Տարոսը Արմեն Աշոտյանին, Նարեկ Մալյանին, Մամիկոն Ասլանյանին և մյուս քաղաքական բանտարկյալներին․ Արտակ Զաքարյան Օկուպացված Արցախում ականի վրա ադրբեջանցի է պայթել Սրբազանն իր համախոհների հետ օրն ամփոփում է Սուրբ Աննա եկեղեցու բակում․ ՈՒՂԻՂՈւրարտուի 2 Ֆուտբոլիստ հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական Լավ չեմ զգում ինձ, չգիտեմ՝ որտեղ եմ․ նոր մանրամասներ՝ Իրանի նախագահի վթարված ուղղաթիռից Արման Բոշյանը նշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալ ՄԻՊ ներկայացուցիչները հերթական անգամ տեսակցել են ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին Կայացել է «Քաղաքացիություն չունեցող անձանց մասին» օրենքի նախագծին նվիրված բազմաշահառու քննարկում (տեսանյութ) Ադրբեջանը անկլավների հետ ցամաքային կապ է պահանջելու և մտնելու ՀՀ-ի խորքերը Տավուշում. քաղաքագետ (տեսանյութ) «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրողը հայտնել է, որ փորձել են իրեն թալանել Մայիսի 22-ին որոշ հասցներ կհոսանքազրկվեն 6 ժամովՀայաստանի և Սլովենիայի ԱԳՆ ներկայացուցիչներն անդրադարձել են տարածաշրջանային վերջին զարգացումներին Նիկոլ Փաշինյանն ու Ժաննա Անդրեասյանը որոշել են աշխատանքից ազատել բոլոր դպրոցների հաշվապահներինՈստան գյուղի գերեզմանատան մոտ կատարված սպանությունը բացահայտվել էԴեպքի օրը ես ու Ռաիսին միասին ենք անցկացրել ավելի քան 2 ժամ. Ալիև10 բռնություն, 5 ճնշում լրագրողների նկատմամաբ. ՀԿ-ները մտահոգված են
Տավուշի միջոցով թշնամին ցանկանում է վերահսկողություն հաստատել Հայաստան մտնող միակ գազատարի հանդեպ. Էդգար Էլբակյան
Հուսով ու հավատով լի ենք, որ դա հաջողելու է․ Արցախի ԱԺ պատգամավոր
Նենց չի, որ ուշքս գնում է, որ միշտ 3 հոգի հետս գալիս են․ տեսա՞ք Արարատ Միրզոյանին ինչ արեցին․ Ալեն Սիմոնյանը՝ քաղաքում թիկնապահներով շրջելու մասին
Կասեցվել է «Վիգմա» ՍՊԸ-ի արտադրական գործունեությունըԷլ տեղ չունեմ, որ բերետավորները չեն խփել. Գառնիկ ԴանիելյանՌուսաստանը կոչ է անում աշխարհին մեծացնել ճնշումն Իսրայելի և ԱՄՆ-ի վրաԱյս երկու օրը կտրվեն բոլոր բացատրությունները․ Տավուշի թեմի առաջնորդԱզգային ժողովում հայտարարությունների ժամ է. հերթագրվել է 23 պատգամավոր (ուղիղ)3 տարեկան երեխան կանգնել է մահճակալին, բացել պատուհանն ու դուրս ընկել․ վիճակը կայուն ծանր էԶվարթնոց օդանավակայանում 23-ամյա երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ և թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ)ՆԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՍովորել եք՝ օղակի մեջ եք վերցնում, ասում` «շպիոն ա»․ բա որ էդքան փաստ ունեք, շպիոն ենք՝ գործ հարուցեք, դատախազության տեղը չգիտե՞ք․ Քրիստինե Վարդանյանը՝ ՔՊ-ականներին (տեսանյութ)Քո տունը Հայաստանում է․ Ամերիաբանկն առաջարկում է հիփոթեքային վարկեր Սփյուռքի համարՊապիկյանն այցելել է կառուցման փուլում գտնվող ամրաշինական շրջաններ, քննարկել անվտանգության հետ կապված հարցեր (լուսանկարներ)ՀՀ ԱԳՆ խոսնակի մեկնաբանությունը` Միջուկային անվտանգության միջազգային համաժողովի արդյունքներով52-ամյա տղամարդուն կալանավորելու որոշում է կայացվել բռնություն գործադրելու կոչեր հնչեցնելու համար, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Փաշինյանն ընդունել է ԱՄՆ ԿՀՎ ղեկավարի տեղակալին
«Ազատություն, ազատություն» վանկարկումներով դիմավորեցին քաղբանտարկյալներ Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին (տեսանյութ)
«Եկեղեցի չզբաղվել политика»․ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վախենո՞ւմ է, թե՞ պարզապես անսկզբունքային է
«Համահայկական ճակատ» կուսակցության գրանցումը մերժվել է օրենքի խախտումների հիմքովԻսրայելը սպանել է Հեզբոլլահի հրթիռային ուժերի ղեկավարինՄասիսի 4-րդ մանկապարտեզում ապաստան գտած բռնի տեղահանվածներից պահանջում են լքել կացարանը. «Կանանց կենտրոն․ Շուշի» ՀԿԴանակահարություն Երևանում․ 38-ամյա տղամարդը «հետույքի շրջանի կտրած-ծակած վերք աջից» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոցՀայաստանի իշխանության տապալման հետևանքն է, որ արցախցիները Հայաստանում են. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)Դահլիճից Սիսակը գոռում ա, թե «Կիրանցում դպրոց չի եղել», այսինքն, ստացվում ա, որ էսքան տարի էդ գյուղում մարդիկ կրթություն չեն ստացել. Արմեն ՀովասափյանՎայր եմ դրել համայնքի ավագանու «Դավիթ Մինասյան» խմբակցության ղեկավարի լիազորություններս. Էմին Երիցյան
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ Հայաստանը կենթարկվի Ադրբեջանին և կվերածվի ավտորիտար ոստիկանապետության. Օսկանյան
ԱԺ-ի անվտանգության աշխատողներին հանե՛ք, ծառեր տնկե՛ք. Դանիելյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ) Ձեր վարչապետն արել է ու անում է ամեն ինչ, որ ձեր միջոցո'վ անի բոլոր ամենավտանգավոր քայլերը` բեմադրելով ձեր համաձայնությունը, ապագա արյունն ու ցավը հավասար լղոզելով բոլորիդ վրա. Լիլիթ Բլեյանը դիմել է տաղանդավորներին ու հասկացողներին Ալիևն այցելել է Ադրբեջանում Իրանի դեսպանատուն և ցավակցություն հայտնելՌայիսիի մահվան պատճառ կարող էր լինել նաև Ադրբեջանի հետ մերձեցումը. HurriyetԱրարատի մարզում 59-ամյա տղամարդը 14-ամյա աղջկան թմրամիջոց է հյուրասիրել, ասելով՝ «Եթե օգտագործես, գիտելիքներում առաջընթաց կունենաս»Ապրիլին 98 հարկ վճարողի մոտ արձանագրվել է աշխատողին չձևակերպելու դեպքեր
ՈՒՂԻՂ. Բագրատ Սրբազանը հանդիպում է օկուպացված Արցախի Հանրապետության վերնախավի հետ
Մշակույթ

ՀԿ-ները պահանջում են Հայաստանի իշխանություններից՝ դիմել ՄԱԿ-ին՝ Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության վերացմանն ուղղված գործողությունների համար

Ս․թ․ փետրվարի 3-ին ադրբեջանական և միջազգային աղբյուրներից հայտնի է դարձել, որ Ադրբեջանի կառավարությունը ձևավորել է «աղվանական պատմության և ճարտարապետության մասնագետների աշխատանքային խումբ», որի առաջադրանքն է՝ աղվանական ճարտարապետական հուշարձաններից հեռացնել «կեղծ հայկական հետքերը»։ Ակնհայտ է, որ այս գործողությունն ուղղված է Արցախի տարածքում հայկական մշակութային ժառանգության վերացմանը, որի արդյունքում նաև հարցականի տակ է դրվելու արցախահայության սեփական հողի վրա ապրելու պահանջների, նրանց իրավունքների պաշտպանության հիմքը։

Այս համատեքստում հատկանշական է հիշեցնել, որ Ադրբեջանի իշխանությունները 2005 թվականին ոչնչացրել են Նախիջևանի Ջուղա քաղաքի հայկական գերեզմանոցն՝ իր հազարավոր արժեքավոր խաչքարերով։ Դրանք տեղահանվել ու ջարդվել են շինարարական տեխնիկայի օգնությամբ և օգտագործվել որպես շինանյութ, իսկ գերեզմանոցի ազատված տարածքը վերածել են զինավարժարանի։ Այդպիսով Ադրբեջանի իշխանություններն ապացուցել են, որ ընդունակ և հետևողական են հայկական պատմական հետքերի ոչնչացմամբ իրականացնել էթնիկ զտման իրենց քաղաքականությունը:

ՄԱԿ-ի Միջազգային արդարադատության դատարանը Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով իր 2021թ. դեկտեմբերի 7-ի միջանկյալ միջոցների կիրառման վերաբերյալ որոշմամբ պահանջել է Ադրբեջանից՝ ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ կանխելու և պատժելու վանդալիզմի և պղծման բոլոր գործողությունները, որոնք կատարվել են հայկական մշակութային ժառանգության հանդեպ, այդ թվում՝ եկեղեցիների և պաշտամունքի այլ վայրերի, հուշարձանների, բնության վայրերի, գերեզմանների և այլ արտեֆակտների: Ադրբեջանն իր ներկայիս գործողություններով ոտնահարում է տվյալ որոշումը և ապացուցում իր վճռականությունը ավարտին հասցնելու սկսած գործը:

Ցավալիորեն, Ադրբեջանի նախագահ Ալիևի պարբերական դարձած հայատյաց կոչերը ու անթաքույց էթնիկ զտման ու մշակութային ցեղասպանության քաղաքականությանը պատշաճ և համարժեք արձագանք չեն ստանում Հայաստանի Հանրապետության իշխանությունների կողմից։ Վերջինիս դիրքորոշումները հաճախ չեն համապատասխանում Հայաստանի ինքնիշխանության ու անվտանգության, Հայաստանի և Արցախի բնակչության մարդու իրավունքների ոտնահարումներին առնչվող օրհասական իրավիճակի մարտահրավերներին։

ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆՔ ՀՀ վարչապետից և կառավարությունից (մասնավորապես՝ ՀՀ արտաքին գործերի նախարարություն և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն)՝

ԱՆՀԱՊԱՂ

1. Ադրբեջանի իշխանությունների կողմից հայկական մշակութային ժառանգության վերացմանը միտված գործողությունների մասին ծանուցել ՄԱԿ-ի Միջազգային արդարադատության դատարանին՝ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով կիրառված միջանկյալ միջոցի չկատարման/խախտման վերաբերյալ, անհրաժեշտության դեպքում` լրացուցիչ միջոցների կիրառում պահանջելու և նախատեսվող հանցագործությունները ու հայկական մշակութային ժառանգության անդառնալի կորուստը կանխելու նպատակով:

2. դիմել ՄԱԿ-ի համապատասխան կառույցներին, այդ թվում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ին (այդ թվում՝ գործելով որպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր խորհրդի անդամ) և Մշակութային հարցերով հատուկ զեկուցողին՝ կազմակերպելու այցելություն Արցախ և դիտարկելու ու փաստագրելու հայկական հուշարձանների առկա վիճակը:

 

Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

«Խաղաղության երկխոսություն» ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Երևանի մամուլի ակումբ

«Համայնքային համախմբման և աջակցութան կենտրոն» ՀԿ

«Հանուն հավասար իրավունքների» կրթական կենտրոն ՀԿ

«Հոդված 3» մարդու իրավունքների ակումբ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտե

Ստեղծագործ Եվրոպա հարթակ մշակութային ՀԿ

Ինֆորմացիայի ազատության կենտրոն

«Փինք» իրավապաշտպան ՀԿ

Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան

Գորիսի մամուլի ակումբ

«Ազատ քաղաքացի» ՔՆԱԿ ՀԿ

Իրազեկ քաղաքացիների միավորում

Հելսինկյան ասոցիացիա իրավապաշտպան ՀԿ

Հանրային լրագրության ակումբ

Կանանց ռեսուրսային կենտրոն ՀԿ

Կանանց իրավունքների տուն

Սոսի Թաթիկյան, միջազգային հարաբերությունների և անվտանգության մասնագետ

Էդուարդ Աբրահամյան, պ.գ.թ., Բրիտանական Լեսթերի համալսարանի դասախոս և դոկտորանտ

Բենիամին Պողոսյան, Քաղաքական եվ տնտեսական ռազմավարական հետազոտությունների կենտրոն