Իրանն ԱՄՆ-ի դեմ նոր պատժամիջոցներ կկիրառի. Մայք Պոմպեո
Ամերիկայի Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի նկատմամբ: Այս անգամ պատճառն Իրանում անցկացվող ցույցերի ժամանակ մարդու իրավունքների կոպիտ խախտումներն են:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն պարսկերենով դիմել է Իրանի ցույցերի մասնակիցներին՝ կոչ անելով նրանց հրապարակայնացնել պետության կողմից ցուցարարների հանդեպ դաժան գործողությունները:
Հիշեցնենք, որ Թեհրանում արդեն քանի օր է, ինչ ցույցեր են ընթանում: Մինչ այս պահը պաշտոնական Թեհրանը հայտնել է հինգ զոհի մասին, սակայն տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների տվյալներով զոհերի թիվը շուրջ հարյուրն է: