիր, իսկ հաջորդ օրը, Շ.Ա.-ից առձեռն ստանալով հիշյալ գումարը, Կ.Ա.-ի հետ գնացել է «Հանրային ձայն» կուսակցության գրասենյակ: Գրասենյակում Ա. Գալստյանի ցուցումով Հ. Խաչատրյանը հափշտակված գումարի մի մասը՝ 6.000.000 ՀՀ դրամը, փոխանցել է տեղում փաստաբանական գործունեությամբ զբաղվող անձին, իսկ մնացած 2.000.000 ՀՀ դրամը պահել է իր մոտ՝ դրանից 1.000.000 ՀՀ դրամը Վ.Ղուկասյանին փոխանցելու նպատակով:

Հետագա օրերի ընթացքում, տուժողին տված խոստումների կատարման պատրանք ստեղծելու նպատակով, Վարդան Ղուկասյանն իր եթերներում անդրադարձել է վերոնշյալ խնդրին, սակայն հանցավոր խմբի անդամները Կ.Ա-ի գույքային խնդիրները լուծելուն ուղղված որևէ գործընթաց չեն ձեռնարկել՝ խարդախությամբ հափշտակելով վերջինիս առանձնապես խոշոր չափերի՝ 8.000.000 ՀՀ դրամ գումարը:

Նախաքննության ընթացքում իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում նոր փաստական տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ Ա. Գալստյանը, փաստաբանական գործունեությամբ զբաղվող ՍՊ ընկերության հիմնադիր տնօրեն Ս. Սարգսյանի և Հ. Խաչատրյանի հետ, խարդախությամբ Շ.Ա.-ից հափշտակվելիք 6.000.000 ՀՀ դրամի հանցավոր ծագումը թաքցնելու և խեղաթյուրելու նախնական համաձայնություն են ձեռք բերել: Այդ նպատակով ՀՀ քննչական կոմիտեի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթով Հ. Խաչատրյանի պաշտպանությունն իրականացնելու պատրվակով, 2022թ. հունիսի 23-ին վերջինիս հետ ՍՊ ընկերության տնօրենը կնքել է ծառայությունների վճարովի մատուցման մասին ձևական պայմանագիր, ըստ որի՝ 6.000.000 ՀՀ դրամի դիմաց Ս. Սարգսյանը ձևականորեն ստանձնել է Հ. Խաչատրյանի պաշտպանությունը:

Պարզվել է նաև, որ Արտակ Գալստյանը Կ. և Լ. Ղուկասյանների, «Դոգ» մականվամբ Վ. Ղուկասյանի հետ նախնական համաձայնությամբ, խմբի կազմում, Շ. Բ.-ից շանտաժի եղանակով՝ վերջինիս և նրա մերձավոր ազգականների մասին արատավորող, նրանց իրավունքներին և օրինական շահերին վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու սպառնալիքով, 2022թ. սեպտեմբերին Շ.Բ.-ին ներկայացրել է առանձնապես խոշոր չափի գույք հանձնելու պահանջ։

Մասնավորապես, Ա. Գալստյանը, քույրեր Կ. և Լ. Ղուկասյաններն ու Վ. Ղուկասյանը, 2022թ. աշնանը, տեղեկանալով Շ. Բ.-ի ամուսնանալու և հարսանեկան արարողություն կազմակերպելու, նրա գույքային դրության մասին, Շ. Բ.-ի վերաբերյալ արատավորող տեղեկություններ համացանցի միջոցով հրապարակելու սպառնալիքով, շանտաժի եղանակով ծրագրել են Շ. Բ.-ից շորթմամբ հափշտակել առանձնապես խոշոր չափերի գույք: Կ. Ղուկասյանը ձեռք է բերել Շ. Բ.-ի, հարազատների, հարսանեկան լուսանկարները, զանգահարել Շ. Բ.-ին և ներկայացրել իր համար բնակարան գնելու, իրեն գումար հանձնելու պահանջ՝ սպառնալով հակառակ դեպքում հարսանեկան լուսանկարներն իր եղբոր՝ Վ. Ղուկասյանի կողմից համացանցի միջոցով տարածելու և արատավորող տեղեկությունների հրապարակմամբ։ Մերժում ստանալուց հետո Կ. Ղուկասյանը լուսանկարները տրամադրել է Վարդան Ղուկասյանին, ով սոցցանցով ելույթի ժամանակ անդրադարձել է Շ. Բ.-ին, տեղադրել նրա և նրա հարազատների լուսանկարները՝ վերջիններիս հասցեին տալով սեռական բնույթի հայհոյանքներ:

Ստեղծված իրավիճակից դուրս գալու և խնդրին լուծում տալու նպատակով, Շ.Բ.-ի խնդրանքով, «Հանրային ձայն» կուսակցության գրասենյակում հանդիպում է կազմակերպվել Արտակ Գալստյանի հետ, ով հարցին վերջնական լուծում տալու համար ներկայացրել է Շ.Բ.-ի կողմից Կ.Ղուկասյանի համար 500.000 ԱՄՆ դոլար գումարին համարժեք 3-ից 4 բնակարան գնելու պահանջ: Շ. Բ.-ի կողմից իրեն ներկայացված գումարային պահանջի չափը սակարկելու արդյունքում Արտակ Գալստյանը վերջինիս ներկայացրել է 38.817.000 ՀՀ դրամին համարժեք 100.000 ԱՄՆ դոլար գումար հանձնելու պահանջ: Վերջինս, իրեն ներկայացված սպառնալիքներից դրդված, վաճառել է իրեն պատկանող «Ford Mustang» մակնիշի ավտոմեքենան՝ այդ մասին հեռախոսազանգի միջոցովհայտնելով Ա. Գալստյանին: Վերջինս գումարը փոխանցելու համար նրան է ուղարկել Կ.Ղուկասյանի բանկային հաշվեհամարը, սակայն հանցավոր գործունեության արդյունքում ստացված գումարի իրական բնույթը, ծագման աղբյուրը, գտնվելու վայրը, տեղաշարժը թաքցնելու նպատակով, կրկին զանգահարել է Շ. Բ.-ին և պահանջել գումարն իրենց հանձնել առձեռն։

2023թ. մարտի 4-ին «Հանրային ձայն» կուսակցության գրասենյակում քաղաքացին պահանջված 100.000 ԱՄՆ դոլար գումարից 15.000 ԱՄՆ դոլարը առձեռն հանձնել է Ա. Գալստյանին: Գիտակցելով ստացված գումարի հանցավոր ծագումը՝ Արտակ Գալստյանը իրենց հետ գործակցող փաստաբանական ընկերության փաստաբանի անվամբ կազմել է «Հաշտության համաձայնություն» վերտառությամբ փաստաթուղթ՝ անձնական հարցի կապակցությամբ քննվող դատական գործով հայցից հրաժարվելու դիմաց Շ.Բ.-ի կողմից Կ.Ղուկասյանին 15.000 ԱՄՆ դոլար գումար վճարելու և ևս 85.000 ԱՄՆ դոլար գումար հետագայում վճարելու պարտավորություն ստանձնելու մասին: Կողմերը ստորագրել են նշված փաստաթուղթը՝ թաքցնելով և խեղաթյուրելով հանցավոր ճանապարհով ստացված գույքի իրական բնույթը, ծագման աղբյուրը։ Իսկ Ա. Գալստյանը նշված գումարից 2800 ԱՄՆ դոլարը հանձնել է Կ.Ղուկասյանին և նրա քրոջը:

Ձեռք բերված նոր փաստերի հիման վրա Ա. Գալստյանին ներկայացված մեղադրանքը փոխվել է և նրան մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ), 255-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (2 դրվագ): Լրացվել են նաև նշված վարույթի շրջանակում մեղադրյալ հանդիսացող մի քանի այլ անձանց մեղադրանքները ևս։

Նախաքննությունը շարունակվում է: