Խարխլել դատական իշխանության անկախության սահմանադրական սկզբունքը․ Տիգրան Խաչիկյան
Արդարադատության նախկին փոխնախարար Տիգրան Խաչիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Ցավալի է արձանագրել, որ Կառավարության կողմից վերջերս ընդունված դատական օրենսգրքում փոփոխությունների իրականացման նախագծերի փաթեթով իրականում «լուծվել» է երեք հիմնական խնդիր.
1. Հնարավորինս դյուրինացնել դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելը՝ խեղաթյուրելով նաև Վենետիկի հանձնաժողովի վաղօրոք հրապարակված կարծիքներում առկա նկատառումները.
2. Հնարավորինս նվազեցնել դատավորի պաշտոնում նշանակման օրենսդրական չափորոշիչները.;
3. Խարխլել դատական իշխանության անկախության սահմանադրական սկզբունքը...»։