Գարեթ Բեյլը ձմռանը կարող է վերադառնալ «Տոտենհեմ»
Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Գարեթե Բեյլը ձմռանը կարող է վերադառնալ իր նախկին ակումբ՝ «Տոտենհեմ»։ Այս մասին տեղեկանում ենք Marca-ից։
Կայքը նշում է, որ Բեյլին անձամբ թիմ է ցանկանում հրավիրել Ժոզե Մոուրինյուն։ Բեյլն էլ իր հերթին դեմ չի լինի այդ տրանսֆերին, քանի որ վերջին շրջանում նրա մասին շատ են խոսում և այս ամենի ֆոնին ուելսցու վերադարձը կլինի հավանական։
Ընդգծենք, որ «Ռեալ»-ն էլ իր հերթին է ցանկանում Բեյլի տրանսֆերից կլորիկ գումար ստանալ։