Իրանը մեզ համար բարեկամ պետություն է․ Բագրատ Սրբազանը զորակցություն է հայտնել Իրանի նախագահին (տեսանյութ)Մի շարք հասցեներում գազ չի լինիՀայաստանը՝ որպես Իրանի մերձավոր և բարեկամ հարևան, պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն․ ԱԳՆԲաքվի բռնապետի և Իրանի նախագահի հանդիպումից շատ կարևոր դետալ է աչքաթող արվել․ ռազմական փորձագետ (լուսանկար)Այսօր մի շարք հասցեներում լույս չի լինիԵթե իսրայելական հետախուզական օբյեկտների ձեռքի գործի պատճառով Իրանի նախագահը զոհված լինի, ապա տարածաշրջանը կարող է շատ կտրուկ նոր մեծ պատերազմի թատերաբեմ դառնալ․ փորձագետ
Իրանի նախագահը, ԱԳ նախարարը և ուղղաթիռի մյուս բոլոր ուղևորները զnհվել են
Իրանի նախագահին և ԱԳ նախարարին տեղափոխող ուղղաթիռը «կոշտ վայրէջք» է կատարել
Հեղեղումներ Բրազիլիայում. ավելի քան 150 մարդ է մահացել Ռաֆահում իսրայելական օպերացիան ստիպում է 800 հազար մարդու լքել իրենց տները․ ՄԱԿ Կրասնոդարը հաղթեց Սոչիին․ Սպերցյանը՝ գոլի հեղինակ Թբիլիսիում կրկին բողոքի ակցիա է տեղի ունեցել հայտնի օրենքի դեմ ՈւԵՖԱ-ն պարտքերի պատճառով պատժել է 13 ակումբների Տավուշի մարզպետը սպառնացել է Կիրանցի բնակչին զորքով հանել իր տնից, որ հանձնեն Բաքվին (տեսանյութ) Կիրանցի բնակիչը օգնություն է խնդրում, չի ուզում իր տունը հանձնել Ադրբեջանին (տեսանյութ) Սարգիս Ադամյանի Քյոլնը դուրս մնաց Բունդեսլիգայից Ալիևը մեքենայում «Noldu Pashinyan» երգն է լսում, տղամարդ չե՞ք դուք, գոնե մի բառ ասե'ք, ծաղրում է (տեսանյութ) Կրակոցներ՝ Հրազդանում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է Ոստան գյուղի գերեզմանատան մոտ կատարված սպանությունը բացահայտվել է Այս Շարժումը աննախադեպ թափ է հավաքում, բոլոր շերտերը իրենց աջակցությունն են հայտնում և միանում (տեսանյութ) Սրբազանի հետ հանդիպումը բազմամարդ էր, լի դրական ակնկալիքներով․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում է, օրհնում է իրեն մոտեցող քաղաքացիներին (տեսանյութ) Ողբերգական դեպք՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել Բագրատ Սրբազանը ողջագուրվեց պատահաբար հանդիպած Գրիգորի Խաչատուրովի հետ (տեսանյութ) Կարևոր է համախոհ գործընկերների հետ կապերի խորացումը․ ԱԳ նախարար Երևանում՝ «Վալենսիա» ռեստորանում, հայտնաբերվել է տղամարդու մարմին Սրբազանն իր համախոհների հետ օրն ամփոփում է Սուրբ Աննա եկեղեցու բակում․ ՈՒՂԻՂՈւղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան Իշխանությունը զավթված է սատանայի կողմից, ուստի բնական է, որ նրա դեմ պայքարը պիտի հենց Սրբազան կոչվեր․ Աշոտյան Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը Լույս չի լինի մի շարք հասցեներումՍպաներից մեկն ասաց` այս ամենը մեր ապրելու իրավունքը մեզ վերադարձրեց. Սրբազան (տեսանյութ) ՀՀ ԱԳ նախարարը Շվեյցարիայի իր պաշտոնակցին ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներըԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՀայ Առաքելական Եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնըՄիրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարին ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում ՀՀ մոտեցումներըՔաղաքացին 2800 դոլարով հրազեններ է գնել. կան ձերբակալվածներ. Ռազմական ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)Բագրատ Սրբազանը հանդիպում է պահեստազորի սպաների հետ. դռնփակ հանդիպմանը ներկա են հարյուրավոր սպաներ և ռազմական գործիչներՎաղը Բագրատ Սրբազանը կհանդիպի իրավաբանական համայնքի ներկայացուցիչների հետՄայիսի 26-ին կլինի մեծ հանրահավաք, որին կհաջորդեն քայլերըԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատակիցներին ստիպում են դուրս գալ արհմիությունից
Երևանում փոքր կենտրոնի որոշ հատվածներ վաղը ժամանակավորապես փակ կլինեն
25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչԻմ՝ վարչապետի թեկնածու լինելու վերաբերյալ որոշում պաշտոնականացված չէ․ պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ ՍրբազանՃանապարհը կառուցենք, կլինի անվտանգություն․ Սանոսյանը` կիրանցեցիներինՎանաձորում ցուցմունք տված երիտասարդի դեմ ցուցմունք տվածին զանգել է մի կինԵրբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն. Սողոմոնյան (տեսանյութ)Հայաստանում այսօր 118 թանգարաններ այցելուների համար անվճար բաց կլինեն մինչև ժամը 24:00-նՂալումյանն ասեց` Բաքուն տեսավ, որ ակտիվ եք, դրա համար Ալիևը քարտեզը սենց ա գծել. կիրանցիներ (տեսանյութ)
Հասարակություն

Որպես անկառավարելի դասախոս՝ հավանաբար, ես ձեռնտու չէի իմ ղեկավարությանը. Գևորգ Պետրոսյանը՝ իրեն ԵՊՀ-ից հեռացնելու պատճառների մասին

ԵՊՀ դասախոս, նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրեց, որ առանց պատճառի զրկվել է աշխատանքից՝ այլևս չի դասավանդելու ԵՊՀ-ում: 

Կատարվածի մասին NEWSPRESS.am-ի հետ զրույցում Պետրոսյանը նշեց.

«Ես այսօր տեղեկացա, որ ինձ այլևս ժամեր չեն տրամադրվել, դա նշանակում է, որ համալսարանն ինձ հետ լուծում է աշխատանքային պայմանագիրը՝ ինձ համար անհայտ պատճառներով: Եթե մենք նկատի ունենանք այն, որ Հայաստանն այն երկիրն է, որ պետք է կատարի իր ստանձնած միջազգային պարտավորությունները, մասնավորապես` Հայաստանի վավերացված սոցիալական, տնտեսական և մշակութային իրավունքների մասին միջազգային դաշնագրի 7-րդ հոդվածը: Պետությունն այդպիսի պարտավորություն ունի՝ ապահովել մասնագետների առաջխաղացումն ըստ մասնագիտական ունակությունների, արժանիքների, նաև Աշխատանքային օրենսգրքի 6-րդ հոդվածն ավարտվում է այն նախադասությամբ, որ աշխատանքային հարաբերությունները կարգավորելիս, կողմերը պարտավոր են ղեկավարվել ազնվության, արդարացիության և ողջամտության սկզբունքներով»,- ընդգծեց նա: 

Պետրոսյանը շեշտեց, որ ինքը Հայաստանի Հանրապետությունում աշխատանքային իրավունքի գծով միակ դոցենտն է՝ ամենաբարձր որակավորում ունեցող մասնագետը:

«27 տարի դասավանդում եմ ԵՊՀ-ում, երբևէ իմ աշխատանքային ստաժը չի ընդհատվել, այդ թվում՝ իմ՝ բարձրաստիճան պետական պաշտոններ զբաղեցնելու ընթացքում: Միանձնյա հեղինակել եմ «Հայաստանի Հանրապետության աշխատանքային իրավունք» դասագրքի ընդհանուր և հատուկ մասերը, 50-ից ավելի գիտական աշխատանքի հեղինակ եմ: Եվ այսօր, առանց պատճառի, ես զրկվում եմ աշխատանքից»,- ասաց Պետրոսյանը:

Գևորգ Պետրոսյանը մեզ տեղեկացրեց նաև, որ հիմա պատրաստվում է գրավոր դիմում ներկայացնել ռեկտորին՝ գրավոր հայտնել իրեն աշխատանքային հարաբերությունները դադարեցնելու պատճառը և իրավական հիմքը: Նա վստահություն հայտնեց, որ բուհը չի կարողանալու մատնանշել պատճառ և իրավական հիմք:

«Մինչդեռ ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ գործատուի նախաձեռնությամբ պայմանագիրը չի կարող լուծվել առանց հիմնավոր պատճառի: Նույնը նշված է նաև վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի 24-րդ հոդվածում, որտեղ խարտիան պետությանը պարտավորեցնում է, որ մարդն աշխատանքից ազատվի բացառապես հիմնավոր պատճառներով»,- ընդգծեց մեր զրուցակիցը: 

Ինչ վերաբերում է տեղի ունեցած պատճառներին, ապա Պետրոսյանը երկու վարկածի մասին խոսեց: 

«Ես ունեմ իմ վարկածները. առաջինը՝ քաղաքական հետապնդում, որովհետև իմ քաղաքական կեցվածքը հաճելի չէ իշխանության քիմքին: Երկրորդը, որին ավելի շատ եմ հակված՝ ներքին համալսարանական պայմանավորվածությունների հետևանք է, որովհետև ես այն դասախոսներից մեկն եմ, որը կամակատար չէ, որը կուրորեն չի կատարում ղեկավարության հանձնարարությունները և ղեկավարվում է առաջնային արժեքները պահպանելու սկզբունքով, որ թաթախված չէ կոռուպցիայի մեջ, ուսանողների հանդեպ ունի առանձնակի վերաբերմունք և այդ վերաբերմունքը դրսևորվում է ըստ գիտելիքի սկզբունքով: Որպես անկառավարելի դասախոս՝ հավանաբար, ես ձեռնտու չէի իմ ղեկավարությանը, հետևաբար, իրենք համատեղ ջանքերով հասան այս արդյունքին»:

Նա նշեց, որ թեև չի բացառում նաև քաղաքական հետապնդումը, սակայն, իր խոսքով, հանուն ճշմարտության, հավելեց, որ ներֆակուլտետային գործողությունների վարկածին ավելի է հակված, քան քաղաքական: 

«Հիմա գրավոր կպահանջեմ ազատման հիմքերը, հետո դիմելու եմ դատարան: Խնդիրն աշխատավարձը չէ, ես ընդամենը 38 հազար դրամ եմ ստանում՝ այն դեպքում, երբ անգրագետ նախարարները 1.5 միլիոն դրամ են ստանում: Խնդիրն արդարության սկզբունքն է. 27 տարվա դասախոսին, երկրում միակ գիտությունների թեկնածու- դոցենտին, միանձնյա դասագրքերի հեղինակին (նման բան քիչ է եղել Հայաստանի իրավագիտության պատմության մեջ) հեռացնում են աշխատանքից: Այս պայմաններում, առանց մարդուն լսելու, ընդամենը կողմնակի աղբյուրներին տեղյակ պահելով, որ դու այլևս դասախոս չես, սա է վիրավորանքը: Ես այդ վիարվորանքը չեմ տանում, միշտ արժանի հարված եմ հասցնում, և իրենք այդ վիրավորանքը կտեսնեն»,- եզրափակեց Պետրոսյանը:

Զրուցեց Աստղիկ Հովհաննիսյանը