Ամերիկացիները Ուկրաինային օգնության նոր փաթեթ են պատրաստումՖրանսիան պաշտպանել է Նեթանյահուի վերաբերյալ Հաագայի դատարանի որոշումըՀայ Առաքելական եկեղեցին Հայաստանի 1000 խոշոր հարկտուների ցանկում է․ Ալեն Սիմոնյանը ստում է Վթարային ջրանջատում՝ Երևանում և Հրազդանում Փաշինյանը ՔՊ նիստ է գումարել Իշխանությունը արդեն ԱԺ-ում է անթաքույց ցուցադրում Եկեղեցու նկատմամբ հետապնդումների նկրտումները Կապանում փորձել են հրկիզել քաղաքապետ Փարսյանին սպասարկող «Lexus lx 570»-ը․ ժամանել է ԱԱԾ -ն Հայաստանը 28 հազար տոննա շաքար կստանա ՌԴ գյուղնախարարության բաշխումից ԱՊՀ երկրները կողմ են Երկրի ուղեծրում զենք տեղակայելու մասին միջազգային արգելքի մշակմանը ՌԴ-ում մեկնարկել են ոչ ռազմավարական միջուկային զենքի պատրաստման և կիրառման վարժանքները Համաշխարհային բանկը աղետների ռիսկի կառավարման ոլորտում կաջակցի ՆԳ նախարարությանը Ֆրանսիա-ՀՀ բարեկամության խումբը քննարկել է Արցախից բռնահանվածների առաջ ծառացած մարտահրավերները «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման՝ մայիսի 22-ին կայանալիք միջոցառումների ժամանակացույցը Գագիկ Մելքոնյանը թող գնա մի երկու տառ հայերեն գրել սովորի, խոսելը մի կերպ յոլա կտանենք, ոչինչ (տեսանյութ) Մեր համազգային պայքարում հանրության բոլոր շերտերը պետք է իրենց խոսքն ասեն․ Սուրեն Պետրոսյան Վեհափառի առաջ ծնկի եմ գալու, որ թույլ տա հատուցման պահանջ դնենք, մեր հարկերից են պարգևավճար ստանում (տեսանյութ) Ռաիսիի և նրա պատվիրակության անդամների մարմինները տեղափոխվել են Թեհրանի օդանավակայան Որքան բիրտ են գործում ոստիկանները, այնքան ավելի է մոտենում մեր հաղթանակը. փաստաբան (տեսանյութ) Երևանում կնոջ ինքնազգացողությունը վատացել է, նա ընկել է Mercedes-ի վրա ԵՊՀ ռեկտորը տեսել է` ինչ է կատարվում երկրում, նա ուզում է անցանկալի աշխատողներին ազատել աշխատանքից (տեսանյութ) Գերմանիան կաջակցի Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի ծրագրինՄեր տղաներին անհիմն ծեծել էին, բարկացել էին, որ հրեշտակի թևով հայտնվել էի Կիրանցում. Սրբազան (տեսանյութ) Крадут и воруют․ նրանք ոչինչ չեն սովորել ու ոչինչ էլ չեն մոռացել․ Շարմազանով Քանի ուշ չէ, ՔՊ-ականները պետք է կանգ առնեն, թողնեն ու հեռանան, այլ ճանապարհ չկա. Աբրահամյան (տեսանյութ) Տարոսը Արմեն Աշոտյանին, Նարեկ Մալյանին, Մամիկոն Ասլանյանին և մյուս քաղաքական բանտարկյալներին․ Արտակ Զաքարյան Օկուպացված Արցախում ականի վրա ադրբեջանցի է պայթել Սրբազանն իր համախոհների հետ օրն ամփոփում է Սուրբ Աննա եկեղեցու բակում․ ՈՒՂԻՂՈւրարտուի 2 Ֆուտբոլիստ հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական Լավ չեմ զգում ինձ, չգիտեմ՝ որտեղ եմ․ նոր մանրամասներ՝ Իրանի նախագահի վթարված ուղղաթիռից Արման Բոշյանը նշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալ ՄԻՊ ներկայացուցիչները հերթական անգամ տեսակցել են ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանին Կայացել է «Քաղաքացիություն չունեցող անձանց մասին» օրենքի նախագծին նվիրված բազմաշահառու քննարկում (տեսանյութ) Ադրբեջանը անկլավների հետ ցամաքային կապ է պահանջելու և մտնելու ՀՀ-ի խորքերը Տավուշում. քաղաքագետ (տեսանյութ) «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ անող ֆրանսահայ լրագրողը հայտնել է, որ փորձել են իրեն թալանել Մայիսի 22-ին որոշ հասցներ կհոսանքազրկվեն 6 ժամովՀայաստանի և Սլովենիայի ԱԳՆ ներկայացուցիչներն անդրադարձել են տարածաշրջանային վերջին զարգացումներին Նիկոլ Փաշինյանն ու Ժաննա Անդրեասյանը որոշել են աշխատանքից ազատել բոլոր դպրոցների հաշվապահներինՈստան գյուղի գերեզմանատան մոտ կատարված սպանությունը բացահայտվել էԴեպքի օրը ես ու Ռաիսին միասին ենք անցկացրել ավելի քան 2 ժամ. Ալիև10 բռնություն, 5 ճնշում լրագրողների նկատմամաբ. ՀԿ-ները մտահոգված են
Տավուշի միջոցով թշնամին ցանկանում է վերահսկողություն հաստատել Հայաստան մտնող միակ գազատարի հանդեպ. Էդգար Էլբակյան
Հուսով ու հավատով լի ենք, որ դա հաջողելու է․ Արցախի ԱԺ պատգամավոր
Նենց չի, որ ուշքս գնում է, որ միշտ 3 հոգի հետս գալիս են․ տեսա՞ք Արարատ Միրզոյանին ինչ արեցին․ Ալեն Սիմոնյանը՝ քաղաքում թիկնապահներով շրջելու մասին
Կասեցվել է «Վիգմա» ՍՊԸ-ի արտադրական գործունեությունըԷլ տեղ չունեմ, որ բերետավորները չեն խփել. Գառնիկ ԴանիելյանՌուսաստանը կոչ է անում աշխարհին մեծացնել ճնշումն Իսրայելի և ԱՄՆ-ի վրաԱյս երկու օրը կտրվեն բոլոր բացատրությունները․ Տավուշի թեմի առաջնորդԱզգային ժողովում հայտարարությունների ժամ է. հերթագրվել է 23 պատգամավոր (ուղիղ)3 տարեկան երեխան կանգնել է մահճակալին, բացել պատուհանն ու դուրս ընկել․ վիճակը կայուն ծանր էԶվարթնոց օդանավակայանում 23-ամյա երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ և թմրանյութ է հայտնաբերվել (տեսանյութ)
Մշակույթ

Գիտական թեմա. ԵՊՀ մանրէաբանները բացահայտելու են բարձրարժեք կենսապոլիմերներ սինթեզելու էքստրեմոֆիլ մանրէների ներուժը

ՀՀ ԿԳՄՍՆ գիտության կոմիտեի կողմից ֆինանսավորման է երաշխավորվել
«Հայաստանի էքստրեմալ միջավայրերից մեկուսացված թերմոֆիլ և հալոֆիլ
մանրէների էկզոպոլիսախարիդների արտադրությունն ու բնութագրումը» գիտական
թեման: Այն ներկայացրել է ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի,
մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի ամբիոնը։

Նշենք, որ գիտական թեման ֆինանսավորման է երաշխավորվել Գիտության կոմիտեի
կողմից գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ)
ֆինանսավորման շրջանակում գիտական թեմաների հայտերի մրցույթի արդյունքում:

Գիտական ծրագրի նպատակների և ակնկալվող արդյունքների մասին զրուցել ենք ԵՊՀ
կենսաբանության ֆակուլտետի կենսաքիմիայի, մանրէաբանության և
կենսատեխնոլոգիայի ամբիոնի դոցենտ, կենսաբանական գիտությունների թեկնածու,
վերոնշյալ գիտական ծրագրի ղեկավար Հովիկ Փանոսյանի հետ։

Վերջինիս խոսքով, ներկայումս մանրէային ծագման էկզոպոլիսախարիդները (ԷՊՍ)
լայն պահանջարկ ունեն դեղագործական և սննդի արտադրություններում,
ներկանյութերի ու կենսապլաստիկի ստացման, ինչպես նաև թունազերծման և
կենսավերականգնման գործընթացներում. «Մանրէային ծագման ԷՊՍ-ներն օժտված են
հակաօքսիդանտային, հակավիրուսային, հակաքաղցկեղային, հակաթրոմբոզային և
հակամետաստազային ակտիվություններով: ԷՊՍ-ների արտադրական ստացումն
էքստրեմոֆիլ մանրէների կիրառմամբ մի շարք առավելություններ ունի. բացառվում
է կոնտամինացիան, սինթեզի գործընթացը կարելի է կազմակերպել՝ շրջանցելով
մանրէազերծման ծախսատար և էներգատար փուլերը»։

Ըստ ԵՊՀ դոցենտի՝ գիտական ծրագրի նպատակներն են Հայաստանի էքստրեմալ
կենսամիջավայրերից (երկրաջերմային աղբյուրներից, աղուտ-ալկալի հողերից և
աղի հանքից) ընտրողաբար մեկուսացնել ԷՊՍ արտադրող թերմոֆիլ և հալոֆիլ
մանրէներ, ուսումնասիրել այդ մանրէների արտադրած ԷՊՍ-ների ֆիզիկաքիմիական
ու կառուցվածքային առանձնահատկությունները և գնահատել
կենսատեխնոլոգիաներում դրանց կիրառման ներուժը:

Նրա համոզմամբ, նախատեսված է նաև էքստրեմոֆիլ ԷՊՍ արտադրիչ մանրէների
կենսազանգվածի և հետևաբար ԷՊՍ-ների ստացման համար կիրառել գյուղատնտեսական
թափոններ, ինչը թույլ կտա իջեցնել արտադրանքի ինքնարժեքը:

Ծրագրում ընդգրկված են 2 ավագ մասնագետ և 2 երիտասարդ գիտնական: Թեմայի
խորհրդատուն Նեապոլի կենսամոլեկուլային քիմիայի ինստիտուտի (ինստիտուտը
Եվրոպայում էքստրեմոֆիլ մանրէների ԷՊՍ-ների ուսումնասիրության ոլորտի
առաջատարներից է) առաջատար գիտաշխատող, պրոֆ. Աննառիտա Պոլին է, որի
գիտական խումբը մասնագիտացված է մանրէային ԷՊՍ-ների
ուսումնասիրություններում:

Հ. Փանոսյանը տեղեկացրեց, որ նախատեսվում է խմբի երիտասարդ հետազոտողների
գործուղում Իտալիա համագործակից լաբորատորիայում առկա գերճշգրիտ
սարքավորումներով ԷՊՍ-ների քիմիական կազմի և կառուցվածքային
առանձնահատկությունների վերլուծության նպատակով:
Անդրադառնալով ծրագրից ակնկալվող վերջնարդյունքներին՝ ԵՊՀ դոցենտը նշեց, որ
նախագծի հաջող իրականացումը թույլ կտա ստանալ նոր և կենսատեխնոլոգիապես
հեռանկարային ԷՊՍ արտադրիչներ և դրանց սինթեզն ապահովող գեներ.
«Հեռանկարային շտամների ամբողջական գենոմների սեքվենավորումը և ԷՊՍ սինթեզը
կոդավորող գեների վերծանումը նախադրյալ են հանդիսանալու հետագայում գենային
կենսաինժեներիայի մեթոդներով նոր, բարելավված ցուցանիշներով տրանսգենային
շտամների նախագծման համար: Կենսատեխնոլոգիական ներուժ ունեցող ակտիվ
շտամ-արտադրիչների ընտրությունը հեռանկարային է լինելու գիտության և
արտադրության միջև երկխոսության համար»։

Հ. Փանոսյանի խոսքով, ստացված արդյունքները ներկայացվելու են միջազգային
գիտաժողովներում և տպագրվեն ազդեցության գործակցով միջազգային ճանաչում
ունեցող գիտական հանդեսներում:

Ծրագրի ղեկավարն ընդգծեց, որ գիտական ծրագրի շրջանակում նախատեսվում է
համալրել ամբիոնում ստեղծված էքստրեմոֆիլ մանրէների կուլտուրաների
հավաքածուն, ներդնել ԷՊՍ-ների ուսումնասիրության նորագույն մեթոդներ, որոնք
ընդգրկվելու են ԵՊՀ կենսաքիմիայի, մանրէաբանության և կենսատեխնոլոգիայի
ամբիոնի կրթական ծրագրերում՝ որպես լաբորատոր աշխատանքի բաղադրիչներ: