Ուղղաթիռի կործանում Աֆղանստանում. կա 2 զոհ
Աֆղանստանում ուղղաթիռի կործանման հետևանքով երկու ամերիկացի զինվորական է զոհվել:
Դեռևս հայտնի չէ, թե ինչ պայմաններում է ուղղաթիռը կործանվել, սակայն, միաժամանակ տեղեկացվել է, որ միանշանակ դա տեղի չի ունեցել «թշնամական կրակի հետևանքով»:
Զոհված զինծառայողների անունները դեռևս չեն հրապարակվել, մինչ նրանց հարազատներին այդ մասին կտեղեկացնեն: