Գազի գնի փոփոխությունը հունվարի 1-ից՝ սպառողի վրա դեռ չի երևա․ Հակոբ Վարդանյան
Գազի գնի փոփոխության դեպքում «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը պետք է դիմի Հանրային ծառայությունները կարգավորող կոմիտե (ՀԾԿԿ), եւ արդեն դրանից հետո կորոշվի գազի սակագինը սպառողների համար։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքի փոխնախարար Հակոբ Վարդանյանը։
«Անգամ եթե 2020 թվականի հունվարի 1-ից գազի գինը փոխվի, սպառողների վրա դա չի անդրադառնա»,-ասաց Վարդանյանը։
Նա տեղեկացրեց նաև, որ ՌԴ հետ գործող պայմանագիրն ավարտվում է դեկտեմբերի 31-ին։
«Այժմ բանակցություններ են վարվում, ու առայժմ ոչ մի տեղեկություն չկա»։