Սլավոնական համալսարանում պայթուցիկ տեղադրված լինելու մասին ահազանգը կեղծ է. ՆԳՆ
Իրանի Սպահան իսրայելական ԱԹՍ-ները կարող էին հասնել միայն բռնազավթված Արցախի տարածքից. Վարդան ՈսկանյանԻնչո՞ւ պիտի իմ քրտինքը տանեք, ի՞նչ եք տվել, որ տանեք. առևտրականը՝ քաղաքապետարանի աշխատակիցներին (տեսանյութ)Սպանել էր կապանցուն, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Վարդան Ղուկասյանը կարևոր հայտարարություն է արել (տեսանյութ)
10-ը տղամարդով հարձակվել եք մի կնոջ վրա, գնացեք, Ոսկեպարը պահեք․ քաղաքացիները պաշտպանում են փողոցային առևտրով զբաղվողներին (տեսանյութ)Երևանի Կիևյան փողոցում շենքի դալանի մոտ հայտնաբերվել է տղամարդու դի
Շուշիի 117-ամյա Կանաչ Ժամ եկեղեցին հողին է հավասարեցվել
Մեծածավալ միջոցառումներ՝ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում. ինչեր են հայտնաբերվել«Թքեմ Նիկոլի ու իրա կնգա երեսին». փողոցային առևտրով զբաղվող քաղաքացի (տեսանյութ)Արգիշտի Քյարամյանը Քննչական կոմիտեում նոր նշանակում է արել
Արդյոք Բաքուն հրաժարվել է Սահմանադրությունը փոխելու պահանջից. ՀՀ ԱԳՆ-ի մեկնաբանությունը
Կասեցվել է առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցի ներկրման փորձ (տեսանյութ)ԲԸՏՄ վերահսկողության արդյունքում մարտին կասեցվել է 13 տնտեսվարող սուբյեկտի գործունեությունՍտավրոպոլի մարզում կործանվել է ՌԴ օդատիեզերական ուժերի ՏՈւ-22Մ3 ռմբակոծիչըԱկնհայտ է, որ Ռուբեն Վարդանյանն իր կերպարով միջազգային աղմուկի առիթ է դառնում, մի բան՝ ինչից Բաքուն փորձում է համառորեն խուսանավել. ՀայրապետյանԳազամատակարարման պլանային դադարեցումներ Երևանում, Վանաձորում, Օձունում, ԳյումրիումԻրանի վրա հարձակումների թիրախը եղել է Սպահան քաղաքի ռազմաբազան. New York TimesՀայաստանում դպրոցներ են փակվում. Փաշինյանը խաբել է մաս 202. «Ժողովուրդ»Եղանակն առաջիկա օրերինՀայտնի է Միհրան Հարությունյանի առաջին մրցակիցը «Наше Дело»-ի մրցաշարումԻսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանում գտնվող օբյեկտներից մեկինԳայի պողոտայում «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կա 2 վիրավոր (լուսանկար)Սարգիս Խանդանյանը մեկնում է ԴանիաԵթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև հրթիռները «զննելու» համար․ Դավիթ ՏոնոյանԻնչո՞ւ ուղղաթիռով․ «Հրապարակ»Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»«Նուբարաշեն» ՔԿՀ-ի անցագրային կետում փաթեթ գցած քաղաքացին ձերբակալվել էՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն․ «Հրապարակ» 46 մլն 236 հազար դրամ «գործ տալու» «Ազդարարի՛ր» հարթակի համար` արդյունքում 176 հաղորդում, 12ամսում. «Ժողովուրդ»Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը․ «Հրապարակ»Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՄասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ» Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»Ի՞նչ է փոխվել․ ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեցՀՀ իշխանությունները խուսափում են Արցախի վտարանդի իշխանությունների հետ հանդիպումներից. «Ժողովուրդ»Հրդեհ՝ Աքորի գյուղումԻսրայելը զայրացրել է ԱՄՆ-ին՝ զգուշացնելով նրանց Սիրիայում Իրանի դեմ հարձակման մասինՓաշինյանը Մխիթար Հայրապետյանին գործուղում է Սաուդյան Արաբիայի թագավորություն Մահմուդ Աբասը մերժել է Պաղեստինի՝ ՄԱԿ-ին անդամակցելու քվեարկությունը հետաձգելու խնդրանքըՄահվան ելքով վրաերթ՝ Երևանում․ փախուստի դիմած 29-ամյա վարորդը և ավտոմեքենան հայտնաբերվել են Տիգրան Մեծի պողոտայում հրդեհ է բռնկվել Արթուր Դավթյանը դուրս եկավ Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ Մայիսի 9-ին Երևանում կանցկացվի «Անմահ գնդի» ավանդական երթը «Գարդման-Շիրվան-Նախիջևանը» ողջունել է Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի հայտարարությունը 6 տարի է՝ ՀՀ-ում քաղաքական դիսկուրս ձևավորում է այդ մեկ անձը․ հավաքական մտքի ամլության ցուցանիշն է Արթիկի անտառտնտեսության հարակից ձորում հրդեհ է բռնկվել․ ծառեր են ջերմահարվել «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծել է բանկի կառավարչին և աշխատակցին ԱՄՆ ռազմաօդային ուժերի զինծառայողը Կոնգրեսին խնդրում է օգնել ամերիկյան զորքերը դուրս բերել ՆիգերիցԱդրբեջանական վանդալիզմը սահմաններ չունի․ հակահայ քաղաքականության հերթական ցավալի արդյունքը
Հասարակություն

Հերթական խայտառակ որոշման պատճառով հարկատուներս 905,906,351 դրամ ենք կորցնելու

ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Կառավարության հերթական խայտառակ որոշման մասին, որի պատճառով հարկատուներս 905,906,351 դրամ ենք կորցնելու:

Սիրելի՛ քաղաքացիներ,

Կառավարության երեկվա նիստի ընթացքում դրական եզրակացություն է ստացել և անհետաձգելի համարվել «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին և «Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը։

Դրանցով կառավարությունը փաստորեն ԱԺ ընդունմանն է ներկայացնում հետևյալը՝
Սահմանադրության 213-րդ հոդվածով նախատեսված՝ մինչև Սահմանադրության 7-րդ գլխի ուժի մեջ մտնելը ՍԴ անդամ նշանակված և սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ՍԴ դատավորի կարգավիճակում իր պաշտոնավարումը շարունակած ՍԴ դատավորի կողմից մինչև 2020 թվականի հունվարի 31-ը հրաժարական ներկայացնելու դեպքում նրա լիազորությունները դադարելուց հետո մինչև իր համար Սահմանադրությամբ սահմանված պաշտոնավարման տարիքը լրանալը նա ստանում է կենսաթոշակ՝ հրաժարականի պահին ստացած պաշտոնային դրույքաչափի ու հավելավճարի չափով:


Ըստ նախագծին կից ներկայացված տեղեկանքի՝ ՍԴ նախագահի և 6 դատավորի հրաժարականի դեպքում նրանց՝ մինչև Սահմանադրությամբ նախատեսված պաշտոնավարման տարիքը լրանալը վճարվելիք կենսաթոշակի չափը կկազմի տարեկան շուրջ 90.796.992 դրամ:

Խոսքը գնում է ՍԴ հետևյալ դատավորների մասին․
Հրայր Թովմասյան (65-ը լրանում է 08․07․2035)
Ալվինա Գյուլումյան (65-ը լրանում է 20․01․2021)
Ֆելիքս Թոխյան (70-ը լրանում է 20․06․2026)
Արաիկ Թունյան (65-ը լրանում է 06․01․2031)
Աշոտ Խաչատրյան (65-ը լրանում է 10․09․2027)
Հրանտ Նազարյան (70-ը լրանում է 26․01․2029)
Արևիկ Պետրոսյան (65-ը լրանում է 09․12․2037)

Եթե հաշվի առնենք, որ ՍԴ նախագահի դրույքաչափը 16 է, իսկ մյուս ՍԴ դատավորներինը՝ 12, ապա ստացվում է՝
6 դատավորներից յուրաքանչյուրին՝ 1,031,784 դրամ ամսական
ՍԴ նախագահի մասով 1,375,712 դրամ ամսական

Եթե ենթադրենք, որ նրանք բոլորը հրաժարական կներկայացնեն տրված ժամկետի վերջին օրը՝ 31․01․2020, ապա ստացվելու է մոտավորապես հետևյալ պատկերը՝

Հրայր Թովմասյան՝ 186 ամիս ‭255,882,431.37
Ալվինա Գյուլումյան՝ 12 ամիս 12,381,408.00
Ֆելիքս Թոխյան՝ 71 ամիս 73,256,664.00
Արաիկ Թունյան՝ 132 ամիս 136,195,488.01
Աշոտ Խաչատրյան՝ 92 ամիս 94,924,128.00
Հրանտ Նազարյան՝ 108 ամիս 111,432,672.01
Արևիկ Պետրոսյան՝ 215 ամիս 221,833,560.01

Ընդհանուր՝ 905,906,351

Այսպիսով, կառավարությունը պատրաստ է շուրջ 1 մլրդ դրամ վճարել ՍԴ իր համար անցանկալի անդամներից ազատվելու համար, քանի որ իրավական ճանապարհով այդ գործընթացը որևէ կրպ չի կարողանում իրականացնել։ Եվ սա այն դեպքում, երբ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Հաշվեքննիչ պալատը, Կենտրոնական բանկը և բազմաթիվ այլ մարմիններ շարունակում են ղեկավարվել Սերժ Սարգսյանի օրոք նշանակված անձանց կողմից։ Տրամաբանական հարց է առաջանում, թե ի՞նչ սկզբունքով է առաջնորդվում կառավարությունը՝ այսպիսի ընտրողականություն դրսևորելիս։

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շարունակում է պնդել, որ աշխատավարձը տրվում է աշխատանքի դիմաց, այլ ոչ երբեք հակառակը։

Եվ եթե ՀՀ պետական բյուջեն ի վիճակի է այսպիսի ճոխություններ իրեն թույլ տալ, ապա այդ դեպքում ինչու՞ ենք օրինակ ընդամենը տարեկան 91 մլն ՀՀ դրամի համար փակում Նևրոզների բուժման կլինիկան։

Ամառը համապարփակ անդրադարձել եմ այս թեմային»։