Ռուսաստանում կնոջը պատանդ վերցրած ամուսնուն վնասազերծել են
Դոնի Ռոստով քաղաքում վնասազերծել են սեփական կնոջը պատանդ վերցրած ամուսնուն։ Այս մասին հայտնում է «Комсомольская правда-Ростов» կայքը՝ հղում անելով տարածաշրջանի օրինապահ մարմիններին։
Ինչպես նշվում է՝ տեղում աշխատել են ուժայիններն ու շտապ օգնությունը։ Երբ բանակցությունները ձախողվել են, օրինապահ մարմինները դիմել են ուժի կիրառման։
ԶԼՄ-ների տեղեկատվության համաձայն քաղաքի կենտրոնի բարձրահակ շենքերից մեկի բնակիչը, որը, երթադրաբար, զինվորական է կամ ոստիկան, կնոջը պատանդ է վերցրել։
Դեպքից առաջ տղամարդը տանից դուրս է վռնդել անչափահաս որդուն։ Նշվում է, որ, ըստ երևույթին, արարքի դրդապատճառը նյարդային խանգարումն է եղել։ Օրինապահ մարմինների կողմից տեղեկության պաշտոնական հաստատում դեռ չի եղել։