Մենք պետք է որոշենք՝ մնում ենք հայ, թե անասուն, որ գերի է թուրքական լիրային. Շարմազանով (տեսանյութ) Այլընտրանք միշտ կա. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) Մեծ Բրիտանիայի վարչապետը Ուկրաինային խոստացել է օգնության մեծ փաթեթԿոլումբիական ընտանիքները չեն կարող վերադարձնել Ուկրաինայի կողմից կռված և սպանված իրենց հարազատների մարմիններըՏավուշում ոստիկանների կողմից բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկվածներին բաց են թողնում Չինաստանը դեմ է ԱՄՆ միջամտությանը Հարավչինական ծովի խնդրինՄենակ չթողնեք տավուշցուն. Տավուշը թիկունքն է. Գառնիկ Դանիելյանը` Հանրապետության հրապարակում (տեսանյութ) Հիմա Հայաստանն է Արցախի վիճակում․կորուստները լինելու են այնքան, մինչև ստիպված չլինենք անել անհնարինը․ Դանիելյան Փաշինյանը քպ-ականներին նիստի է կանչել Չինաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի հետ հարաբերությունները հիմնարար խնդիր է անվանելՈստիկանները բախումներ են հրահրում Բագրատաշեն-Ալավերդի ճանապարհին Freedom House-ը մտահոգված է ՀՀ-ում ոստիկանության բռնությունների մասին հաղորդագրություններով Կիրանցում հարյուրավոր մարդիկ մասնակցում են ջահերով երթին Զովունի գյուղում 7 ամիս փորված «մահաբեր» փոսը՝ հերթական շղթայական ավտովթարի պատճառ ՌԴ-ն ելնում է Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապահովման առաջնահերթությունից Պայքարի տրամադրությունը չի ընկնելու, բերման ենթարկելով չեն կարող կասեցնել զիջումների դեմ պայքարը Իսրայելի ԱԳՆ-ն գրառմամբ դիմել է Իրանի հոգևոր առաջնորդինԳրիգորյանը չի մասնակցի Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող ներկայացուցիչների հանդիպմանը Սևազգեստ սպեցնազը ուժ կիրառեց տավուշցիների հանդեպ, կան բերման ենթարկվածներ (տեսանյութ) Բերման են ենթարկվել նաև պահեստազորի գնդապետ Մախսուդյանը, «Տավուշը հանուն հայրենիքի» խորհրդի անդամը Ոստիկանները ձերբակալել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին Անհրաժեշտ է ՀՀ-Ադրբեջան-ՌԴ եռակողմ պայմանավորվածությունների ամբողջական իրականացում․ ՌԴ ԱԳՆ Նիկոլը թուրքին բերում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու տուն. Աննա Մկրտչյան (տեսանյութ) «Տրամաբանության նշույլ անգամ չկա»․ Սերժ Սարգսյանը արձագանքել է Տավուշում զիջումներին Դատապարտում ենք իշխանության վարած ապազգային և ծայրահեղ վտանգավոր քաղաքականությունը․ հայտարարություն Անպայման նոր ալիք լինելու է, ինչի՞ մասին է խոսքը. Սերժ Սարգսյան (տեսանյութ) Տասնյակ ոստիկաններ պատ են կազմել, արգելում են փակել Բագրատաշենի ճանապարհը (տեսանյութ) ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը Հանրապետության հրապարակում է (տեսանյութ) Տղե'ք ջան, եկեք դուք ճանապարհը փակեք, մենք խելոք կկանգնենք. հոգևորականը` ոստիկաններին (տեսանյութ) Ոստիկանական նոր ուժեր հասան Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհ (տեսանյութ) «Մենք ենք մեր սարերը» ադրբեջանական կայքերում ներկայացվում է որպես «իրենց մշակութային ժառանգություն» Ավանդական ջահերով երթ դեպի Ծիծեռնակաբերդ․ ՈՒՂԻՂԱնուշ Գրիգորյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ Հայաստան եկած ռուս խաղաղապահները այսօր վերադարձել են ԼՂ Ադրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, արդեն տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. Վրթանեսյան Տավուշցիները փակում են Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը․ ՈՒՂԻՂԱրգենտինայի նորանշանակ դեսպանը հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳ նախարարի տեղակալին Հայտնաբերվել է տղամարդու կախված մարմին, ով ձերբակալվել էր կնոջ մորը ծանր վնասվածք պատճառելու համար Խաչատուրյանը Ֆրանսահայերի խորհրդի նախագահին է ներկայացրել ՀՀ սահմանազատման գործընթացը Գազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Գյումրիում, Սպիտակում, Իջևանում, Օձունում և Արզականում Նոյեմբերյան քաղաքի կադրերում 2 հիմնական էլեմենտ է աչքի ընկնում. Տիգրան ԱբրահամյանԱնահիտ Մանասյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի պատվիրակությանը Անցած 1 օրվա ընթացքում գրանցվել է 11 պատահար. 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԱռանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է․ ԱլիևԿառավարության որոշումն ամոթալի է, անթույլատրելի և աննախադեպ․ ՀԺՄԱԺ նախագահն իտալացի գործընկերոջն է ներկայացրել ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծըՄեզ ոչնչացնում եմ մեր հարկերով ապրող ու գոյատևող ճիվաղները. Արմեն ՄանվելյանԳյուղապետեր ջան, մի կաշկանդվեք, խոսեք կամերաների առաջ. ամեն ինչ սուտ է ասել, խոսեք. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
Ինձ չեմ տեսնում այն երկրապահ կամավորական միության շարքերում, ով տարածքներ հանձնելու համար ուժ է կիրառում ժողովրդի վրա. ԵԿՄ-ականը դիմել է իրեն ազատելու համար
Իշխանության կողմից արարողությունը լինելու է արարողակարգային. Ծիծեռնակաբերդի հուշահամալիր մուտքը բաց կլինի 09:30-ից
Հասարակություն

Ճնշումը չի կարող նպաստել անկախությանը. Ալվինա Գյուլումյան

ՍԴ գործող դատավորների համար սոցիալական երաշխիքների դիմաց վաղ կենսաթոշակի անցնելու հնարավորություն ստեղծելու գաղափարն անընդունելի է ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանի համար։ Այս մասին նա ասել է Pastinfo.am-ի հետ զրույցում։

Ըստ դատավորի՝ չի կարելի չաշխատել եւ աշխատավարձ ստանալ։

«Եթե ինչ-որ մեկի նկատմամբ նման ճնշումներ լինեն, երեւի թե նա հարկադրված կլինի ընդունել, բայց ես ենթադրություններից կխուսափեմ։ Ի վերջո, Դուք պետք է մի բան իմանաք, երբ մարդը ճնշումների ազդեցության տակ համաձայնում է ինչ-որ քայլ անել, իր համար դժվար է խոստովանել, որ ինքը ճնշման է ենթարկվել։ Դրա մասին մենք բոլորս չենք իմանա, բացի կոնկրետ այդ անձնավորությունից, որը կգնա դրան, բայց հնարավոր է, որ ինչ-որ մեկի համար ցանկալի լինի հենց այդպես վաղաժամ կենսաթոշակի գնալը։ Դա լրիվ այլ խնդիր է։ Բացառել ճնշումներն ընդհանրապես, կամ ասել, որ, անպայման, ճնշումներ են լինելու՝ անշնորհակալ գործ եմ համարում, որովհետեւ դա ենթադրությունների դաշտից է»։

Հարցին՝ արդյոք խնդիր կա՞ փոփոխված Սահմանադրության կարգավորումների եւ գործող ՍԴ-ի կազմի միջեւ, Գյուլումյանն ասաց. եթե անգամ այսօր նոր սահմանադրություն ընդունվի, միեւնույնն է, այդ սահմանադրության անցումային դրույթներով գործող դատավորների համար պետք է որոշակի երաշխիքներ սահմանվեն.

«Միգուցե դա չի լինի մինչեւ 65-70 տարեկանը, բայց առնվազն այն տարիքը, ասենք՝ 12 տարի, եթե նոր սահմանադրությունը պահպանել է, առնվազն դա պետք է պահպանվի գործող դատավորների համար։ Այսինքն, մենք չենք կարող խաղի կանոններ փոխել, երբ մարդը իրավաչափ ակնկալիք է ունեցել, որ ինքը մինչեւ 65 տարեկանը պետք է աշխատի, ասել, որ այս պահից մենք սահմանադրություն կամ օրենք ենք փոփոխել, ցտեսություն՝ դու պետք է գնաս։ Դա իրավունքի գերակայության սկզբունքից չի բխում։ Հիմա, ի՞նչ է նշանակում «երազանքների դատարան»։ Ես հակված չեմ մտածելու, որ ինչ-որ մեկը կերազեր, որ պետք է Սահմանադրական դատարան ունենա, որտեղ բոլորը այդ պահից պետք է փոխվեն կամ չգիտեմ ինչ... Միգուցե իսկապես մարդկանց համար տարօրինակ թվա, թե ինչու 12 տարի սահմանելով մյուսները պետք է ավելի մնան, բայց սա եղել է սահմանադրի կամքը, եւ մենք ընդունում ենք այդ սահմանադրությամբ գործող մյուս մարմինների գործունեությունը, ապա պետք է ընդունենք նաեւ ՍԴ-ն»։

Ալվինա Գյուլումյանը հիշեցրեց նորանկախ Հայաստանի պատմությունը, երբ գրեթե յուրաքանչյուր քաղաքական ուժի կողմից իշխանությունը վերցնելուց հետո, դատաիրավական բարեփոխումներ են եղել. «Այդ բարեփոխումների անհրաժեշտությունը, կարծես, միշտ առաջացել է եւ հիմա էլ կա այդ անհրաժեշտությունը։ Ոչ մի փաստաթուղթ՝ լինի Սահմանադրությունը, ՍԴ-ի մասին օրենքը, դատական օրենսգիրքը, մեռած փաստաթուղթ չէ։ Կյանքը թելադրում է իր օրենքները, աշխատելու ընթացքում դու զգում ես բացեր, որոնք անհրաժեշտություն կա շտկելու եւ բնականաբար, պետք է լինեն որոշակի փոփոխություններ»։

Հարցին՝ արդյոք խոսքն այստեղ անձերի փոփոխության մասի՞ն է.

«Չեմ կարծում, թե բարեփոխում ՝ նշանակում է անձերի փոփոխություն եւ ի վերջո, ժամանակի ընթացքում այդ կազմը, այսպես, թե այնպես, կփոփոխվի։ Սահմանադրության փոփոխություններից հետո արդեն 2 նոր դատավորներ կան եւ, բնականաբար, կթարմացվի կազմը, մանավանդ հիմա, երբ 12 տարի է պաշտոնավարման ժամկետը»։

-Իշխանության թեւերի տարանջատումը իրավական պետության հիմնարար ու սահմանադրական սկզբունքն է եւ շատերի գնահատմամբ, այս ՍԴ-ն իրապես դարձել է այն մարմինը, որն իշխանության մյուս ճյուղերին հակակշռելու եւ զսպելու առաքելություն ունի։ Համաձա՞յն եք այս տեսակետներին։

«Երբ խոսում ենք դատարանի անկախության մասին, մենք առաջին հերթին նկատի ունենք անկախությունը՝ իշխանության մյուս թեւերից։ Սա ընդունված կանոն է, չի կարող դատարանը կախված լինել մի խումբ անձանցից, դա արդեն դատարանի անաչառությանը կարող է վերաբերվել, բայց ոչ անկախությանը։ Անկախությունը, որպես կանոն, պետք է լինի իշխանության մյուս թեւերից, իսկ այդ անկախությունը ապահովող պայմաններից մեկն էլ այն է, որ իշխանության մյուս թեւերը չեն կարող դատարանի դատական ակտին գնահատական տալ։ Նրանք պետք է կատարեն դատական ակտը։ Այ, երբ փորձ է արվում ասել, որ Սահմանադրական դատարանի որոշումը ապօրինի է, սա իհարկե, արդեն դառնում է իշխանությունների տարանջատման սկզբունքի, ասեմ՝ անտեսում։ Համենայնդեպս, դա չի խոսում իշխանությունների տարանջատվածության մասին»։

Հարցին՝ արդյոք այսօր դատարաններն անկա՞խ են Հայաստանում, Ալվինա Գյուլումյանն ասաց.

«Ճնշումը չի կարող նպաստել անկախությանը։ Այլ հարց է, որ ամեն մեկը կարող է այդ ճնշումներին չենթարկվել, որովհետեւ, ի վերջո, երբ դու ստանձնում ես դատավորի պաշտոնը, դու իմանում ես, դու պետք է գիտակցես, որ լինելու են նաեւ ճնշումներ։ Որքանո՞վ ես դու պատրաստ դիմակայելու այդ ճնշումներին եւ եթե դու կարող ես դիմակայել, այդ ճնշումը գուցե չնկատես էլ, դրան նշանակություն էլ չտաս, բայց ասել, որ ճնշումը կամ այն, որ կարելի է դատարաններին վարկաբեկել, իր ազդեցությունը չի թողնելու, մեղմ ասած՝ անկեղծ չեմ համարում։ Թողնելու է այն դատավորի վրա, որը կարող է ճնշվել։ Երբ ես Դատավորների միության նախագահն էի, միշտ դատավորներին ասում էի, որ եթե դուք մի տեղ օրենքի խախտում թույլ տվեցիք, ձեզ ցանկացած մեկը կարողանալու է ճնշել, իսկ եթե դու աշխատել ես քո համոզմունքով, չեմ ասում՝ անսխալական ես, բայց համոզված ես եղել, որ օրենքի հիման վրա ես գործում, որ Սահմանադրությունն ես պաշտպանում, այդ դեպքում դու վախենալու բան չունես եւ լինելու ես անկախ, կարողանալու ես դիմակայել»։

Ալվինա Գյուլումյանը համամիտ չէ մտքին, թե դատարանում ճգնաժամ կա.

«Դատարանի ճգնաժամ ասելով, ես հասկանում եմ այն, երբ դատարանն ի վիճակի չէ աշխատել, բայց դատարանը բնականոն գործում է, դատարանի շուրջ ստեղծված է այդ ճգնաժամը եւ ստեղծված է առանձին անձանց կողմից, ինչը արդեն ձնագնդի էֆեկտ է ստացել։ Բոլորը, որոնք հասկանում կամ, չեն հասկանում ՍԴ-ից, հարկ են համարում ասել, որ ՍԴ-ում ճգնաժամ կա։ Կրկնում եմ, ճգնաժամ ստեղծվել է ՍԴ-ի շուրջ եւ ոչ թե ՍԴ-ում եւ դրա հաղթահարման ճանապարհներից մեկն էլ այն է, որ այո, այդ իշխանությունները, որոնք հակված են մտածել, որ այստեղ ճգնաժամ կա, իրենք որոշակի գործողություններ ձեռնարկեն՝ փակելու համար այդ թեման, բայց դատարանը նորմալ գործում է։ Սա է ամբողջը»։