Արցախի նախագահը ԿԳՄՍ նոր նախարար է նշանակել. Լուսինե Ղարախանյանն ազատվել է իր դիմումի համաձայն և նոր պաշտոնի անցել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 7-ին ստորագրել է հրամանագիր Լուսինե Ղարախանյանին Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի պաշտոնից ազատելու մասին ՝ իր դիմումի համաձայն:
Արցախի նախագահի գրասենյակից հայտնում են, որ Արցախի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար է նշանակվել Անահիտ Հակոբյանը:
Երկրի ղեկավարի մեկ այլ հրամանագրով՝ Լուսինե Ղարախանյանը նշանակվել է Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական: