ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու դեպքում ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում կարող է փոխվել Գեղարքունիքի մարզի մի շարք բնակավայրերում 24 ժամ ջուր չի լինի Զելենսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ Ուկրաինային աջակցելու մասին օրենքը ընդունելու համարՈւժայինները ոչնչով չեն տարբերվում հայրենիքը աճուրդի հանած հակապետական իշխանությունից. Աբրահամյան Ամերիկացի սենատորները «Այո» են ասել Ուկրաինային տրվող ռազմական օգնությանըԹուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը «Ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ» Հյուսիսային Կորեան և Իրանը ամրապնդում են ռազմական կապերըԱլիևը հայտարարել է, թե Տավուշում սահմանազատում սկսելու առաջարկը Բաքուն է արել Պայքարը միս ու արյուն կարող է ստանալ, երբ բերվի քաղաքական դաշտ․ Դավթյան Ավելի լավ է չապրել, քան դառնալ թուրքի ճորտ․ Շարմազանով Բաղանիսի մոտ բնակիչները նոր սյուներ են նկատել․ «Ազատություն» Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհը շարունակում է փակ մնալ․ Կիրանցում պայքարը շարունակվում է Չնայած սարսափներին, որ առերեսվեց՝ չի կոտրվել պայքարը շարունակելու հայ ժողովրդի կամքը «Մարտական եղբայրության» անդամ Արման Պետրոսյանը 1 ամսով կալանավորվել է Եվրոպական դատարանը երբեք չի վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ը. Կիրակոսյանի ելույթը՝ ՄԱԿ-ի ԱՄԴ-ում Ցեղասպանության ճանաչումը նախ և առաջ անվտանգության խնդիր է, ինչը կրկին ապացուցվեց․ «Մենք կանք» Ողջունում ենք ՀՀ-Ադրբեջան սահմանային նշանի տեղադրումը, ուշագրավ զարգացումները․ Էստոնիայի ԱԳՆ Լեռնային Ղարաբաղում հայերի ցեղասպանությունից հետո մենք պետք է ակտիվացնենք մեր ջանքերը․ ԱՄՆ սենատոր Կենտրոնում այս պահին լարված իրավիճակ է․ բերման ենթարկվածներ կան, ԱԺԲ-ի աջակիցներին ծեծել են Ցեղասպանության ճանաչումը և ԼՂ հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություն չեն․ The Boston Globe 1,5 մլն․ հայ սպանվեց Թուրքիայի կողմից, արտաքսվեց 100-ավոր մտավորական․ Շվեդիա-ՀՀ բարեկամության խումբ Չեմ զարմանա, որ շատ շուտով Հայոց Ցեղասպանության ընթացքում «անպաշտպան ու անմեղ թուրքերի դաժանաբար սպանության» մեղքը Նիկոլը բարդի հայ ժողովրդի վրա․ ԶաքարյանԻ՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը Հայոց ցեղասպանության ժխտողականությունը անվտանգային դաշտի իրական սպառնալիք է և հանցակցություն Ո՞ւմ անունից է հակառուսական արտահատություններ հնչել․ ՌԴ ԱԺ վերին պալատից պարզաբանում են պահանջում Տավուշում բողոքը շարունակվում է, թշնամին չպետք է մտնի մեր հող․ ՈՒՂԻՂ Սա պայքար է հանուն ճշմարտության ու ընդդեմ ստի Պահանջատիրական ցույց՝ Թուրքիայի դեսպանատան մոտ՝ Ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ Հրդեհ՝ Կամո գյուղում․ այրվել են տուն և անասնագոմ Երևանում ակցիաների ընթացքում բերման է ենթարկվել 6 քաղաքացի Հրկիզել են «Audi A4» -ը. սեփականատերը ենթադրյալ հրկիզողի մասին տեղեկություններ է փոխացել Սիրիայի ժողովի պատվիրակությունը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին «Մերժիր գժին»-ը փորձեց փակել Իսակովի պողոտան, բերետները բացեցին (տեսանյութ) Քրդամետ կուսակցություններն Անկարային կոչ են արել դադարեցնել Հայոց ցեղասպանության ժխտողականությունը Բաքուն Փաշինյանի ձեռքով ՀՀ-ում սահմանագծում է կատարում, ողջ գործընթացն ապօրինի է. Օհանյան (տեսանյութ) Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս․ Թրյուդո Ապրիլի 25-26-ը ջուր չի լինի մի շարք հասցեներումԻնչպես է Աննա Հակոբյանն ինքնամոռաց պարում «Ամառ» ռեստորանում (տեսանյութ)Կապիտուլյանտին հեռացնենք, որ չցեղասպանվենք․ իրավապաշտպանՄեծ եղեռնի նահատակների ոգեկոչումը չպետք է դառնա մեզ համար դատավճիռ, այն պետք է խթան դառնա ամրանալու. Ալեն ՍիմոնյանԻնձ ասում են՝ մոռացի՜ր, մի հիշիր ու մի պահանջիր․ հիշողություն չդառնալու համար հիշել Է պետք տականքին էլ, թշնամուն էլ ու արածդ հերոսությունն էլ․ Նազենի ՀովհաննիսյանՍուրեն Պետրոսյանի աջակիցները հավաքվել են ՁՊՎ-ի մոտ (տեսանյութ)Առանձնահատուկ շանս կա խաղաղության պայմանագրի ստորագրման համար, բայց Հայաստանը պետք է փոխի Սահմանադրությունը. Ալիևի ներկայացուցիչՆիկոլն անգրագետ է՝ ստրուկի համար իր վզնոցն ավելի թեթև է, քան ասպետի զրահը. Մանվել Եղիազարյան (տեսանյութ)ԱՄՆ-ում անհանգստացած են հնարավոր ահաբեկչության հնարավորությամբ
Լուծումների լուծումն այս մարդկանց իշխանությունից հեռացնելն է. Սերժ Սարգսյան (տեսանյութ)
Հայաստանում Լիտվայի դեսպանը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինԹրամփը հաղթում է Փենսիլվանիայի ներկուսակցական ընտրություններում«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնի տղաներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր (ֆոտո)
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը թոռան հետ ծաղիկներ խոնարհեց Ցեղասպանության զոհերի անմար կրակի մոտ (տեսանյութ)
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանի անուրջները և իրականությունը. Ավետիք Չալաբյան

«Ազգային օրակարգ» կուսակցության համահիմնադիր Ավետիք Չալաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Թեև հանրության աչքերում այս շաբաթվա հիմնական «հերոսը» նախարար Արայիկ Հարությունյանն էր, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հասցրեց մի քանի օրվա ընթացքում երևակայական մտքի այն քանակությամբ գոհարներ մատուցել հանրությանը, որ արդեն հնարավոր չէ անտարբեր անցնել նրանց կողքով։ Ստիպված շաբաթն ավարտում եմ նրանց հակիրճ անդրադարձով, և հետևանքների մասին որոշ խորհրդածությամբ՝

ա) Շաբաթվա սկզբին անդրադառնալով նույն այդ Արայիկ Հարությունյանին, վարչապետ Փաշինյանը (ըստ լուրերի) հայտարարել է, որ եթե նույնիսկ տաս հազար մարդ էլ դուրս գա փողոց, դա իր համար հիմք չէ նրան պաշտոնանկ անելու համար։ Նա, թերևս մոռացել է իր իսկ խոստումը, որ իր թիմով եկել է ժողովրդին ծառայելու, և որ օրը ժողովուրդն այլևս չցանկանա այդ ծառայությունը, նա կհեռանա։ Արայիկ Հարությունյանի հետ կապված իրավիճակը լավ հնարավորություն է կատարելու իր խոստումը, և չսպասելու, որ այդ տաս հազարը հարյուր հազար դառնա, առավել ևս, որ բողոքողների թիվը փողոցում օր օրի աճում է։

բ) Մեկնելով Փարիզ Խաղաղության կոնֆերանսին, վարչապետ Փաշինյանը նորից սկսել է առաջ մղել իր տարօրինակ (մեղմ ասած) միտքը, որ Արցախի հարցի լուծումը պետք է համապատասխանի նաև Ադրբեջանի ժողովրդի շահերին։ Այս կեղծ «ժողովրդավարությունը» ընդամենը պրիմիտիվ պրոպագանդիստական հնարք է, ոչ մի իրական արժեք չունեցող, պատահական չի, որ Ադրբեջանը դրան չի արձագանքում, փոխարենը հայտարարում է նոր սպառազինությունների մեծաքանակ գնումների մասին (որին սակայն չի արձագանքնում վարչապետ Փաշինյանը)։ Գնալով ավելի հեռուն, վարչապետ Փաշինյանը նաև Փարիզում ակնարկել է, որ Ադրբեջանը պետք է խոսի Արցախի ժողովրդի հետ, եթե ցանկանում է, որ այն վերադառնա Ադրբեջանի կազմի մեջ՝ սա լրիվ նոր շրջադարձ է իր բանակցային ռազմավարության մեջ, չեմ զարմանա, որ վաղը Ադրբեջանը օգտվի այդ պարադոքսալ մտքից, և ընդհանրապես դուրս գա Հայաստանի հետ բանակցություններից, դրանից բխող բոլոր հետևանքներով։

գ) վերադառնալով Հայաստան, վարչապետ Փաշինյանը հպարտությամբ հայտարարել է, որ իր գործունեության արդյունքում «արտագաղթը նվազել է 90%-ով»։ Տառացիորեն դրանից մի քանի օր առաջ, նրա ենթակայության տակ գործող ԱՎԾ-ն հրապարակել է արտագաղթի մասին պաշտոնական տվյալները, ըստ որի վերջին մեկ տարում Հայաստանից արտագաղթել է 14 700 մարդ, մեկ տարի առաջվա 10 900 մարդու փոխարեն, այսինքն արտագաղթն աճել է 35%-ով։ Սա խիստ ցավալի իրողություն է, որը կարող էր լուրջ առիթ լիներ վարչապետի համար՝ անկեղծորեն քննարկել արտագաղթի աճի պատճառները, փոխարենը նա հերթական անգամ անհեթեթ հայտարարություններով փորձեց ցանկալին իրականության տեղ ներկայացնել։

դ) Փորձելով պայքարել «գողական բարքերի» դեմ (ինչը ինքնին ողջունելի է), վարչապետը որոշեց հերթական անգամ «պատերին ծեփել և ասֆալտին փռել» բոլոր այն պատգամավորներին, որոնք կփորձեն խոչընդոտել համապատասխան օրենքի ընդունմանը։ Վարչապետի թեթև ձեռքով, պատերին ծեփելը կամ ասֆալտին փռելը ընդհանրապես դարձել է մեր երկրում քաղաքակիրթ բարքեր հաստատելու հիմնական մեթոդը, պատահական չէ, որ նրան պաշտպանող անդեմ ֆեյքերը առանց հայհոյանքի ու սպառնալիքների ևս չեն կարողանում արձագանքել ընդդիմախոսների գրառումներին (հիմա էլ չեմ զարմանա տեսնել նրանց սեփական մտքի գոհարների հերթական ալիքը այս գրառման տակ) :

ե) Եթե այս ամենը քիչ էր, հինգշաբթի օրը Կառավարությունը վարչապետ Փաշինյանի գլխավորությամբ ընդունեց Սահմանադրական դատարանի դատավորներին հրաժարականի դիմաց պաշտոնական կաշառք առաջարկելու մասին սկանդալային օրենքի նախագիծը։ Թեև մասնագետները բազմիցս էին զգուշացրել, որ սա խայտառակ գաղափար է, իսկ ՍԴ որոշ դատավորներ էլ արդեն իսկ կոշտ արտահայտվել են սրա դեմ, վարչապետ Փաշինյանը այնուամենայնիվ որոշեց փորձել բախտը, և պաշտոնական կաշառք առաջարկել ՍԴ այն անդամներին, որոնք կենթարկվեն իր կամքին՝ թերևս մոռանալով, որ ինքը եկել է կառուպցիայի դեմ պայքարի դրոշի տակ, և իրավունք չունի մեր՝ հարկատուների միջոցները օգտագործել ակնհայտ կաշառք բաժանելու համար։

Սրան կարելի գումարել և Մելինե Դալուզյանին «պաշտպանության տակ վերցնելու» անհեթեթ պնդումը (կարծես ինչ-որ մեկը նրան սպառնում էր), և ԱԱԾ-ին տրված Սատանիզմի հետ կապված աբսուրդ հանձնարարականը, և մտքի այլ գոհարներ, որոնք միասին վերցված բերում են մի հետևության՝ երկրի համար մեկ իշխանավորը ավելի և ավելի կտրվում է իրականությունից, տրվելով անուրջներին, և դա սկսում է վտանգավոր դառնալ։ Նրան շրջապատող տարբեր մարդիկ սկսում են դա զգալ, և աստիճանաբար հետ նահանջել՝ պատահական չի, որ «Իմ Քայլը» սկսում է քվեարկություններ տապալել, տարբեր պաշտոնյաներ ծածուկ կամ բացահայտ հրաժարականներ են ներկայացնում, իսկ մնացողներն էլ սկսում են լուրջ մտածել իրենց ապագայի մասին։

Մեկ և կես տարի առաջ, երբ մեր ժողովուրդը մերժեց Սերժին և նրա կողմից մարմնավորված համակարգը, նա, իրեն հատուկ լավատեսությամբ, որոշեց, որ նախորդ «չար» միապետի գահին նոր, «բարի» միապետ կարգելով, նա ճանապարհ կբացի դեպի պայծառ ապագա։ Անցավ ոչ շատ ժամանակ, և պարզվեց, որ կապ չունի, թե ով է նստած գահին՝ այն հավասարապես այլասերում է բոլորին, ով մինչ այժմ նրա վրա նստել է, թեև գուցե տարբեր ձևերով։ Նախկին բոցաշունչ, ժողովրդի ծոցից դուրս եկած ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը կարճ ժամանակում դարձավ գիրացած, սեփական կոմֆորտի վրա պետության միջոցներ շռայլող, ժողովրդից ու իրականությունից կտրված, անուրջներով ապրող միապետ, զուգահեռ նոր հիասթափություն և հուսահատություն սփռելով իր շուրջ բոլորը։

Գուցե ժամանակն է հասկանալ սակայն, որ խնդիրը ոչ Սերժն էր, ոչ էլ Նիկոլը, այլ այն գահը, որ մեր ժողովուրդը բարեսրտորեն վստահում է պարզ մահկանացուներին, մտածելով, որ նրանք գերբնական ուժ ունեն, և կարող են կախարդական փայտիկի հարվածով պայծառ ապագա բերել իրենց։ Գուցե հենց մեր բարեսիրտ ժողովրդին է պետք ազատվել անուրջներից, և գիտակցել, որ միայն մրցակցային քաղաքական համակարգը, իշխանության տարբեր մարմինների հավասարակշռումը, օրենքի գերակայությունը, և անխտիր բոլոր քաղաքական գործիչների նկատմամբ քննադատական վերաբերմունքն են այն միջոցները, որոնք թույլ կտան ունենալ ժամանակակից, արդյունավետ պետություն, և կառուցել այն երկիրը, որից մարդիկ այլևս չեն արտագաղթում։ Այդ դեպքում գուցե Նիկոլն էլ ազատվի իր անուրջներից, վերադառնա իրականություն, և արժանապատիվ անի այն գործը, որը մինչ այդ իր մոտ լավ էր ստացվում, իսկ մենք էլ այլևս չհիասթափվենք ու չհուսալքվենք։ Մինչ այդ, բոլորիդ լավ օր եմ ցանկանում, առանց անուրջների, բայց սթափ լավատեսությամբ»։