Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող բռնցքամարտիկին Հայաստանի Մ-16 հավաքականը ՈՒԵՖԱ Զարգացման մրցաշարում զիջել է Բուլղարիային Բախվել են Mazda-ն ու BMW-ն․ վերջինի վարորդը եղել է ոչ սթափ, չի ունեցել վարորդական իրավունքի վկայական Ֆրանսահայ լրագրողը, ում արգելել են մուտք գործել Հայաստան, չի պատրաստվում դադարեցնել հացադուլը Փաշինյանը ՔՊ-ականներին զեկուցել է ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացը Տիգրան Աբրահամյանը ՁՊՎ-ում տեսակցել է Սուրեն Պետոսյանին և ապօրինաբար պահվող մյուս 4 քաղաքացիներին Տավուշում զիջումների դեմ խաղաղ հավաքներ են, ոստիկանության կողմից՝ բռնություն ու հետապնդում․ զեկույց Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Աբրահամյան Պաշտոնապես հաստատել են՝ Փաշինյանի և Ալիևի աշխատակազմերի միջև ուղիղ կապը գործում է․ «Փաստինֆո» Խոշոր ավտովթար՝ Արագածոտնում․ բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Բարեղամ Հարությունյանի հաղթական ապրումները․ 35 ամյա մարզիկը 1-ին անգամ է դուրս գալիս ԵԱ եզրափակիչ (տեսանյութ) Կիրանց-Բերքաբեր հատվածում ականապայթյունային վնասվածք ստացողը պայմանագրային զինծառայող է Չպետք է մոռանանք անցյալը, ազգին դարձնում են կով` հորթին կորցրած, բայց արածող․ Արմեն Աշոտյան Անընդհատ զիջելով չէ, հիմա ադրբեջանցիները երգում-պարում են, նայե'ք էս ժողովրդի վիճակը (տեսանյութ) Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար Դանիական պատվիրակություն է այցելել Գորիսի՝ սահմանային իրավիճակի մասին ավելին իմանալու համար Ինչքան պետք ա պիղծ լինեն, եկե'ք հատիկ-հատիկ ցույց տանք մարդկանց կադաստրի վկայականները. Դանիելյան (տեսանյութ) Բաքվում գերեվարված Ռուբեն Վարդանյանն ընտանիքի խնդրանքով դադարեցրել է հացադուլը. մանրամասներ Մհեր Գրիգորյանն Իրանի դեսպանի հետ խոսել է սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներից Գնդապետ Միհրան Մախսուդյանը դուրս է գրվել հիվանդանոցից և վերադարձել Կիրանց
ՊՆ-ն հաստատեց․ Տավուշում ականի պայթյունից զինծառայող է վնասվածք ստացել
Ով մինը հանում ա, պտի տրաքի, դուք պատիվ չունե՞ք, մեր արյան ծարա՞վ եք. Կիրանցում լարված է (տեսանյութ) Հայաստանի ու Սերբիայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Կիրանցում նոր կառուցվող դպրոցը մոտ 170 մետր հեռավորության վրա է լինելու թշնամուց Տավուշում իրավիճակը շարունակում է լարված մնալ, Կիրանց-Ոսկեպար հատվածը փակ է․ ՈՒՂԻՂԲագրևանդի փողոցում բախվել են «Hyundai»-ն ու «Mercedes»-ը. վերջինն էլ բախվել է պատին «Ակադեմիական քաղաք» ծրագիրը քննարկվել է մարզերում գործող ՀՀ պետական բուհերի ռեկտորների հետ Ոստիկանները Տավուշում խոչընդոտել են լրագրողի մասնագիտական գործունեությանը. հարվածել ու գցել են լրագրողի հեռախոսը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին գեոդեզիական չափումների հիման վրա տեղադրվել է թվով 20 սահմանային սյուն
Եվրոպան կարող է կործանվել. ՄակրոնԲռնցքամարտիկ Անուշ Գրիգորյանը Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր է Արցախի՝ 2023-ի սեպտեմբերյան ողբերգությունը 1915-ի հայերի ցեղասպանության խմբագրված տարբերակն էր. Կամո ԱթայանՈստիկանները տարբեր հատվածներից բերման ենթարկված քաղաքացիների նկատմամբ անհարգալից վարք են դրսևորել. Աբրահամյան ԱՄՆ-ն ուղղակիորեն ներգրավված է Ուկրաինայի հակամարտության մեջ. ՊեսկովԿառավարությունը երկարացրել է Արցախից բռնի տեղահանված ուսուցիչների՝ աշխատանքի ընդունվելու ծրագրի ժամկետը«Ոտքի՛, քանի չի հանձնել» գրությամբ պաստառներ՝ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում (լուսանկարներ)Երևանում մոտոցիկլներ են բախվել․ 22-ամյա մոտոցիկլավար է մահացելԱրտակ Բեգլարյանը և Րաֆֆի Քալֆայանը Ժնևում ՄԱԿ-ի կոմիտեին են ներկայացրել Ադրբեջանի հանցագործություններըԲելառուսը զորքեր է մոտեցրել սահմանինՄԻՊ-ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին16-ամյա երկու պատանիներին դանակահարած 17-ամյա պատանին ձերբակալվել էՎանաձորի ընտրված քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂԴոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացելՆաիրա Զոհրաբյանը նստեց գետնին․ ոստիկանները սկսեցին քարշ տալ նրան (տեսանյութ)
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Մեզ թազա տուն պետք չի, մեզ մեր հայրենիքն է պետք (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդում ներկայացվեց ՀՀ գլխավոր դատախազություն
ՀՀ-ն ԱՄՆ-ին է հանձնել հետախուզման մեջ գտնվող ամերիկացունՍուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեին Ձնագնդի էֆեկտն արդեն անկասելի է, և Նիկոլի ռեժիմի տապալման հետհաշվարկը սկսված է. ԱԺԲ
Հասարակություն

Ես համաձայն չեմ, որ դավաճանի գովազդի վրա ծախսվեն ՀՀ ավանդապաշտ քաղաքացիների կողմից վճարված հարկերից.Ղազինյանը՝ Դալուզյանի մասին

Սիրելի ընկերներ, վերջին մի քանի օրերին իմ կողմից խիստ քննադատության ենթարկվեց Հայաստանի նոր իշխանությունների կողմից ՀՀ քաղաքացիությունից հրաժարված մարզիկի մասին ՀՀ պետական բյուջեի հաշվին ֆիլմի նկարահանմանն աջակցելու մասին որոշումը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Արթուր Ղազինյանը: 

«Նիկոլ Փաշինյանի մանիպուլյացիան հնարքների և քաղաքական աճպարարության արդյունքում խնդիրը պետական բյուջեի նպատակային ծախսի տիրույթից տեղափոխվեց անձի ճակատագրի և ծանր կյանքի մասին լալահառաչ տեքստերի։

Այս հոգեխանգարմունքի պայմաններում գտնվեցին մարդիկ, որոնք համարձակվեցին ինձ դասեր տալ Մարդու իրավունքների, ազատությունների և հանդուրժողականության մասին։

Որպեսզի ոչ մեկի մոտ կասկած չմնա իմ մարդկայնության մասին, հարկ եմ համարում արձանագրել, որ Հայաստանի քաղաքացիությունից հրաժարված անձը ինձ չի հետաքրքրում, իսկ նրա ճակատագիրը այնպիսին է, ինչպիսին աշխարհում ապրող միլիոնավոր այլ մարդկանց ճակատագիրը։

Այդ մարդը այլևս կապ չունի Հայաստանի հետ, նա կտրել է այդ կապը, խռովել պետությունից, ժողովրդից, ընտրել օտար կյանքը։

Նա փոխել ոչ միայն իր սեռը, այլ նաև իր պետությունը, հայրենիքը, հոգին ու գաղափարը։ Եթե առաջին փոփոխությունն ինձ որևէ կերպ չի հուզում, ապա մնացածն արդեն քաղաքական են և չեմ կարող լռել։

Հայաստանի պետական բյուջեն ոչ Նիկոլ Փաշինյանի, ոչ էլ առավել ևս Արայիկ Հարությունյանի սեփականությունը չէ և չպետք է ծախսի նրանց հույսերն ու ընկճախտը բավարարելու, ինչպես նաև իրենց դավանած բարքերը քարոզելու համար։

Բյուջեի յուրաքանչյուր լումայի ծախս պետք է ծառայի Հայկական շահին և այդ շահի ապահովման համար մշակված պետական քաղաքականությանը։

Ես համաձայն չեմ և չեմ կարող ընդունել, որ դավաճանի գովազդի վրա ծախսվեն իմ և իմ նման այլ ՀՀ ավանդապաշտ քաղաքացիների կողմից վճարված հարկերից։ Թող մնար Հայաստանում, պայքարեր, չհանձնվեր, չհրաժարվեր իր Հայրենիքից։

Եթե որոշել է դա անել, ուրեմն թող բարի լինի հրաժարվել նաև այդ նույն պետության իր կյանքի, կենսակերպի և սեռական կյանքի մանրամասների գովազդի վրա ծախսվող պետական միջոցներից։

Եթե իշխանությունն այդքան սրտից թույլ է և հուզվում է նման պատմություններից, ապա կարող էր այդ գումարը տրամադրել իր տրամադրության տակ գտնվող տարաբնույթ հիմնադրամներից, կամ էլ խնդրեին իրենց անձնական օգտագործման սեփականատերերին կատարել այդ վճարումը։

Կամ ինչի՞ հատկապես այդ մարդու մասին է նկարահանվում այդ ֆիլմը, մենք իրենից 100 անգամ ավելի հայտնի և լուրջ սպորտային հաջողություններ արձանագրած այլ մարզիկներ։

Ինչու՞ է ստորացվում նրանց ձեռքբերումները, ինչով են նրանք թերացել, որ իրենց մասին միջազգային կազմակերպությունները ֆիլմ չեն նկարում ու չեն պարտադրում ՀՀ կառավարությանը վճարել այդ ֆիլմի համար։

Կամ կարելի է կարծել, թե մենք մեր բոլոր հերոսների մասին արդեն բոլոր ֆիլմերը նկարել ենք, մնացել էր սեռը փոխած ձախողված մարզիկը, որի պատճառով մեծ վնաս է հասցվել ՀՀ ծանրամարտին։

Հետևաբար, նմանատիպ էժանագին մանիպուլյացիաներով իշխանությունը իրար է հակադրում ավանդական մեծամասնությանն ու տարաբնույթ փոքրամասնություններին՝ ստեղծելով ներհասարակական կոնֆլիկտոգեն իրավիճակ։

Այս իրավիճակի ամբողջ պատասխանատվությունը ընկնում է օրվա իշխանությունների, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի վրա»։