Կանխարգելիչ միջոցառումներ՝ շաքարախտի դեմ պայքարում
Նոյեմբերի 14-ը շաքարախտի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Երևանի քաղաքային էնդոկրինային դիսպանսերն ամեն տարի, միանալով այս արշավին, կազմակերպում է քաղաքացիների իրազեկվածության բարձրացման միջոցառումներ:
Տնօրեն Անուշ Բունիաթյանը նշում է՝ հիվանդության դեմ պայքարի լավագույն միջոցն առողջ ապրելակերպն է: Այս տարի միջոցառումն աչքի է ընկել ոչ ավանդական ծրագրով:
«Շաքարային դիաբետով ապրող մարդիկ պետք է գիտակցեն, որ այս պայքարում հաջողություններ կարելի է գրանցել միայն բժիշկների հետ համատեղ աշխատանքի շնորհիվ: Այս ամենն, իհարկե, շատ կարևոր է, սակայն մեր նպատակն է, որ կարողանանք առհասարակ կանխարգելել հիվանդությունը»,- նշել է Բունիաթյանը:
Տարվա ընթացքում քաղաքային էնդոկրինային դիսպանսերը, որտեղ բուժօգնություն է ստանում շուրջ 20.000 հիվանդ, հանդես է գալիս դժվարամատչելի հետազոտությունների կազմակերպման և մի շարք այլ նախաձեռնություններով: