Ճապոնիայի և Հարավային Կորեայի համատեղ զորավարժությունը հետաձգվել է
Հարավային Կորեայի և Ճապոնիայի ծովային տարածքի անվտանգությանն ուղղված համատեղ զորավարժությունները Հարավային Կորեայի նախաձեռնությամբ հետաձգվել են:
Զորավարժությունները հետաձգվել են ճապոնա-կորեական հարաբերությունների սրման ֆոնին:
Երկու երկրների հարաբերությունները լարվել են այն բանից հետո, երբ Ճապոնիան որոշ սահմանափակումներ սահմանեց Հարավային Կորեայից ներմուծվող ապրանքների վրա: