Հայկ Մարությանը տատիկ-պապիկներին զրկե՞լ է թոշակից
«Սոլո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՍՊԸ) մասին գուցե քչերը լսած լինեն, բայց կոմիկ դերասան, այժմ նաև Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մասին բոլորը գիտեն։ Կապը այս երկուսի միջև անմիջական է։ Մարությանը հանդիսացել է ՍՊԸ-ի բաժնետեր։
Պարզվում է` մեծ թափով գործունեություն իրականացրած ընկերությունը, պետությանը չի վճարել հարկերը, ինչի արդյունքում ՀՀ ՊԵԿ-ն դիմել է դատարան՝ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով։
Արդյունքում 2015 թվականին ընկերությունը սնանկ է ճանաչվել (05.05.2015)` 1.014.887 ՀՀ դրամ հարկ չվճարելու պատճառով: Սնանկ ճանաչվելու արդյունքում, փաստորեն, Մարությանին պատկանող ընկերությունն ամբողջությամբ ազատվել է նշված գումարը վճարելու պարտավորությունից:
Փաստորեն, Հայկ Մարությանը համալրել է այն անբարեխիղճ հարկատուների ցուցակը, որոնց հարկ չվճարելու պատճառով, ինչպես Փաշինյանն էր ասում, «տատիիկներն ու պապիկները» զրկվել են թոշակներից։
Ու հաշվի առնելով այն, որ այդ անբարեխիղճ հարկատուն հենց Փաշինյանի ձեռամբ դարձավ քաղաքապետ, կարելի է ենթադրել, որ Փաշինյանի հայտարարությունը անբարեխիղճներին պատժելու մասին կամ օդում կրակոցներ էին, կամ աչք կապոցի, կամ էլ պարզապես չեն գործում յուրայինների դեպքում։
Ամեն դեպքում, երբ ուսումնասիրում ենք Հայկի հայտարարագիրը, պարզ է դառնում, որ նրան այդ շրջանում չէիր կարող «ընչազուրկ» համարել։ Իսկ ավելի կոնկրետ, նա ունեցվածքը թույլ էր տալիս վճարել պատական հարկն ու տուրքը։
Այլ կերպ ասած՝ հնարավարություն ունեցել է, ցանկություն՝ ոչ․․․
Սա մի կողմից, մյուս կողմից էլ մամուլում շրջանառվող և օդից կախված լուրերի համաձայն` Հայկ Մարությանի անունը կապվում է մի շարք կասկածելի գործարքների հետ։
Այս ֆոնին արդեն այլ մտահոգություն է առաջանում․ եթե, դեռ իր ձեռքին այսքան լծակներ չունենալով ու այսքան ելք ու մուտքերի չտիրապետելով, ինչպես այսօր է, Հայկ Մարությանը կարողացել է խուսափել հարկերից ու խարդախության է դիմել, ապա այսօր նրա հնարավորություններն ավելի են մեծացել ու չի բացառվում, որ նոր չարաշահումների մասին լսենք։
Իսկ եթե դա այդպես չէ, ապա պետության ու տատիկ-պապիկների հանդեպ իր «մեղքը քավելու» համար, Հայկ Մարությանը գոնե այսօր, երբ նրա հնարավորությունները շատ ավելի են սնանկ համարվելու համար, պետք է պարտավորվի վճարել իր չվճարված գումարները, այլապես չի բացառվում, որ նրա «արտոնյալ» կարգավիճակը թույլ տա կրկնել պատմությունը․․․