Նիկո՞լ, մի ձեռքով ԱԺ-ում քրեական ենթամշակո՞ւյթ ես «խաղացնում», մեկով՝ գողականներին ջահել-ջուհուլիդ «ախրաննիկ» կարգո՞ւմ. Արիանա Հովսեփյան
NEWSPRESS.am-ի հիմնադիր-տնօրեն Արմենուհի (Արիանա) Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հասկացանք՝ եկեղեցի եք բացում, լիքը մեղքեր ունեք արագի մեջ գործած, պիտի հասցնեք քավեք, քանի դեռ դատարանների դռներին չեք վնգստում, բայց գողականներո՞վ։
Շենգավիթ վարչական շրջանի «Բոշի մայլա» կոչվող հատվածում եկեղեցին օծելու է եկել ո՛չ ավել, ո՛չ պակաս, նախկինում լիքը սկանդալների կենտրոնում հայտնված Նավասարդ Կճոյանը... օֆշորը, Բենթլին, բան...
Բայց սա դեռ ամենավատը չի. Շենգավիթի տակավին պատանյակին՝ թաղապետին, ուղեկցում ա ավելի բեթար գողական՝ երրորդմասցի Մանեթի տղա «Գող Սամոն»։
Նիկո՞լ, մի ձեռքով Ազգային ժողովում քրեական ենթամշակո՞ւյթ ես «խաղացնում», մեկով՝ գողականներին ջահել-ջուհուլիդ «ախրաննիկ» ես կարգո՞ւմ։
Թե՞ նույնիսկ գողականների նկատմամբ ա վերամունքդ երկակի. ով վճարում է, երաժշտություն է պատվիրում։ Ժողովրդական խոսքերն իմաստուն են։ Շատ։ Ու դու զուռնչին ես՝ ձեռդ փող են դնում, յուրային են, իրանց կարելի ա նույնիսկ եկեղեցի օծել, իսկ եթե թափդ չի հերիքում փող պոկես կամ վրեքները ուժդ չի պատում՝ ասֆալտին փռելը կա ու կա»,- գրել է Հովսեփյանը՝ օգտագործելով «խեղճ Նիկոլ» հեշթեգը։