Քարերի սիմֆոնիա հուշարձանի տարածքում տեղադրված «բուտկան» ապամոնտաժվել է
Սոցիալական ցանցում լուսանկար էր հայտնվել, թե ինչպես են «բուտկա» տեղադրում Քարերի սիմֆոնիա կամ «Բազալտե երգեհոն» բնության հուշարձանի տարածքում։ Մասնագետները, օգտատերերը զարմանք են արտահայտում, թե ինչպես կարելի է հուշարձանի տարածքում նման բան թույլ տալ։
«Բուդկեն պիտի ներկայացնենք ՅՈւՆԵՍԿՕ, որպես ոչ նյութական մշակութային տարր, մեր երկրում մշակութային միջավայրի, լանդշաֆտի պահպանման գորտու անբաժան մաս»,- գրել է մշակույթի նախկին փոխնախարար, ճարտարապետ Տիգրան Գալստյանը։
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից հայտնում են, որ «Քարերի սիմֆոնիա կամ «Բազալտե երգեհոն» բնության հուշարձանի տարածքում տեղադրված կառույցն ապամոնտաժվել է:
«Հարգելի´ քաղաքացիներ,
Ի պատասխան Քարերի սիմֆոնիա բնության հուշարձանի տարածքում տեղադրված ինքնաշեն կառույցի վերաբերյալ ահազանգերի, հայտնում ենք, որ այն ապամոնտաժվել է»...