Էդինսոն Կավանին կարող է տեղափոխվել «Լոս-Անջելես Գելեքսի»
«ՊՍԺ»-ի հարձակվող Էդինսոն Կավանին կարող է կարիերան շարունակել ՄԼՍ-ում։ Այս մասին տեղեկանում ենք Sky Sport Italia-ից։
«Լոս-Անջելես Գելեքսի»-ն ցանկանում է պայմանագիր կնքել 32-ամյա ուրուգվայցու հետ, ով կփոխարինի ամերիկյան թիմում Զլատան Իբրահիմովիչին։ Ուրուգվայցու պայմանագիրը կսպառվի 2020 թվականին։
Կավանիին ցանկանում է գնել նաև «Ինտեր Մայամի»-ն, որի ղեկավարն է Դևիդ Բեքեմը։