Մահացել է Արթուր Գրիգորյանը
Երկարատև հիվանդությունից հետո մահացել է հայ կոմպոզիտոր, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր Գրիգորյանը։
Կոմպոզիտորը ծնվել է 1958թ. հուլիսի 31-ին։
Գրիգորյանը hեղինակել է բազմաթիվ երգեր, մանկական մյուզիքլներ, մասսայական միջոցառումներ, փառատոներ, թեմատիկ և էստրադային համերգներ:
Պարգևատրվել է Հայաստանի և Արցախի պետական շնորհակալագրերով և մրցանակներով: