Հայաստանի կիոկուշին կարատեի հավաքականը կմասնակցի Եվրոպայի 7-րդ առաջնությանըԱդրբեջանի բարձրագույն իշխանությունը շատ լավ հասկանում է իրավիճակի ողջ զգայունությունը. արաբագետԻրանը մեզ համար բարեկամ պետություն է․ Բագրատ Սրբազանը զորակցություն է հայտնել Իրանի նախագահին (տեսանյութ)Մի շարք հասցեներում գազ չի լինիՀայաստանը՝ որպես Իրանի մերձավոր և բարեկամ հարևան, պատրաստ է ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն․ ԱԳՆԲաքվի բռնապետի և Իրանի նախագահի հանդիպումից շատ կարևոր դետալ է աչքաթող արվել․ ռազմական փորձագետ (լուսանկար)Այսօր մի շարք հասցեներում լույս չի լինիԵթե իսրայելական հետախուզական օբյեկտների ձեռքի գործի պատճառով Իրանի նախագահը զոհված լինի, ապա տարածաշրջանը կարող է շատ կտրուկ նոր մեծ պատերազմի թատերաբեմ դառնալ․ փորձագետ
Իրանի նախագահը, ԱԳ նախարարը և ուղղաթիռի մյուս բոլոր ուղևորները զnհվել են
Իրանի նախագահին և ԱԳ նախարարին տեղափոխող ուղղաթիռը «կոշտ վայրէջք» է կատարել
Հեղեղումներ Բրազիլիայում. ավելի քան 150 մարդ է մահացել Ռաֆահում իսրայելական օպերացիան ստիպում է 800 հազար մարդու լքել իրենց տները․ ՄԱԿ Կրասնոդարը հաղթեց Սոչիին․ Սպերցյանը՝ գոլի հեղինակ Թբիլիսիում կրկին բողոքի ակցիա է տեղի ունեցել հայտնի օրենքի դեմ ՈւԵՖԱ-ն պարտքերի պատճառով պատժել է 13 ակումբների Տավուշի մարզպետը սպառնացել է Կիրանցի բնակչին զորքով հանել իր տնից, որ հանձնեն Բաքվին (տեսանյութ) Կիրանցի բնակիչը օգնություն է խնդրում, չի ուզում իր տունը հանձնել Ադրբեջանին (տեսանյութ) Սարգիս Ադամյանի Քյոլնը դուրս մնաց Բունդեսլիգայից Ալիևը մեքենայում «Noldu Pashinyan» երգն է լսում, տղամարդ չե՞ք դուք, գոնե մի բառ ասե'ք, ծաղրում է (տեսանյութ) Կրակոցներ՝ Հրազդանում․ կան զոհեր և վիրավոր, մահացածներից մեկը քրեական հեղինակություն է Ոստան գյուղի գերեզմանատան մոտ կատարված սպանությունը բացահայտվել է Այս Շարժումը աննախադեպ թափ է հավաքում, բոլոր շերտերը իրենց աջակցությունն են հայտնում և միանում (տեսանյութ) Սրբազանի հետ հանդիպումը բազմամարդ էր, լի դրական ակնկալիքներով․ ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Բագրատ Սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում է, օրհնում է իրեն մոտեցող քաղաքացիներին (տեսանյութ) Ողբերգական դեպք՝ «Շենգավիթ» բժշկական կենտրոնում, որտեղ 47-ամյա ծննդկան է մահացել Բագրատ Սրբազանը ողջագուրվեց պատահաբար հանդիպած Գրիգորի Խաչատուրովի հետ (տեսանյութ) Կարևոր է համախոհ գործընկերների հետ կապերի խորացումը․ ԱԳ նախարար Երևանում՝ «Վալենսիա» ռեստորանում, հայտնաբերվել է տղամարդու մարմին Սրբազանն իր համախոհների հետ օրն ամփոփում է Սուրբ Աննա եկեղեցու բակում․ ՈՒՂԻՂՈւղղորդված, սուտ լուրերով նպատակ են հետապնդում կասեցնել ՆԳՆ բարեփոխումները. Արփինե Սարգսյան Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան Իշխանությունը զավթված է սատանայի կողմից, ուստի բնական է, որ նրա դեմ պայքարը պիտի հենց Սրբազան կոչվեր․ Աշոտյան Հայաստանում ԵՄ առաքելությունը հյուրընկալել է Նիդերլանդների դեսպանության պատվիրակությանը Լույս չի լինի մի շարք հասցեներումՍպաներից մեկն ասաց` այս ամենը մեր ապրելու իրավունքը մեզ վերադարձրեց. Սրբազան (տեսանյութ) ՀՀ ԱԳ նախարարը Շվեյցարիայի իր պաշտոնակցին ներկայացրել է Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին զարգացումներըԻնչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՀայ Առաքելական Եկեղեցին այս կիրակի կնշի Հոգեգալստյան տոնըՄիրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարին ներկայացրել հայ-ադրբեջանական բանակցային գործընթացում ՀՀ մոտեցումներըՔաղաքացին 2800 դոլարով հրազեններ է գնել. կան ձերբակալվածներ. Ռազմական ոստիկանության բացահայտումը (տեսանյութ)Բագրատ Սրբազանը հանդիպում է պահեստազորի սպաների հետ. դռնփակ հանդիպմանը ներկա են հարյուրավոր սպաներ և ռազմական գործիչներՎաղը Բագրատ Սրբազանը կհանդիպի իրավաբանական համայնքի ներկայացուցիչների հետՄայիսի 26-ին կլինի մեծ հանրահավաք, որին կհաջորդեն քայլերըԵՊՀ ռեկտորի պահանջով աշխատակիցներին ստիպում են դուրս գալ արհմիությունից
Երևանում փոքր կենտրոնի որոշ հատվածներ վաղը ժամանակավորապես փակ կլինեն
25 հեկտար հողերը միշտ եղել են Հայաստանի վերահսկողության ներքո. Կիրանցի բնակիչԻմ՝ վարչապետի թեկնածու լինելու վերաբերյալ որոշում պաշտոնականացված չէ․ պետք է Վեհափառի հետ խոսեմ․ Բագրատ ՍրբազանՃանապարհը կառուցենք, կլինի անվտանգություն․ Սանոսյանը` կիրանցեցիներինՎանաձորում ցուցմունք տված երիտասարդի դեմ ցուցմունք տվածին զանգել է մի կինԵրբեք չէի պատկերացնի, որ մեկ դահլիճում իրար բզկտող քաղաքական ուժերի կողմից կլինի այսպիսի համերաշխություն. Սողոմոնյան (տեսանյութ)
Արխիվ

Գուրգեն Խաչատրյանը հայտարարություն է տարածել

ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդին՝ Գուրգեն Խաչատրյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես ասված է.

«Այս նամակն ինքնին անհավանական է, որքան անհավանական է իրավիճակը մեր բիզնեսների շուրջ։

Ես ու եղբայրներս ուսանողական տարիներից զբաղվել ենք բիզնեսով. բնականաբար, ժամանակին դրանք փոքր ու աննշան գործեր էին, «սթարթափներ» մեր այսօրվա բառապաշարով։ Համալսարանի առաջին կուրսում հաղթանակ զբոսայգում հյութերի ու պաղպաղակի կետ ունեինք, ձախողված դեղատան ու ոչ այդքան հաջողված խանութի փորձ կուտակեցինք։ Բիզնեսը անկախության ձև էր մեզ համար. մենք վաստակում էինք մեր թեկուզ փոքր, բայց անկախ միջոցները, ու դա մեզ ուժեղ էր դարձնում։ Մենք հավատում էինք, որ մեր ստեղծածը կխոսի մեր մասին ու տարիների ընթացքում ստեղծվեցին 15 բրենդներ՝ բոլորը գաղափարի փուլից։ Ամեն հաջորդ տարին մեզ նոր մարդիկ միացան ու նոր գաղափարներ ծնվեցին, ու ընկերությունը 20-ամյակին արդեն Հայաստանի խոշոր հարկատուներից մեկն էր դարձել՝ միավորելով 3000 պրոֆեսիոնալների։

Այս օրերին բոլորը լարված հետևել են մեր գործունեության շուրջ ստեղծված իրավիճակին։ Եղել են մարդիկ, ովքեր անհանգստություն են հայտնել, եղել են ուժ տվող ու աջակցող մարդիկ, եղել են, իհարկե, իրավիճակից ուրախացողներ։ Բայց, հատկապես, 3000 ընտանիք առավել անհանգիստ են եղել, որովհետև դե ֆակտո, իրենց կայունության երաշխավորողը դե յուրե ներգրավված է իրավունքի տրամաբանությունից դուրս գործողություններում, որտեղ մանիպուլատիվ բոլոր միջոցները կիրառվում են հաջողած բիզնեսները կազմաքանդելու, կեղտոտ միֆեր տարածելու ու ահաբեկելու համար։ Իրավական գնահատանով, ինձ առաջադրված մեղադրանքը պետության կողմից ազատ տնտեսական գործունեության և մարդու անձնական կյանքի կոպիտ միջամտություն։ Բարոյական գնահատական չեմ հնչեցնի. մարդիկ տեսնում ու վերլուծում են ամեն ինչ։

Արձանագրելով այս գործընթացների խիստ անօրինականությունը, քննչական մարմնի և դատարանների որոշումների ուղղորդված լինելը, նպատակահարմար չեմ գտնում ներգրավվել այդ պրոցեսներին ու կալանավորի կարգավիճակ ձեռք բերել՝ ինքս էլ նպաստելով այդ անօրինականությունների զարգացմանը։

Այսօր օրակարգում բիզնեսի կազմաքանդումն է, առանց դրա սոցիալական ու տնտեսական հետևանքները հաշվի առնելու. ես այդ օրակարգում անելիք չունեմ։

1. Խոսքս ուղղում եմ նախ և առաջ իմ գործընկերներին, իմ թիմակիցներին ու ընկերներին։ Մենք բազմաթիվ փորձություններ ենք հաղթարահերել, այս մեկը, հերթականը, ևս կհաղթահարենք։

2. Խոսքս ուղղում եմ, հատկապես, Ucom-ի աշխատակիցներին. Ucom-ը ինստիտուցիոնալ ու հզոր կառույց է, չկա որևէ գործոն, որ կխաթարի ընկերության ամրությունը. վստահ շարժվեք առաջ։

3. Խոսքս ուղղում եմ մեր տեղական ու միջազգային գործընկերներին. վստահ եղեք, որ մեր ընկերությունների խումբը ամուր կանգնած է իր դիրքում և տիրապետում է իրավիճակին։
Հետաքրքիր բան է կյանքը. պապս ջերմոցներ է ունեցել, հայրս պետական պաշտոնյա է եղել, ես ընտրել եմ բիզնեսի ճանապարհը ու, գուցե, իմ երեխաները ընտրեն պետական ծառայությունը։ Ամեն սերունդ իր ճանապարհն ունի, բայց մեր ազգում չեն եղել ուրացողներ ու վախեցողներ. սա ընդհամենը ճանապարհի սկիզբն է»։