«Ոչ ոք ոչինչ չխոսի՝ եղա՞վ»․ Կոնդի բնակիչները եկել էին կառավարությանն ուղարկած նամակների հետևից (տեսանյութ)
Այսօր՝ նոյեմբերի 21-ին, իրենց խնդրով կառավարության մոտ էին եկել Կոնդի բնակիչները։ Բնակիչներին նախ մոտեցավ կառավարության շենքի անվտանգությունը հսկող ոստիկանը՝ պարզելու, թե ինչ խնդրով են քաղաքացիներն այդտեղ։
Վերջիններս նշեցին, որ իրենց նամակները տեղ չեն հասնում, և իրենց խնդրով ոչ ոք չի զբաղվում։ Իսկ պահանջ՝ փոխհատուցումն է քանդված տների դիմաց։
Բնակիչներից մի քանիսի համոզմամբ` նամակները «թաքցնում է» կառավարության աշխատակազմի քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը։
Կանանցից մեկը, ով թերևս գլխավորում էր բողոքի ակցիան, բոլորին արգելեց խոսել․
«Ոչ ոք ոչինչ չխոսի՝ մինչև չասեմ։ Կառավարությունից բոլոր լրագրողները դուրս կգան, նոր մենք մեր ասելիքը կասենք։ Լսում եք՝ ոչ ոք չխոսի»,- ասաց կանանցից մեկը, ով թերևս ավելի շատ մտահոգված էր ոչ թե խնդրի լուծման, այլ նկարահանման համար։
Մանրամասները՝ տեսանյութում