Արցախ, 21-րդ դար. երեխայի անկեղծ ուրախությունը, ով մեկ ամիս շոկոլադի երես չի տեսել ու իրեն անակնկալ շոկոլադ են տալիս. Արամ Գևորգյան (տեսանյութ)
Անպայման պիտի սիրիացի կամ պաղեստինցի ինչ որ սոված էրեխու նկար լինի, չէ՞, որ խնդրից տեղյակ-անտեղյակներով տարածեն, ողբան իրանց անծանոթ էրեխեքի համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արամ Գևորգյանը՝ հրապարակելով արցախցի փոքրիկի մասնակցությամբ տեսանյութ, որում վերջինիս շոկոլադ են տալիս մեկամսյա դադարից հետո:
Գևորգյանը նաև գրել է.
«Բայց շատերը իրենց քթի տակ, իրենց հայրենակից, իրենց լեզվով խոսող երեխաների խնդրի հանդեպ անտարբեր են:
Կեղծ բարեպաշտներն նման վիդեոներ չեն տարածում, իրանցից հեռու են վանում «նեգատիվը», իրանք կարծում են, որ սաղ արցախցիք հարուստ են ու իրականում լիքը ուտելիք ունեն: Այնինչ իրականությունը սարսափելի է. երեխայի անկեղծ ուրախությունը, ով մեկ ամիս շոկոլադի երես չի տեսել ու իրեն անակնկալ շոկոլադ են տալիս...
Արցախ, 21-րդ դար...»: