Բագրատ Սրբազանին հայկական գամփռ նվիրեցին (տեսանյութ)Մետրոպոլիտենում հիմնովին փոխարինվում են վճարային համակարգերը
Առեղծվածային դեպք՝ Աբովյանում. հայտնաբերվել է տղամարդու այրված դի
ԿԲ-ն շրջանառության մեջ է դրել «Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյակ» ոսկե հուշադրամըՕդի ջերմաստիճանը կբարձրանաԻրանի նախագահի լիազորությունները 2 ամսով կփոխանցվեն Ռաիսիի առաջին տեղակալինԲագրատ Սրբազանը տոնում է ծննդյան 53-ամյակը. նրան անակնկալ են մատուցել (տեսանյութ)Հրազդանի կիրճում չշահագործվող գնացքի վագոններ են այրվելԳետափնյա գյուղի մոտ գտնվող կամրջի հետիոտնի համար նախատեսված հատվածում տեղի է ունեցել մասնակի փլուզումԱյս պահին Իրանում ընթացող զարգացումների հետ կապված, թերևս, ամենակարևոր հարցադրումներն են․ պարզաբանում է արաբագետըՀայաստանի կիոկուշին կարատեի հավաքականը կմասնակցի Եվրոպայի 7-րդ առաջնությանըԱդրբեջանի բարձրագույն իշխանությունը շատ լավ հասկանում է իրավիճակի ողջ զգայունությունը. արաբագետԻրանը մեզ համար բարեկամ պետություն է․ Բագրատ Սրբազանը զորակցություն է հայտնել Իրանի նախագահին (տեսանյութ)Մի շարք հասցեներում գազ չի լինիՍտեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՀայաստանը՝ որպես Իրանի մերձավոր և բարեկամ հարևան, պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն․ ԱԳՆԲաքվի բռնապետի և Իրանի նախագահի հանդիպումից շատ կարևոր դետալ է աչքաթող արվել․ ռազմական փորձագետ (լուսանկար)Այսօր մի շարք հասցեներում լույս չի լինիԵթե իսրայելական հետախուզական օբյեկտների ձեռքի գործի պատճառով Իրանի նախագահը զոհված լինի, ապա տարածաշրջանը կարող է շատ կտրուկ նոր մեծ պատերազմի թատերաբեմ դառնալ․ փորձագետ
Իրանի նախագահը, ԱԳ նախարարը և ուղղաթիռի մյուս բոլոր ուղևորները զnհվել են
Իրանի նախագահին և ԱԳ նախարարին տեղափոխող ուղղաթիռը «կոշտ վայրէջք» է կատարել
Հեղեղումներ Բրազիլիայում. ավելի քան 150 մարդ է մահացել Ռաֆահում իսրայելական օպերացիան ստիպում է 800 հազար մարդու լքել իրենց տները․ ՄԱԿ Կրասնոդարը հաղթեց Սոչիին․ Սպերցյանը՝ գոլի հեղինակ Թբիլիսիում կրկին բողոքի ակցիա է տեղի ունեցել հայտնի օրենքի դեմ ՈւԵՖԱ-ն պարտքերի պատճառով պատժել է 13 ակումբների Տավուշի մարզպետը սպառնացել է Կիրանցի բնակչին զորքով հանել իր տնից, որ հանձնեն Բաքվին (տեսանյութ) Կիրանցի բնակիչը օգնություն է խնդրում, չի ուզում իր տունը հանձնել Ադրբեջանին (տեսանյութ) Սարգիս Ադամյանի Քյոլնը դուրս մնաց Բունդեսլիգայից Ալիևը մեքենայում «Noldu Pashinyan» երգն է լսում, տղամարդ չե՞ք դուք, գոնե մի բառ ասե'ք, ծաղրում է (տեսանյութ) Կրակոցներ՝ Հրազդանում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է Ոստան գյուղի գերեզմանատան մոտ կատարված սպանությունը բացահայտվել է Այս Շարժումը աննախադեպ թափ է հավաքում, բոլոր շերտերը իրենց աջակցությունն են հայտնում և միանում (տեսանյութ) Սրբազանի հետ հանդիպումը բազմամարդ էր, լի դրական ակնկալիքներով․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում է, օրհնում է իրեն մոտեցող քաղաքացիներին (տեսանյութ) Ողբերգական դեպք՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել Բագրատ Սրբազանը ողջագուրվեց պատահաբար հանդիպած Գրիգորի Խաչատուրովի հետ (տեսանյութ) Կարևոր է համախոհ գործընկերների հետ կապերի խորացումը․ ԱԳ նախարար Երևանում՝ «Վալենսիա» ռեստորանում, հայտնաբերվել է տղամարդու մարմին Սրբազանն իր համախոհների հետ օրն ամփոփում է Սուրբ Աննա եկեղեցու բակում․ ՈՒՂԻՂՈւղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան Իշխանությունը զավթված է սատանայի կողմից, ուստի բնական է, որ նրա դեմ պայքարը պիտի հենց Սրբազան կոչվեր․ Աշոտյան Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը Լույս չի լինի մի շարք հասցեներումՍպաներից մեկն ասաց` այս ամենը մեր ապրելու իրավունքը մեզ վերադարձրեց. Սրբազան (տեսանյութ) ՀՀ ԱԳ նախարարը Շվեյցարիայի իր պաշտոնակցին ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներըԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՀայ Առաքելական Եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնըՄիրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարին ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում ՀՀ մոտեցումները
Հասարակություն

Տղա ջան, ի՞նչ գործ ունես դու իմ հետ. Ռուբեն Հայրապետյանի արձագանքը` Թորոսյանի գրառմանը (ձայնագրություն)

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գրառումը, որով վերջինս իր մտահոգությունն էր հայտնել՝ կապված կորոնավիրուսի ահագնացող տեմպերի հետ և գրառել. 

Նրա վերոհիշյալ գրառման հետ կապված, NEWSPRESS.am֊ը փորձեց կապ հաստատել Թորոսյանի «ցուցակում» հայտնված անձանց հետ: Մեզ հաջողվեց կապ հաստատել նրանցից ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի հետ։

-Պարոն Հայրապետյան, Առողջապահության նախարարը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, որտեղ հիշատակված է նաև Ձեր անունը։ Նա Ձեզ տեսնում է որպես առողջապահության նախարարի թեկնածու։ Ինչպե՞ս կմեկնաբանեք նրա այս գրառումը։

-Իհարկե, ես Ձեզ հաճույքով կպատասխանեի՝ Ձեր մասնագիտական աշխատանքը կատարելու համար, բայց, կներեք, ես չէի ցանկանա մեկնաբանել նման խեղկատակի ասածները։ Ես նրան երբևիցե նորմալ մարդ չեմ համարել, առավելևս այս կորոնավիրուսի տարածման պայմաններում, եթե առաջին իսկ օրվանից հետևած լինեիք նրա հայտարարություններին։ Իմ կարծիքով՝ նա պետք է դատվի՝ այդքան մարդու «գլուխ ուտելու» համար։

-Այսինքն՝ կորոնավիրուսի հետ կապված կանխարգելիչ աշխատանքները բացասակա՞ն եք համարում։

-Գիտե՞ք ինչ, ես մասնագետ չեմ և ես ինձ թույլ չեմ տա նրա մասնագիտական աշխատանքը գնահատել, բայց հետևելով մյուս երկրներին և գնահատելով նրա կատարած հայտարարությունները՝ հասկանում եմ, որ ինքն ուղղակի ադեկվատ մարդ չի և չի կարող ադեկվատ որոշումներ կայացնել՝ կորոնավիրուսի հետ պայմանավորված։

-Արսեն Թորոսյանի գրառման մեջ նշված էին նաև Արթուր Վանեցյանի, Արամ Վարդանյանի և Կարեն Ավագյանի անունները։ Այդ մասով որևէ բան կավելացնե՞ք։

-Ես Արթուր Վանեցյանի հետ այնքանով եմ առնչություն ունեցել, երբ Արթուր Վանեցյանն ինձ փոխարինել է ՀՖՖ նախագահի պաշտոնում։

Տեղի֊անտեղի ինձ կամ իմ ընկեր Արամ Վարդանյանին՝ Վստրեչի Ապերին, փորձում են տարբեր առիթներով կապել Արթուր Վանեցյանի հետ, դա ուղղակի անհեթեթություն է։ Եթե ուշադրություն դարձրած լինենք՝ տարիների ընթացքում, այդ նույն հայտնի ուժերը, որոնք, ցավոք սրտի, եկան իշխանության, անընդհատ մեր անունների հետ փորձել են անհեթեթ լուրերով մեզ կապել իրար հետ։

Կարեն Ավագյանն իմ կուսակցական ընկերն է։ Կարծում եմ նա էլ որևէ առնչություն չունի այսօրվա ճգնաժամային իրավիճակի հետ։

Բնականաբար, սա նրանց հերթական կապիկությունն է՝ իրենց մեղքերը կապել Հայրապետյանի, Վանեցյանի, Ավագյանի կամ Արամ Վարդանյանի հետ։ Նրանք անընդհատ պետք է ինչ֊որ մեկին թիրախավորեն։

Ուղղակի Արսեն Թորոսյանին, հա՞, էդպե՞ս էր նրա անունը, Արսեն Թորոսյանին պետք է ասել՝ հանկարծ նկարս որ միամիտ տեղը պահեն դեմդ, կարող ա վախից ինսուլտ ստանաս... տղա ջան, ի՞նչ գործ ունես դու իմ հետ։ Անունս թղթի վրա գրեն, դնեն կշեռքի նժարին, իրեն էլ կշեռքի մյուս նժարին դնեն, իմ անունն ավելի ծանր է, քան ինքը։

Զրուցեց՝ Արմինե Մկրտումյանը