Իրանի նախագահին և ԱԳ նախարարին տեղափոխող ուղղաթիռը «կոշտ վայրէջք» է կատարել
Հեղեղումներ Բրազիլիայում. ավելի քան 150 մարդ է մահացել Ռաֆահում իսրայելական օպերացիան ստիպում է 800 հազար մարդու լքել իրենց տները․ ՄԱԿ Կրասնոդարը հաղթեց Սոչիին․ Սպերցյանը՝ գոլի հեղինակ Թբիլիսիում կրկին բողոքի ակցիա է տեղի ունեցել հայտնի օրենքի դեմ ՈւԵՖԱ-ն պարտքերի պատճառով պատժել է 13 ակումբների Տավուշի մարզպետը սպառնացել է Կիրանցի բնակչին զորքով հանել իր տնից, որ հանձնեն Բաքվին (տեսանյութ) Կիրանցի բնակիչը օգնություն է խնդրում, չի ուզում իր տունը հանձնել Ադրբեջանին (տեսանյութ) Սարգիս Ադամյանի Քյոլնը դուրս մնաց Բունդեսլիգայից Ալիևը մեքենայում «Noldu Pashinyan» երգն է լսում, տղամարդ չե՞ք դուք, գոնե մի բառ ասե'ք, ծաղրում է (տեսանյութ) Կրակոցներ՝ Հրազդանում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է Ոստան գյուղի գերեզմանատան մոտ կատարված սպանությունը բացահայտվել է Այս Շարժումը աննախադեպ թափ է հավաքում, բոլոր շերտերը իրենց աջակցությունն են հայտնում և միանում (տեսանյութ) Սրբազանի հետ հանդիպումը բազմամարդ էր, լի դրական ակնկալիքներով․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում է, օրհնում է իրեն մոտեցող քաղաքացիներին (տեսանյութ) Ողբերգական դեպք՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել Բագրատ Սրբազանը ողջագուրվեց պատահաբար հանդիպած Գրիգորի Խաչատուրովի հետ (տեսանյութ) Կարևոր է համախոհ գործընկերների հետ կապերի խորացումը․ ԱԳ նախարար Երևանում՝ «Վալենսիա» ռեստորանում, հայտնաբերվել է տղամարդու մարմին Սրբազանն իր համախոհների հետ օրն ամփոփում է Սուրբ Աննա եկեղեցու բակում․ ՈՒՂԻՂՈւղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան Իշխանությունը զավթված է սատանայի կողմից, ուստի բնական է, որ նրա դեմ պայքարը պիտի հենց Սրբազան կոչվեր․ Աշոտյան Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը Լույս չի լինի մի շարք հասցեներումՍպաներից մեկն ասաց` այս ամենը մեր ապրելու իրավունքը մեզ վերադարձրեց. Սրբազան (տեսանյութ) ՀՀ ԱԳ նախարարը Շվեյցարիայի իր պաշտոնակցին ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներըԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՀայ Առաքելական Եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնըՄիրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարին ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում ՀՀ մոտեցումներըՔաղաքացին 2800 դոլարով հրազեններ է գնել. կան ձերբակալվածներ. Ռազմական ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)Բագրատ Սրբազանը հանդիպում է պահեստազորի սպաների հետ. դռնփակ հանդիպմանը ներկա են հարյուրավոր սպաներ և ռազմական գործիչներՎաղը Բագրատ Սրբազանը կհանդիպի իրավաբանական համայնքի ներկայացուցիչների հետՄայիսի 26-ին կլինի մեծ հանրահավաք, որին կհաջորդեն քայլերըԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատակիցներին ստիպում են դուրս գալ արհմիությունից
Երևանում փոքր կենտրոնի որոշ հատվածներ վաղը ժամանակավորապես փակ կլինեն
25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչԻմ՝ վարչապետի թեկնածու լինելու վերաբերյալ որոշում պաշտոնականացված չէ․ պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ ՍրբազանՃանապարհը կառուցենք, կլինի անվտանգություն․ Սանոսյանը` կիրանցեցիներինՎանաձորում ցուցմունք տված երիտասարդի դեմ ցուցմունք տվածին զանգել է մի կինԵրբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն. Սողոմոնյան (տեսանյութ)Հայաստանում այսօր 118 թանգարաններ այցելուների համար անվճար բաց կլինեն մինչև ժամը 24:00-նՂալումյանն ասեց` Բաքուն տեսավ, որ ակտիվ եք, դրա համար Ալիևը քարտեզը սենց ա գծել. կիրանցիներ (տեսանյութ)Թուրքը այս ըստի պտի կանգնի, տունս այ հեն ա՝ ես ո՞նց պետք ա ապրեմ․ ով համձայան ա՝ թող գա իմ տանն ապրի․ կիրանցի (տեսանյութ)ՀՀԿ-ն և «Պատիվ ունեմ»- ը կանեն ամեն ինչ՝ Սրբազան շարժման կողմից առաջադրված թեկնածուի համար. Հայկ ՄամիջանյանՀաջիևն ու Ջեյք Սալիվանը քննարկել են Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հնարավոր է վարչապետի թեկնածուի հարց քննարկենք. Բագրատ Սրբազան
Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են մարդատար և բեռնատար ավտոմեքենաներ․ կան տուժածներԲագրատ Սրբազանն առավելագույնս համապատասխանում է վարչապետի թեկնածուի պահանջներին. Խոսրով ՀարությունյանԵրկու հարցի վերաբերյալ քաղաքական ուժերն ունեն համախոհություն․ Սուրեն Սուրենյանց
Քաղաքականություն

Անհրաժեշտ է գտնել քաղաքական լուծում՝ երաշխավորելու ԼՂ բնակիչների իրավունքները և անվտանգությունը. Ֆրանսիայի դեսպան Անն Լույո

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն, որը մի քանի օրից ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում, հավատացնում է՝ երբեք չի մոռանա այս երկիրը, որի ժողովուրդն իրեն տպավորել է իր տոկոնությամբ, ապագայի ծրագրեր կազմելու ունակությամբ՝ ի հեճուկս 2020 թ. պատերազմի հետևանքով ստեղծված դժվարին իրավիճակի: Դեսպանը շեշտում է՝ անհրաժեշտ է գտնել քաղաքական լուծում՝ վերջ դնելու նոյեմբերի 9-ի հայտարարության խախտումներին և երաշխավորելու Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը, իսկ Ֆրանսիան՝ ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ համաձայնեցված, կշարունակի անել հնարավորը՝ բանակցային գործընթացում առաջընթաց ապահովելու համար:

«Արմենպրես»-ի հետ զրույցում Անն Լույոն խոսել է ադրբեջանական ագրեսիայի, Լեռնային Ղարաբաղի հայերի կրած դժվարությունների, հայ-ֆրանսիական հարաբերություններում վերջին 2 տարում գրանցված առաջընթացի, ժամանակից շուտ իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտելու և դրա պատճառների մասին:

-Տիկին դեսպան, ո՞րը կամ որո՞նք եք համարում Հայաստանում այս երկու տարում Ձեր կատարած ամենամեծ աշխատանքը, ձեռքբերումը՝ հայ-ֆրանսիական հարաբերությունների ամրապնդման, զարգացման տեսանկյունից:

-Ֆրանսիան, ինչպես գիտեք, լիովին հանձնառու է խաղաղության գործընթացին, և ես ակտիվորեն աջակցել եմ Հարավային Կովկասում մեր հատուկ հանձնակատար Բրիս Ռոքֆոյի կողմից կատարած աշխատանքին, որը նա իրականացրել է նախագահ Մակրոնի և այս տարվա ապրիլին Հայաստան այցելած արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնայի խնդրանքով։ Մեր երկկողմ հարաբերությունների մակարդակով վերջին երկու տարիների ընթացքում զգալի կարևոր առաջընթաց է գրանցվել՝ շնորհիվ երկու կառավարությունների հանձնառության։ Հատկապես ուրախ եմ դեսպանությունում պաշտպանական առաքելության ստեղծման կապակցությամբ, որը միտված է մեր պաշտպանական համագործակցության խորացմանը։ Տնտեսական ոլորտում 2021 թ. դեկտեմբերին նախարարներ Միրզոյանի և Լըմուանի ստորագրած ճանապարհային քարտեզը հնարավորություն է ընձեռել ֆրանսիական կողմին լրացուցիչ պարտավորություն ստանձնել՝ հատկապես Հայաստանում արտահանման և ներդրումների աջակցման միջոցով, մասնավորապես՝ արևային էներգիայի ոլորտում։ Զարգացման ֆրանսիական գործակալությունը հատկացրել է 100 միլիոն եվրոյի չափով պետական ​​քաղաքականության խոշոր վարկ և ներկայացուցչություն բացել Երևանում՝ դեսպանության հարկի տակ, ինչը հնարավորություն է տալիս դիվերսիֆիկացնել և ակտիվացնել իր գործունեությունը ոռոգման, էներգետիկայի, գյուղատնտեսության և այլ ոլորտներում։

Եվրամիության հետ նաև աջակցել ենք օրենքի գերակայության ամրապնդմանը՝ Ներքին գործերի և Արդարադատության նախարարությունների հետ համագործակցության միջոցով։

Մշակութային և կրթական ոլորտներում ևս մեր համագործակցությունը զգալի առաջընթաց է արձանագրել։ Պաշտոնապես 2022 թ. ստեղծված Հայաստանի Ֆրանսիական ինստիտուտն արդեն պատրաստում է մշակութային խոշոր ծրագիր և ուսումնական տարվա սկզբին ֆրանսերենի դասընթացների համար իր դռները կբացի բոլոր լսարանների առջև։ «Ֆրանսիա-Հայաստան Ժառանգություն» հավակնոտ ծրագիրը, որը դեսպանությունն իրականացնում է Ժառանգության ազգային ինստիտուտի և Լուվրի թանգարանի հետ համատեղ, հնարավորություն է ընձեռել վերապատրաստել ժառանգության հայ մասնագետների և մեկնարկել թանգարանագիտության և վերականգնման ծրագրեր Էրեբունի թանգարանի և Տաթևի Մեծ Անապատի հետ։ Ի վերջո, ուսումնական տարվա սկզբին Հայաստանի կրթության նախարարության հետ ինտենսիվ շփումների արդյունքում մեկնարկելու ենք հավակնոտ նախագիծ՝ ուղղված Հայաստանում ֆրանսերենի ուսուցման ամրապնդմանը:

Ողջունում եմ նոր մարզերի ներգրավվումն ապակենտրոնացված համագործակցության մեջ, մասնավորապես Օվերն Ռոն Ալպը Սյունիքի և Օ դը Ֆրանսը Վայոց ձորի հետ՝ ի լրումն արդեն իսկ ակտիվ 30 գործընկերության, որոնք հնարավորություն են տվել զարգացնել արդյունավետ գործակցություններ՝ մասնագիտական կրթության ​​ոլորտում՝ օրինակ CEPFA-ի /Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն հիմնադրամի/ հետ: Ի վերջո, նշեմ դեսպանատան աջակցությունը Հայաստանի քաղաքացիական հասարակությանը:

-Ի՞նչ «ժառանգություն» եք թողնում նորանշանակ դեսպանին Հայաստանում, ի՞նչ կիսատ մնացած կարևոր անելիքներ կան, որոնք նոր դեսպանը պետք է անպայման շարունակի:

-Յուրաքանչյուր դեսպան շարունակում է նախորդի աշխատանքը՝ հիմնվելով իր նախարարության ցուցումների վրա, բայց նաև բերում սեփական գաղափարները և էներգիան։ Իմ իրավահաջորդ Օլիվիե Դեկոտինին, համոզված եմ, կշարունակի սկսած նախագծերը և սկիզբ կդնի նորերին։

Ի թիվս ամրապնդման ենթակա համագործակցությունների՝ կնշեի տնտեսական ոլորտը, որտեղ երկու կողմից հավելյալ ջանքերի կարիք ունենք՝ Հայաստանում հաստատվելու նպատակով ավելի մեծ թվով ֆրանսիական ձեռնարկություններ ներգրավելու համար: Հսկայական աշխատանք է արվել, մասնավորապես, շնորհիվ ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ՝ բարելավելու Հայաստանում բիզնես միջավայրը, ինչը ողջունելի է։ Ես պարբերաբար կապի մեջ եմ եղել այստեղ արդեն իսկ հաստատված ֆրանսիական ընկերությունների հետ, որոնց օրինակը պետք է խրախուսի մյուս ձեռնարկություններին՝ օգտվելու Հայաստանի առողջ տնտեսական միջավայրի ընձեռած հնարավորություններից: Այդ առումով օգտակար կարող են լինել նպատակային, ոլորտային խթանման գործողությունները:

Մնում է նաև ամրապնդել Հայաստանում Ֆրանսիական համալսարանը, որի նշանակալի հանձնառությունը Լիոնի և Թուլուզի համալսարանների հետ համատեղ, հնարավորություն է տալիս տրամադրել որակյալ կրթություն 2000 հայ ուսանողների: Հուսով եմ՝ համալսարանի տեղափոխման նախագիծը կհաջողի երկու կառավարությունների աջակցությամբ։

Վերջապես, Եվրամիության կողմից Հայաստանի զարգացմանն ուղղված ծրագրերը կարող են նաև համատեղ հաստատված հստակ ռազմավարությունների հիման վրա ծառայել Հայաստանում ֆրանսիական կառույցների և հասարակական կազմակերպությունների գործունեության խթանմանը։ Առավել ուժեղ Հայաստանը զարգացած Հայաստանն է։

-Տիկին դեսպան, այս ընթացքում Դուք եղել եք նաև սահմանամերձ շրջաններում, Սյունիքում այցելել եք նաև Ադրբեջանի թիրախավորման հետևանքով տուժած ընտանիքներին, այսինքն՝ անձամբ եք ականատես եղել Ադրբեջանի ագրեսիվ գործողությունների հետևանքներին: Որպես միջազգային հանրության անդամ՝ ի՞նչ գնահատական ունեք Ադրբեջանի այս վարքագծի վերաբերյալ, ըստ Ձեզ՝ միջազգային հանրության արձագանքն ինչպիսի՞ն պետք է լինի այս պարագայում և արդյոք ներկայիս արձագանքը Ձեզ գոհացնո՞ւմ է:

-Իրականում այցելել եմ 2022 թ. սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումներից տուժած գյուղեր՝ Գեղարքունիքում, Վայոց Ձորում և Սյունիքում և կարողացել եմ ականատես լինել խաղաղ բնակչությանը հասցված տառապանքին, որին ցանկանում էի հայտնել իմ համերաշխությունը։

Ֆրանսիան աջակցում է այս ուղղությամբ Եվրամիության և Միացյալ Նահանգների կողմից գործադրվող հետևողական ջանքերին։ 2023 թ. հունվարի 23-ին ձևավորված Եվրամիության քաղաքացիական առաքելությունը դիտորդական աշխատանքների միջոցով նպաստում է սահմանամերձ շրջաններում խաղաղ գործընթացին։ Այս դիտարկումների արդյունքը նպաստում է ԵՄ-ի միջնորդական ջանքերին, սակայն մենք պետք է էլ ավելի ուժեղացնենք ջանքերը, որպեսզի հարգվեն տարածքային ինքնիշխանությունը և մարդկանց իրավունքները:

Մեր երկու կառավարությունների, նախագահ Մակրոնի և վարչապետ Փաշինյանի ամենաբարձր մակարդակով սերտ և մշտական ​​խորհրդակցությունն արտացոլում է մեր հանձնառությունը և ցանկությունը՝ ընդլայնելու միջազգային հանրության աջակցությունը հանուն արդար և տևական խաղաղության։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ։

-Ադրբեջանն ամբողջությամբ փակել է Լաչինի միջանցքը, արդեն տևական ժամանակ է, ինչ Արցախի հայությունը հումանիտար ճգնաժամի է բախվել: Թեև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը այսօր փաստացի չի գործում, սակայն, նկատի ունենալով նաև այն հանգամանքը, որ Ֆրանսիան այդ խմբի համանախագահ է, ի՞նչ դերակատարում կարող է ունենալ խնդրի լուծման համար: Դուք անձամբ ինչպե՞ս եք պատկերացնում խնդրի լուծումը:

-Դեկտեմբերից ի վեր դատապարտել ենք Լաչինի միջանցքի արգելափակումը, որը լրջագույնս վնասում է Լեռնային Ղարաբաղի բնակչությանը և կոչ ենք արել կիրառել միջանցքով երթևեկության վերականգնման մասին Արդարադատության միջազգային դատարանի որոշումը։ Ողջունում ենք ԿԽՄԿ-ի ջանքերը՝ նվազեցնելու արգելափակման հետևանքով ստեղծված մարդասիրական ճգնաժամի հետևանքները, սակայն անհրաժեշտ է գտնել քաղաքական լուծում՝ վերջ դնելու 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության խախտումներին և երաշխավորելու Լեռնային Ղարաբաղի բնակիչների իրավունքներն ու անվտանգությունը։ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած ագրեսիայի արդյունքում համաշխարհային անկայունության համատեքստը չի հեշտացնում աշխատանքը, սակայն մենք շարունակում ենք մոբիլիզացված մնալ։

Այդ նպատակով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական ​​անդամ Ֆրանսիայի նախաձեռնությամբ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի հարցով խորհրդի նիստեր են հրավիրվել 2022 թ. սեպտեմբերին և դեկտեմբերին: Ֆրանսիան, ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ համաձայնեցված,կշարունակի անել հնարավորինը՝ ապահովելու առաջընթաց բանակցային գործընթացում։

-Տիկին դեսպան, ամփոփելով Ձեր դիվանագիտական գործունեությունը Հայաստանում՝ այս երկու տարիների ընթացքում Հայաստանում Ձեզ ամենաշատն ի՞նչն է տպավորել:

-Հայաստանում նշանակվելը առանձնահատուկ կարևորություն ունի ֆրանսիացի դիվանագետի համար՝ շնորհիվ մեր երկու ժողովուրդներին միավորող հնագույն կապերի, որոնք, ըստ Անատոլ Ֆրանսի խոսքերի, պատկանում են «միևնույն ընտանիքին»։ Գալիք տարի ծագումով հայ և սրտով ու համոզմունքով ֆրանսիացի Միսաք և Մելինե Մանուշյանների աճյունների ամփոփումը պանթեոնում խորհրդանշում է մեր երկու ժողովուրդների մտերմությունը:

Ինձ հատկապես տպավորել է հայ ժողովրդի տոկունությունը, ապագայի ծրագրեր կազմելու ունակությունը՝ ի հեճուկս 2020 թ. պատերազմի արդյունքում ստեղծված դժվարին իրավիճակի: Մեծապես գնահատում եմ հայերի բացառիկ հյուրընկալությունը, իրենց պատմությանն ու հիանալի ժառանգությանը կապված լինելը, ինչպես նաև այլ մշակույթների և հավատքների նկատմամբ բաց լինելը: Հայ ժողովուրդը կարող է կապող օղակ հանդիսանալ նույնիսկ երբեմն հակադիր շահեր ունեցող երկրների միջև։ Սա կարևոր հատկություն է, որին հուսով եմ՝ հավատարիմ կմնա։

-Եվ վերջում, տիկին դեսպան, Դուք ժամանակից շուտ եք ավարտում Ձեր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում, Ֆրանսիան արդեն նոր դեսպան է նշանակել: Դեսպանությունից պարզաբանել էին, որ Ձեր պաշտոնից շուտ հեռանալը պայմանավորված է անձնական պատճառներով, սակայն, քանի որ այս թեմայով պտտվում են տարբեր խոսակցություններ, այդ թվում, թե Ձեզ հետ են կանչել, կխնդրեմ պարզաբանեք, թե ինչո՞ւ եք 1 տարի շուտ հեռանում Հայաստանից, արդյոք դա բացառապես Ձե՞ր որոշումն է եղել:

-Ուկրաինայում Ռուսաստանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով ստեղծված անկայունության մթնոլորտում ապատեղեկատվությունը մեկն է այն զենքերից, որը լայնորեն կիրառվում է ժողովրդավար պետությունների դեմ: Հայաստանում Ֆրանսիայի հանձնառությունը, հավանաբար, դժգոհության տեղիք է տալիս, ինչն էլ կարող է բացատրել մեր գործունեության, իմ անձի և Հայաստանում ֆրանսիական այլ ձեռնարկությունների ներկայացուցիչների մասին շրջանառվող կեղծ տեղեկատվությունը։

Իմ անձի շուրջ ասեկոսեները լոկ զրպարտություն են, որը քրեորեն հետապնդելի է օրենքի գերակայության պայմաններում։ Ուստի, բողոք եմ ներկայացրել՝ թողնելով, որ արդարադատությունը գործի և վճիռ կայացնի:

Տխուր եմ, որ անձնական և ընտանեկան նկատառումներից ելնելով՝ լքում եմ Հայաստանը հագեցած և անչափ հարուստ երկու տարիներից հետո։ Ես այստեղ թողնում եմ շատ ընկերներ և հեռանում լավագույն հիշողությամբ: Հավատացած եղեք՝ ես չեմ մոռանա ձեր երկիրը։