Կորոնավիրուսը տարածվել է ԱՄՆ կենսաբանական լաբորատորիաներից. Վոլոդին
Կորոնավիրուսը տարածվել է ԱՄՆ կենսաբանական լաբորատորիաներից, Ամերիկան դարձել է համաճարակի մեղավորը, հայտարարել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը Telegram-ի իր ալիքում։
Ռուս քաղաքական գործիչը մեղադրանքներ է հնչեցրել ԱՄՆ-ի դեմ՝ ի պատասխան ամերիկացի գիտնական և COVID-19-ի հարցերով հանձնաժողովի ղեկավար Ջեֆրի Սաքսի հայտարարության, ով ասել է, որ կորոնավիրուսը, ամենայն հավանականությամբ, ստեղծվել է ամերիկյան լաբորատորիայում։
«Միլիոնավոր հիվանդ և մահացած մարդիկ, համաշխարհային տնտեսական ճգնաժամը, մարդկանց կենսամակարդակի անկումը COVID-19-ի հետևանքն է, որի համար Վաշինգտոնը պետք է պատասխանատվության ենթարկվի»,- ասել է Վոլոդինը, մեջբերում է Lenta.ru-ն։