«Ուշքի արի, պարոն Փաշինյան»․ զինվորի հայրը պնդում է, որ որդուն սպանել են, վկային ստիպել են լռել (տեսանյութ)
2013 թ-ին հուլիսի 30-ին բանակում զոհված զինծառայող Արման Հովսեփի Մուրադյանի ծնողները վստահ են, որ իրենց որդուն սպանել են։ 1993 թ.-ին ծնված ժամկետային զինծառայողի մահը գրանցվել է որպես ինքնասպանություն։
Նախկին իշխությունների օրոք ծնողները դիմել են տարբեր ատյանների, սակայն արդյունք չի տվել։ Այժմ, հեղափոխությունից ոգևորված, նրանք դիմել են դատարան, սակայն գործը կասեցվել է։
«Եվ գլխավոր դատախազությունը և քննչականը, մեկ տարվա ընթացքում, նոր Հայաստանում կատարեցին հանցագործություն։ Պարոն Փաշինյան, նախկինում հանցագործություն կատարած ոչ մի կառույցում ոչ մի փոփոխություն չի կատարվել։ Ուշքի արի, պարոն Փաշինյան, բացեք Ձեր աչքերը»,- ասաց զինվորի հայրը։