Վիկտոր Օրբանը կանխատեսել է Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտըԱդրբեջանական զորքն, առանց մեկ կրակոցի, տեղավորվում է Տավուշի մեր դիրքերում. ՎրթանեսյանՏավուշ-Ղազախ հատվածում տեղադրվեց առաջին սահմանային սյունը․ ՓաշինյանՍահմանին կատարվողը ցույց է տալիս, որ Ադրբեջանը և Հայաստանը միջնորդների կարիք չունեն մենք` երկու կողմերով, համաձայնության կհասնենք․ ԱլիևՆիկոլ Փաշինյանը խորհրդակցություն է անցկացրել
Սասուն Միքայելյա՛ն, Դուք և Ձեր կցորդները հավաքե՛ք ձեզ, դուք երկիր պահող եք, երկիր հանձնող չեք. Բագրատ Սրբազան
Բաղանիս Այրումի հատվածում ադրբեջանցիների շարժը տեսանելի է անզեն աչքով (լուսանկարներ, տեսանյութ)
Բաքուն համաձայնել Է Ղազախստանում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպմանը«Այ սամազվանեց թագավոր». Նոյեմբերյանում բնակիչները ծեծի ենթարկեցին Տավուշի երկրապահի ղեկավար Յուրային, ով երեկ մեքենան վարել էր ցուցարարների վրա (տեսանյութ)ԵՄ-ն կոչ է արել նոր պատժամիջոցներ սահմանել Իրանի դեմՏավուշում նույն անձը 2 անգամ համանման ապօրինի վարքագիծ է դրսևորել, իսկ իրավապահները չեն կանխել․ Արամ Վարդևանյան«Ըստ ամենայնի՝ Փաշինյանը վաղը իր ուղերձով «կընդառաջի» Էրդողանի «առաջարկին»». Հակոբ Բադալյան
Սահմանազատում կոչվածին չմասնակցեք, տղե՛րք, դառնալու եք իմ ամենաոխերիմ թշնամին, ձեր պատժելու գործի անմիջական կատարողն եմ լինելու․ գեոդեզիստը դիմել է իր գործընկերներին
Քաղաքացիները «Հայփոստ»-ից կեղծ SMS են ստանում, որը ներկայացվում է որպես աշխատանքի «թույն» առաջարկ. ՄարտիրոսյանԱվտովթար՝ Արագածոտնի մարզում. Ապարանում բախվել են Վանաձոր-Երևան «ГАЗель»-ը, «Volkswagen»-ն ու «Lada»-ն. կա 7 վիրավորՎերջին օրերին իշխանական թիմի արշավը ցեղասպանության դեմ հասցվում է տրամաբանական ավարտին. թյուրքագետՀՀ-ում ԱՄՆ դեսպանն ու ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիրՊիտի Արցախ վերադարձ լինի, որ Մայր Հայաստանը փրկվի, որ խաղաղություն ունենալու հնարավորություն լինի… Արցախի ԱԺ պատգամավոր Եթե թուրքի հետ ապրելը լավ է, գնացեք, խնդրենք Ալիևին մի հատ գյուղ տա, գնացեք այդ 100 հոգով ապրեք, մենք չենք ուզում իրենց հետ ապրենք․ ճանապարհ փակած քաղաքացիներԻ գիտություն կեղծ լուրեր տարածողներին` Տիգրան Աբրահամյանը երեկ ողջ օրը եղել է Տավուշի մարզում. ՀՀԿ ԵԿ ղեկավարը` տելեգրամյան ալիքներում տարածված ապատեղեկատվության մասին Ուկրաինայի իշխանությունները պետք է մոռանան 1991 թվականի սահմաններին հասնելու անիրատեսական նպատակը.The New York Times Մեր իրավունքների պաշտպանության հարցն այսօր առավել քան երբևէ վերանորոգելու անհրաժեշտութուն կա. ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունըՄահացել է բանաստեղծ Արշակ ՔոչինյանըՊապիկյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են պաշտպանության ոլորտում համագործակցությանն հարցերըԱլիևը Զելենսկուն հրավիրել է ԲաքուԱյս պրոցեսը սկսվել է 2018-ին․ սահմանազատումը սկսում են Տավուշից, քանի որ դա Ադրբեջանի համար է կարևոր․ փորձագետ (տեսանյութ)Ոստիկաններ, էս ժողովրդին հանկարծ մոտիկ չգաք, մեկի մատը փուշ մտավ, պատասխան դուք եք տալու. Դանիելյան (տեսանյութ)Երևան-Սևան ճանապարհին լարված իրավիճակ է․ քաղաքացիները փակել են ճանապարհը․ ՈւՂԻՂ«Էդ ինչների՞դ վրա եք տենց ուրախ, բերաններդ բաց, ուրախանո՞ւմ եք ձեր արածով»․ Տիգրան Աբրահամյանը՝ դրվագ է ներկայարել ծիծաղող ոստիկանների մասնակցությամբԿաթնամթերք արտահանող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ․ ՍԱՏՄ
Այսօր մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի
Այսօրվանից Հայաստանի և Ադրբեջանի սահմանին երկրների փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացըՆոյեմբերյանում ԵԿՄ-ի մեքենան մխրճվել է մարդկանց մեջ, նրանցից մեկի գլուխն արյան մեջ է (տեսանյութ)Նոր նշանակում՝ Արգիշտի Քյարամյանի հրամանովՆոյեմբերյան համայնքը, այդ թվում սահմանամերձ գյուղերի վարչական ղեկավարները, չեն աջակցում սահմանազատման գործընթացին և չունեն որևէ մասնակցություն դրան. հայտարարությունՀյուսիսային Կորեան առաջին անգամ միջուկային զորավարժություն է իրականացրելԲաղանիսի անունից պահանջ եմ ներկայացրել՝ դեմ ենք այս ամենին, ասել եմ՝ ինձ հանեն այդ աշխատանքային խմբից․ Բաղանիսի համայնքապետԱլեն Սիմոնյանն ու Գրեգ Ֆերգուսն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորմանըՀետընթաց ժողովրդավարությունից՝ մեծ քայլերովԿիրանցի վարչական ղեկավարը որոշել է հրաժարական տալ․ հայտնի է պատճառըԾիծեռնակաբերդ այցը պաշտոնական այցերի պրոտոկոլային մաս չէ․ ԱԳՆ-ն՝ Ղազախստանի նախագահի այցի մասին․ «Ժողովուրդ»Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը մահացու հիվանդություն ունի. Новая газета ЕвропаՀայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ՆԳՆ«Զվարթնոց» օդանավակայանում արգելել են ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան (տեսանյութ)Գյուղապետերին ասել են՝ փուլային տարբերակով ամբողջական հանձնելու են և շատ արագ. Սուրեն ՊետրոսյանԱյս արշավը եկեղեցու դեմ չէ, այլ՝ մեր բոլորի, Եկեղեցու կողքին պետք է լինեն նաև եկեղեցի կառուցած մեր ազդեցիկ, հեղինակավոր հայերը․ Վահե ՀովհաննիսյանՄիայն «դրսինները». «Փաստ»Առաջարկվում է պարեկային ծառայության աշխատանքի վարձատրության ֆոնդն ավելացնել տարեկան մոտ 417 միլիոն դրամով. «Փաստ»Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրևՏավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է․ «Հրապարակ»
Մամուլ

«Փաստ». Ներկայիս իշխանությունները չեն կարողանում մարսել ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակը

«Փաստ» թերթը գրում է.

«Ներկայիս իշխանություններն այդպես էլ չեն կարողանում մարսել Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը, քանի որ ՍԴ-ն պահպանում է իր անկախ կարգավիճակը, իսկ դատավորներն էլ մտադիր չեն հրաժարական տալ եւ հեռանալ։

ՍԴ անդամների եւ մասնավորապես Հրայր Թովմասյանի վրա գործադրված ճնշումներն էլ արդյունք չեն տալիս, քանի որ հանրային տարբեր շրջանակներ իշխանություններին մեղադրում են, որ նրանց կողմից անկախ դատական համակարգի վրա բիրտ ճնշումներ են գործադրվում, որն օրենքով պատժելի է եւ հետագայում կարող է վատ անդրադառնալ նրանց պաշտոնավարման եւ հետպաշտոնավարման վրա։

Սրան գումարվում է նաեւ այն հանգամանքը, որ միջազգային հանրությունը կոշտ գնահատականներ է հնչեցնում իշխանությունների հասցեին։

Հիշենք ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլի եւ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի հայտարարությունները, որոնք փաստացի զգուշացնում էին Հայաստանի իշխանություններին՝ զերծ մնալ ՍԴ-ի ու ընդհանրապես դատարանների նկատմամբ ճնշումներից։

Եվ քանի որ ճնշումների միջոցով հնարավոր չի լինում հասնել ցանկալի արդյունքի, հիմա էլ կառավարության կողմից մեջտեղ է բերվում ՍԴ դատավորներին օրենքով «կաշառելու» տարբերակը։

Այդ օրենսդրական փաթեթով առաջարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի կողմից մինչեւ 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում, նրա լիազորությունները դադարելուց հետո, մինչեւ իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը, նրան հատկացնել կենսաթոշակ՝ հրաժարականի պահին ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի չափով:

ՍԴ անդամներին փորձում են հասկացնել, որ վաղ թե ուշ ստիպված են լինելու հեռանալ, դրա համար էլ ավելի լավ կլինի համաձայնեն իշխանության ներկայացրած՝ թոշակի գնալու ձեռնտու տարբերակին։

Սակայն այս հարցը նաեւ վերաբերում է դատավորների հեղինակությանը, դրա համար էլ նրանց մեծ մասը վիրավորական է համարում այս նախագիծը եւ չի պատրաստվում թոշակի գնալ։

Եվ, ամենայն հավանականությամբ, դատավորներին «պատվավոր թոշակի» ուղարկելու տարբերակն էլ չի աշխատի, դրա համար էլ իշխանությունները դիտարկում են նաեւ ՍԴ-ն վերակազմավորելու եւ, օրինակ՝ Վճռաբեկ դատարանի հետ միավորելու ու նոր Բարձր դատարան ձեւավորելու տարբերակը։

Ե՛վ գլխից կազատվեն, եւ՛ գլխացավանքից: Ընդ որում, խոսքն այս պարագայում կվերաբերի ոչ միայն Բարձր դատարանին, այլեւ ընդհանրապես ողջ դատական համակարգին:

Միավորման արդյունքում նախատեսվում է ունենալ ՍԴ-ի եւ Վճռաբեկի գործառույթները իր մեջ ներառող գերագույն դատարան, ինչպիսին ԱՄՆ-ում է։

Սակայն այս օրենսդրական նախագիծը առանց սահմանադրական փոփոխությունների հնարավոր չէ կյանքի կոչել, քանի որ այն հակասում է Սահմանադրությանը, որտեղ ՍԴ-ն ներկայացված է որպես առանձին դատական մարմին, որին վերապահված է սահմանադրական արդարադատության իրականացումը։

Փաստորեն, իշխանությունների համար մնում է միայն մեկ տարբերակ, այն է՝ սահմանադրական փոփոխությունների իրականացում ու դրա միջոցով ՍԴ-ի վերակազմավորում, սակայն այս հարցում էլ իշխանություններին մեծ դժվարություններ են սպասվում։

Սահմանադրական փոփոխությունների իրականացումը մեծ ռեսուրսներ խլող եւ ժամանակատար գործընթաց է։

Այն երկար մշակման գործընթաց պետք է անցնի, ապա դրվի հանրային քննարկման եւ հետո նոր միայն հանրաքվե անցկացվի այդ հարցով, սակայն, ինչպես տեսնում ենք, գնալով՝ տարբեր պատճառներով պայմանավորված՝ իշխանության վարկանիշը կտրուկ անկում է արձանագրում, ուստի շատ մեծ հարցականի տակ է՝ արդյոք հանրաքվեի արդյունքում հնարավոր կլինի՞ իշխանության ներկայացրած Սահմանադրության տարբերակն անցկացնել, թե՞ ոչ։

Այնպես որ, նույնիսկ սահմանադրական փոփոխությունների նախաձեռնումը դեռեւս չի նշանակում, որ ՍԴ-ն վերակազմավորելու իշխանական ծրագրերի դրական ելքն արդեն ապահովված է»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում