Ռոնալդուն «Յուվենտուս»-ի ֆուտբոլիստների առաջ ներողություն չի խնդրել
Թուրինի «Յուվնետուս»-ի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Պորտուգալիայի հավաքականի հանդիպումներից հետո վերադարձել է Թուրին։
Ինչպես հաղորդում են իտալական սպորտային կայքերը, Ռոնալդուն իր թիմակիցների հետ իրեն պահել է շատ հանգիստ և ակնկալված ներողությունը չի խնդրել։ Թիմի ներսում այդ թեմայի շուրջ ոչ մի խոսակցությւոն չի էլ եղել։
Հիշեցնենք, որ հավաքականների դադարից առաջ «Միլան»-ի հետ հանդիպման ժամանակ Ռոնալդուն փոխարինվելուց հետո գնացել էր ուղիղ հանդերձարան։