Ժողովուրդ, կլինի՞ թարգեք արձանի թեման. քանի անգամ եք ռեստորան գնալու, մեքենայի լավ «բանդաժ» կամ Ipone առնելու փոխարեն գումարը փոխանցել բանակին
«Մեզ պետք է համազգային ծրագիր, դոկտրին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱՎՎ նախկին պետ Մնացական Բիչախչյանը։
«Ժողովուրդ, կլինի՞ թարգեք արձանի թեման: Ամեն ինչ էնքան եք պրիմիտիվ դարձրել, որ չգիտեք ինչին եք դեմ, եթե դեմ եք, ինչի համար:
Թող արձանը չսարքի, գումարը տա բանակին: Էդ ասողները քանի անգամ են ռեստորան գնալու, մեքենայի լավ «բանդաժ» կամ Ipone առնելու փոխարեն գումարը փոխանցել բանակին: Ծառուկյանը ոչ ընկերս է, ոչ հորեղբորս տղեն, ոչ էլ հեռավոր բարեկամ: Եթե որոշեց սարքի, դուրներդ չգա մի գնացեք:
Նման ծրագրերի համար պետք է համազգային շարժում, դոկտրին, ինչպես միավորել աշխարհի հայությանը, գույքագրել բոլոր հնարավոր միջոցները, ոչ թե նայեք ով ինչ հարսանիք է անում կամ մի բան սարքում, բա ոնց, էդ գումարը տայիք բանակին....»