Ջո Բայդենը ցանկանում է, որ ԱՄՆ-ում մարիխուանայի օգտագործումն օրինականացվի
ԱՄՆ նախագահի դեմոկրատական թեկնածու Ջո Բայդենը հանդես է եկել Ամերիկայում մարիխուանայի օգտագործումն ապաքրեականացնելուն կողմ:
«Ես կարծում եմ, որ բոլոր նրանք, ովքեր այդ հոդվածով դատապարտվել են ազատազրկման, պետք է ազատ արձակվեն»,- ասել է Բայդենը:
Վերջին սոցհարցումների համաձայն՝ դեմոկրատական թեկնածուների շարքում Բայդենն առավել ձայներ է հավաքել, նրան հետևում է սենատոր Էլիզաբեթ Ուորրենը: