Գաղտնի տեսագրություն. բարերար Ա. Մերասի և Մարինա Պողոսյանի զրույցը (տեսանյութ)
Կորյուն գրիգորյանը ֆեյսբուքյան իր տեսանյութ է հրապարակել և կից գրառել:
«Այսօր հավանաբար ձեզանից շատերը, ովքեր հետևում են բոտեքսի գործնեությանը տեսան, թե ինչպես էր հրճվում այն փաստից, որ այս անգամ նույնպես կարողացել է ջրից չոր դուրս գալ։ Այժմ ձեզ եմ ներկայացնում ՀՀ ոստիկանության աշխատակիցների կողմից 11.09.2015 թվականին «Բասկին Ռոբինս» բար-սրճարանում կատարված ներքին դիտման լազերային սկավառակի զննության արդյունքները, համաձայն որում առկա տեսագրառման մեջ տուժող Ա.Մերասի և մեղադրյալ Մ.Պողոսյանի միջև բար-սրճարանում ընթանում է ստորև բառացիորեն ներկայացված խոսակցությունը։
Ասեմ, որ շատ զարմանալիորեն այս և սրա նման ևս մի քանի կարևոր ապացույցներ ակնհայտորեն հաշվի չեն առնվել թավշյա դատարանի կողմից։ Դիտեք տեսանյությը, և արեք ձեր սեփական դատողությունը եղածի վերաբերյալ․․․»: