Իսպանական ճամփորդական նավը շեղվել է իր ուղուց
Իսպանական ճամփորդական նավը, որը Մալագայից ուղևորվել է Պալմա դե Մայորկա, շեղվել է նախօրոք որոշած ուղուց այն բանից հետո, երբ զբոսանավում գտնվող զբոսաշրջիկները հրաժարվել են կանգառ կատարել Բարսելոնայում:
Զբոսաշրջիկները որոշել են Բարսելոնայի փոխարեն իջնել Տարագոնայում, որի ափը զբոսաշրջային սեզոնի փակվելուց հետո փակ էր:
Սակայն այն բանից հետո, երբ 311 զբոսաշրջիկներ ցանկություն են հայտնել կանգ առնել այնտեղ, ափը շտապ բացվել է ու պատրաստվել զբոսաշրջիկների համար: