Ռուբեն Մելիքյանը կնկարահանվի Մհեր Մկրտչյանի «Իշխանություն 2» ֆիլմում․ ո՞ւմ կմարմնավորի նա (լուսանկար)
Կինոռեժիսոր Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկար, որտեղ իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը և դերասանուհի Անի Ղազարյանը նստած են կողք֊կողքի` ֆիլմի խոսքերի տեքստով։ Առաջին հայացքից նկարն այնքան էլ խոսուն չէ, եթե կինոռեժիսոր, կից գրառված տեքստով չբացատրեր։ «Իհարկե Ալիսան պետք ա փաստաբան ունենա...»,-գրել է Մհեր Մկրտչյանը։
Հիշեցնենք, որ Ալիսան «Իշխանություն» ֆիլմի հերոսուհին է, ում մարմնավորում է Անի Ղազարյանը։
Ավելի վաղ, Մհեր Մկրտչյանը հայտնել էր, որ 2022֊ին պատրաստվում է հանդիսատեսի դատին հանձնել «Իշխանություն 2» ֆիլմը։
Այնպես որ, ըստ ամենայնի, ֆիլմի հերոսուհի Ալիսան կունենա իրական փաստաբան` Ռուբեն Մելիքյանի դերակատարմամբ։