Ալիևը և ոչ մի ակնարկ չարեց, որ ինքը կարծում է, թե չկա այլևս խնդիր և հարց, այլ սուս ու փուս լսեց․ ֆիքսենք. ռազմական փորձագետ
Այսօր Երևանում գտնվող Բաքվի բռնապետի պատգամավորն ասում էր, որ Արցախյան հարց և խնդիր չկա, այն լուծված է։ Բաքվի բռնապետի պատգամավորն ուղիղ մեջբերում էր իր գործատուի խոսքը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:
«Իսկ նույն պահին բռնապետին Մոսկվայում ՌԴ նախագահ Պուտինն ասում է․ «չնայած Լեռնային Ղարաբաղում խնդիրները պահպանվում են, սակայն կան որոշակի պայմանավորվածություններ տարածաշրջանում բնակչության անվտանգության ապահովման համար»։
Ալիևը և ոչ մի ակնարկ չարեց, որ ինքը կարծում է, թե չկա այլևս խնդիր և հարց, այլ սուս ու փուս լսեց․․․ Ֆիքսենք ու անցնենք առաջ․․․»: