Արդեն 3-րդ օրն է, թշնամին կիրառում է ֆոսֆոր պարունակող զենք` նշանառության տակ պահելով Ննգին ու հարակից տարածքները. համայնքապետ
Մարտունու շրջանի Ննգի համայնքի ղեկավարը տեղեկացնում է, որ արդեն երրորդ օրն է, ինչ թշնամու սպիտակ ֆոսֆոր պարունակող զենքի կիրառման հետևանքով վառվում են համայնքապատկան անտառային ծածկույթները: Այն կազմում է ավելի քան 150հա տարածք:
Թշնամին մշտական նշանառության տակ է պահում Ննգին ու հարակից տարածքները։
Բարեբախտաբար, այսօրվա հրետակոծության ընթացքում մարդկային կորուստներից հաջողվել է խուսափել։