Փորձում են պատժել ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահներին սատար կանգնելու համար. Արա Վարդանյանի գրառումը
Վերաքննիչ դատարանը մերժեց պաշտպաններիս բողոքը, և ես կմնամ ապօրինի կալանքի տակ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստան համահայկական հիմնադրամի նախկին տնօրեն Արա Վարդանյանը:
Մարդ չգիտի էլ՝ ուրախանա, թե տխրի: Փաստորեն, իմ անձն այնքան կարևոր է, որ իշխանությունները բոլոր հնարավոր ձևերով ուզում են ինձ փակի տակ պահել:
Կարծես թե փորձում են պատժել ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահներին սատար կանգնելու համար:
Է՜հ, ինչ արած, կալանավորված կպայքարեմ, ես անկոտրուն եմ:
Դատավորներին ուզում եմ հիշեցնել իրենց վարչապետի բառերը․ «Ոչ մի բան չի մոռացվում»...