Դանակահարություն Երևանում․ 38-ամյա տղամարդը «հետույքի շրջանի կտրած-ծակած վերք աջից» ախտորոշմամբ տեղափոխվել է հիվանդանոցՀայաստանի իշխանության տապալման հետևանքն է, որ արցախցիները Հայաստանում են. Սուրեն Պետրոսյան (տեսանյութ)Դահլիճից Սիսակը գոռում ա, թե «Կիրանցում դպրոց չի եղել», այսինքն, ստացվում ա, որ էսքան տարի էդ գյուղում մարդիկ կրթություն չեն ստացել. Արմեն ՀովասափյանՎայր եմ դրել համայնքի ավագանու «Դավիթ Մինասյան» խմբակցության ղեկավարի լիազորություններս. Էմին Երիցյան
Նման պայմաններում խաղաղության համաձայնագրի ստորագրումը կհանգեցնի նրան, որ Հայաստանը կենթարկվի Ադրբեջանին և կվերածվի ավտորիտար ոստիկանապետության. Օսկանյան
ԱԺ-ի անվտանգության աշխատողներին հանե՛ք, ծառեր տնկե՛ք. Դանիելյանը՝ ՔՊ-ին (տեսանյութ) Ձեր վարչապետն արել է ու անում է ամեն ինչ, որ ձեր միջոցո'վ անի բոլոր ամենավտանգավոր քայլերը` բեմադրելով ձեր համաձայնությունը, ապագա արյունն ու ցավը հավասար լղոզելով բոլորիդ վրա. Լիլիթ Բլեյանը դիմել է տաղանդավորներին ու հասկացողներին Ալիևն այցելել է Ադրբեջանում Իրանի դեսպանատուն և ցավակցություն հայտնելՌայիսիի մահվան պատճառ կարող էր լինել նաև Ադրբեջանի հետ մերձեցումը. HurriyetԱրարատի մարզում 59-ամյա տղամարդը 14-ամյա աղջկան թմրամիջոց է հյուրասիրել, ասելով՝ «Եթե օգտագործես, գիտելիքներում առաջընթաց կունենաս»Ապրիլին 98 հարկ վճարողի մոտ արձանագրվել է աշխատողին չձևակերպելու դեպքեր
ՈՒՂԻՂ. Բագրատ Սրբազանը հանդիպում է օկուպացված Արցախի Հանրապետության վերնախավի հետ
Կասեցնել արցախցիների բնակապահովման ծրագրի ընթացքը և դնել պատշաճ հանրային քննարկման․ հայտարարություն
Թավրիզում հրաժեշտ են տալիս մահացած Ռաիսիին և Աբդոլլահյանին (տեսանյութ)
Նսեմացնելով շարժումը՝ ընդամենը ձեր վախերն եք ի ցույց դնում․ Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ականներինՀՀ ԱԽ քարտուղարին Կատարում ընդունել է Ազգային անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղարի տեղակալըՍահիբա Գաֆարովան խոսել է Սիմոնյանի հետ հանդիպման մասինԱրգիշտի Քյարամյանն ու ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալը քննարկել են ՔԿ կարողությունների զարգացման հարցըԱզգերը, որոնք ընկնում են ճակատամարտում, նորից բարձրանում են, իսկ հանձնվողները՝ վերանում. Արշակ Կարապետյան (տեսանյութ)Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը կբացվի Սգո մատյան
ՄԱԿ-ը հետևում է Հայաստանի հետ Ադրբեջանի խաղաղ կարգավորման գործընթացին. Գուտերեշ
Ի՞նչ է ուզում Փաշինյանի նախկինը նախկիններից. «Հրապարակ»Այս շարժման ամենակարևոր զենքը համբերությունն է. Վահե ՀովհաննիսյանԻնչ եղանակ է սպասվումԹափառող կենդանիների հարցը չի լուծվել. Նիկոլ Փաշինյանը խաբել է. Մաս 210. «Ժողովուրդ»Ռաիսիի ուղղաթիռը համալրվել է անհրաժեշտ նավիգացիոն և ազդանշանային սարքավորումներով. վերջին պահին ուղղաթիռի ուղեւորների ցուցակում ընդգրկվել են նոր մարդիկ (տեսանյու)Կիրանցի դառը օրը. Ավետիք Չալաբյանը լուսանկարներ է հրապարակելՀամախմբման ու հասարակական հաշտության դժվար, բայց հուսադրող ճանապարհով. «Փաստ»Ինչի՞ համար է ոստիկանությունը, և կա՞ այն, արդյոք, որպես այդպիսին. «Փաստ»Կիրանցում տեղի ունեցողը սահմանազատում չէ, այլ մանր ջեբկիրություն․ Արթուր Խաչատրյան (տեսանյութ)Նախագծով առաջարկվող շահառուների բուժօգնությունը կազմակերպելու համար կպահանջվի լրացուցիչ 625 միլիոն դրամ. «Փաստ»ՀԱԿ-ը սպասում է իր հարցերի պատասխանին․ «Հրապարակ»Սամվել Վարդանյանի նկատմամբ բռնություն գործադրելու գործով ծառայողական քննությունն ավարտվել է, մինչդեռ նրա նկատմամբ երկու մեղադրանք է առաջադրված. գործը շուտով դատարան կմտնի. «Ժողովուրդ»Թանգարանը վերաբացվել է. ի՞նչ կարելի է տեսնել այնտեղ. «Փաստ»Իշխանականների սիրելի ռեստորաններն ու փաբերը մեծ վնասներ են կրել․ «Հրապարակ» Կին դատավորների մեծ մասը ԲԴԽ գնալու ցանկություն չունի. «Ժողովուրդ»Ինչո՞ւ չեն ուզում գրանցել Արշակ Կարապետյանի հիմնադրած կուսակցությունը. «Փաստ»30 մլն դրամ՝ մոդուլային-շարժական շենքեր ձեռք բերելու համար․ «Հրապարակ»Աննա Հակոբյանի հիմնադրամի «նվիրատուների» 30 տոկոսը անանուն են. «Ժողովուրդ»Մարտի են նետվել իշխանական ֆեյքերը, որոնք մեծացնում են Սրբազան շարժման հետ կապված նյութերի դիտումները. «Փաստ»Կտրվի առավել ակտիվ գործողությունների մեկնարկ․ «Հրապարակ»Մեկնարկող ԱԺ քառօրյա նիստերի օրակարգում ՍԴ դատավորի ընտրությունն է. ընդդիմադիրները սահմանազատման վերաբերյալ հարցեր կուղղեն թեկնածու Դավիթ Խաչատուրյանին. «Ժողովուրդ»Փաշինյանական իշխանությունն ու դրա կոնկրետ ճյուղավորումները ադրբեջանական ոճրագործներից ավելի ջերմեռանդ են պայքարում՝ ապացուցելու համար, որ Հայաստանի այս կամ այն տարածքը ադրբեջանական է և... վերջԱյսօր տեղի կունենա փաստաբանների գործադուլԷրդողանի կուսակցությունում տեղի կունենան ամենամեծ փոփոխություններըՆոան և նրան փոխկապակցված ընկերությունները տուգանվել են շուրջ 310 մլն դրամով Չինաստանը պատժամիջոցներ է սահմանում ԱՄՆ-ի դեմԳազամատակարարման պլանային դադարեցումներ կլինեն Իրանի իշխանությունն է մեղավոր, նախագահին սպասարկելու համար օգտագործել են 45 տարի շահագործված ուղղաթիռ Հրամանատարաշտաբային զորավարժությանը առաջացած թերությունների շտկման ուղղությամբ քայլեր են ձեռնարկվել
Մշակույթ

Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին Պիացոլլայի «Ավե Մարիայի» կատարումը նվիրեց 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին

«Դվին Մյուզիք հոլում» տեղի ունեցավ իտալացի ակորդեոնահար և բանդոնեոնահար Մարիո Ստեֆանո Պիետրոդարկիի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը. հնչեց իտալական և արգենտինական երաժշտություն։ Երաժիշտները կատարեցին Նինո Ռոտայի, Ջուզեպպե Սանգենիտիի, Աստոր Պիացոլլայի ստեղծագործություններից։ Համերգի ընթացքում ելույթ ունեցավ նաև մեցցո-սոպրանո Սոֆիա Թումանյանը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նշեց, որ Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի լավագույն ընկերներից է, Հայաստանում շատ սպասված երաժիշտ՝ փայլուն կատարողական վարպետությամբ։ Նա կարողանում է մեծ լիցքեր, էմոցիաներ հաղորդել նվագախմբին, ունկնդիրներին։

«Պիետրոդարկին ամեն անգամ Հայաստանում ներկայանում է նոր ծրագրերով։ Նա բանդոնեոնի մեծ վարպետ է, և որպես երաժիշտ կարող եմ ասել, որ նրա փոխանցած էմոցիոնալ ու հարուստ գունային երանգները մեծ հաճույք են պարգևում»,- ասաց Սերգեյ Սմբատյանը։ Երեկոյի ընթացքում հնչած որոշ ստեղծագործությունների փոխադրումներ, որոնք ի սկզբանե գրված չէին նվագախմբի համար, կատարել է կոմպոզիտոր, Սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ծրագրերի համակարգող Վահագն Վարդանյանը։

Նա ընդգծեց, որ արդեն 4 տարի համագործակցում է Պիետրոդարկիի հետ, և իր փոխադրություններով երաժիշտը հանդես է եկել տարբեր երկրներում։

Աշխարհի 59 երկրում ելույթներ ունեցած Մարիո Ստեֆանո Պիետրոդարկին նշեց, որ իր համար միշտ էլ առանձնակի հաճելի է Հայաստանում գտնվելը, և ամեն անգամ փորձում է նոր ծրագիր ներկայացնել հայ երաժշտասերներին. «Այս անգամ ես հանդես եմ գալիս «La Nuova Dolce Vita» խորագրով համերգով, որը մի գեղեցիկ ճամփորդություն է Իտալիայից Բուենոս Այրես»։ Նա նաև ընդգծեց, որ իր համար մեծ հաճույք է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և մաեստրո Սերգեյ Սմբատյանի հետ համագործակցությունը։

Երեկոյի ընթացքում Պիետրոդարկին և նվագախումբը Աստոր Պիացոլլայի «Ավե Մարիա» ստեղծագործության կատարումը նվիրեցին 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին։

Նշենք նաև, որ համերգի ընթացքում ազդարարվեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և Evocabank-ն նոր նախաձեռնության՝ ավանդ Symphonic-ի մասին, որի նպատակն է նպաստել մեր երկրում դասական երաժշտության զարգացմանն ու Սիմֆոնիկ նվագախմբի առաջընթացին։