Այդ սյունը կարող են կոխել մի լավ տեղ. Հրանտ Բագրատյան (տեսանյութ)«Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն Պետրոսյանին զրկել է ազատությունից». ԱԺ պատգամավորներն այցելել են նրանԲեյրութում Թուրքիայի դրոշի հետ այրել են նաև Փաշինյանի նկարը (Տեսանյութ)Մեծ եղեռնը, հայրենազրկումը դատավճիռ չէ մեզ համար, որ պիտի կրենք որպես կորուսյալ հայրենիքի շարունակական փնտրտուք․ մենք պետք է դադարենք հայրենիքի փնտրտուքը․ ՓաշինյանԱնպատժելիության դեմ պայքարը վճռորոշ նշանակություն ունեն նոր ցեղասպանությունները կանխարգելելու համար․ ՀՀ նախագահԱՄՆ պետդեպարտամենտն ավելի խորն է մտցրել նիկոլիզմի դեմոկրատիայի մեջ՝ քան Freedom House-ի վերջին զեկույցը․ Արտակ ԶաքարյանԱնթույլատրելի է, պահանջել ենք այդ հարցով պատշաճ քննություն․ ՄԻՊ-ը՝ ԵԿՄ մեքենայով մարդկանց վնասվածքներ հասցնելու մասինԿիմ Չեն Ընի քույրը հարավկորեացի պաշտոնյաներին համեմատել է շների հետ
Որտե՞ղ է սիթքոմներով ապրած ու իր խաղացած կերպարների տակ մնացած Հայկ Մարությանը
Տեսահոլովակի պրեմիերա․ Արկադի Դումիկյան-«Դուդուկ»Հրդեհի բռնկմամբ շղթայական ավտովթար՝ Գյումրիում (լուսանկար)Ռուսաստանը նախազգուշացնում է ահաբեկչական հարձակումների ռիսկի ավելացման մասին Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՁերբակալվել է Սերգեյ Շոյգուի տեղակալը Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՑեղասպանությունը չի կարող ունենալ վաղեմության ժամկետ․ Գագիկ Ծառուկյանի ուղերձըՆիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգին (տեսանյութ, լուսանկարներ)Երևանում «GAZ» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել գազատար խողովակին (լուսանկարներ)Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու․ «Հրապարակ»«Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները փակ են
ՀԱՊԿ-ի կազմում մնալու կամ դուրս գալու Հայաստանի իշխանությունների ընտրությունը կարտացոլի երկրի ինքնիշխան ընտրությունը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Սա դեռ թատրոնի առաջին արարն է․ «Հրապարակ»Ալիևը հայտարարեց՝ ՀՀ-ն հավերժական թշնամին է․ Տավուշի գյուղերը չպե՛տք է տրվեն Ադրբեջանին. Արցախի նախկին պետնախարար Ամաչում են մարդամեջ դուրս գան․ «Հրապարակ»
Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը
Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը․ «Հրապարակ» Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ հայտնաբերվել է տղամարդու դիՄենք պետք է որոշենք՝ մնում ենք հայ, թե անասուն, որ գերի է թուրքական լիրային. Շարմազանով (տեսանյութ) Այլընտրանք միշտ կա. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) Մեծ Բրիտանիայի վարչապետը Ուկրաինային խոստացել է օգնության մեծ փաթեթԿոլումբիական ընտանիքները չեն կարող վերադարձնել Ուկրաինայի կողմից կռված և սպանված իրենց հարազատների մարմիններըՏավուշում ոստիկանների կողմից բիրտ ուժի կիրառմամբ բերման ենթարկվածներին բաց են թողնում Չինաստանը դեմ է ԱՄՆ միջամտությանը Հարավչինական ծովի խնդրինՄենակ չթողնեք տավուշցուն. Տավուշը թիկունքն է. Գառնիկ Դանիելյանը` Հանրապետության հրապարակում (տեսանյութ) Հիմա Հայաստանն է Արցախի վիճակում․կորուստները լինելու են այնքան, մինչև ստիպված չլինենք անել անհնարինը․ Դանիելյան Փաշինյանը քպ-ականներին նիստի է կանչել Չինաստանի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի հետ հարաբերությունները հիմնարար խնդիր է անվանելՈստիկանները բախումներ են հրահրում Բագրատաշեն-Ալավերդի ճանապարհին Freedom House-ը մտահոգված է ՀՀ-ում ոստիկանության բռնությունների մասին հաղորդագրություններով Կիրանցում հարյուրավոր մարդիկ մասնակցում են ջահերով երթին Զովունի գյուղում 7 ամիս փորված «մահաբեր» փոսը՝ հերթական շղթայական ավտովթարի պատճառ ՌԴ-ն ելնում է Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ապահովման առաջնահերթությունից Պայքարի տրամադրությունը չի ընկնելու, բերման ենթարկելով չեն կարող կասեցնել զիջումների դեմ պայքարը Իսրայելի ԱԳՆ-ն գրառմամբ դիմել է Իրանի հոգևոր առաջնորդինԳրիգորյանը չի մասնակցի Պետերբուրգում Անվտանգության հարցերը համակարգող ներկայացուցիչների հանդիպմանը Սևազգեստ սպեցնազը ուժ կիրառեց տավուշցիների հանդեպ, կան բերման ենթարկվածներ (տեսանյութ) Բերման են ենթարկվել նաև պահեստազորի գնդապետ Մախսուդյանը, «Տավուշը հանուն հայրենիքի» խորհրդի անդամը Ոստիկանները ձերբակալել են քաղաքագետ Սուրեն Պետրոսյանին Անհրաժեշտ է ՀՀ-Ադրբեջան-ՌԴ եռակողմ պայմանավորվածությունների ամբողջական իրականացում․ ՌԴ ԱԳՆ Նիկոլը թուրքին բերում է ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու տուն. Աննա Մկրտչյան (տեսանյութ)
Քաղաքականություն

Արցախի անվտանգության միակ երաշխիքը Արցախի ճանաչումն է․ Զոհրաբյան

Արցախի անվտանգության միակ երաշխիքը Արցախի ճանաչումն է,- ֆեյսբուքի իր էջում գրում է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։

Նա մասնավորապես գրել է․

«Շվեյցարական Դելեմոն քաղաքում, Ֆրանկոֆոնիայի տարածաշրջանային վեհաժողովում, որի օրակարգը ազգերի ինքնորոշման իրավունքն էր որպես իրավական նորմ, խոսել եմ ինքնորոշված Արցախի, այնտեղ ապրող մարդկանց իրավունքների եւ Արցախի միջազգային ճանաչման մասին, որպես անվտանգության միակ երաշխիքի։

Եւ այսպես, ժողովուրդների ինքնորոշման իրավունքը որպես իրավունքի սկզբունք. իրավիճակը Եվրոպայում։ Այն, որ ազգերի ինքնորոշման իրավունքը գերակա իրավունք է, հստակ ամրագրված է ՄԱԿ-ի կանոնադրության հենց առաջին հոդվածում, ուր ասվում է՝ «Միավորված ազգերի նպատակներն են զարգացնել բարեկամական հարաբերություններ ազգերի միջև` հիմնվելով ժողովուրդների իրավահավասարության և ինքնորոշման սկզբունքի հարգանքի վրա»: Իսկ ՄԱԿ-ի կանոնադրության 55-րդ հոդվածը շարունակում է՝ «…իրավահավասարության եւ ժողովուրդների ինքնորոշման հարգանքի վրա կայունության ու բարօրության պայմանների ստեղծումն անհրաժեշտ է ազգերի միջև խաղաղ և բարեկամական հարաբերությունների համար …»: 1966թ.ի մարդու իրավունքների մասին երկու՝ «Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների մասին» և «Տնտեսական, հասարակական եւ մշակութային իրավունքների մասին» կոնվենցիաներում հստակ ամրագրված է՝ «Բոլոր ժողովուրդներն ունեն ինքնորոշման իրավունք: Այդ իրավունքով էլ նրանք ազատորեն որոշում են իրենց քաղաքական կարգավիճակը և հետամուտ են իրենց տնտեսական, հասարակական եւ մշակութային զարգացմանը»:

Այսինքն, ելնելով վերոնշյալ և մի շարք այլ միջազգային իրավական փաստաթղթերից՝ մենք իրավունք ունենք պնդելու, որ ժողովուրդների ինքնորոշման իրավունքը «յուս կոգենս» կարգավիճակ ունի, ինչը նշանակում է, որ պարտադիր կատարման նորմ է բոլոր պետությունների համար։ Իսկ դա նշանակում է, որ աշխարհում չպիտի լինեն գորշ գոտիներ, սեւ խոռոչներ, որտեղ ապրող մարդիկ զրկված են իրենց իրավունքների պաշտպանությունից։ Եվրոպայում, որի արժեհամակարգը մարդու իրավունքն է, չպետք է լինեն գոտիներ, որտեղ ապրող մարդկանց իրավունքները ամեն օր եւ ամեն ժամ վտանգված են, որովհետեւ միջազգային հանրությունը չի ընդունել նրանց ինքնորոշման իրավունքը։ Եւ որպեսզի խոսքս առարկայական լինի, այսօր խոսելու եմ Լեռնային Ղարաբաղի՝ Արցախի հանրապետության մասին։ Արցախի ժողովուրդը 1991թ. դեկտեմբերի 10-ին, հանրաքվեով հռչակեց անկախ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը՝ միջազգային իրավունքի նորմերին եւ այն ժամանակ ԽՍՀՄ օրենքներին համաձայն: Արցախի անկախ հանրապետությունը 28 տարեկան է եւ լինելով Եվրոպայի մաս, միակողմանի վավերացրել է եվրոպական բազմաթիվ կոնվենցիաներ, իր օրենսդրությունը համահունչ է եվրոպական օրենսդրությանը։ Սակայն, Արցախի քաղաքացին զրկված է տարրական այն իրավունքներից, ինչը ունի մեզանից յուրաքանչյուրը։ Եւ չնայած միջազգային կառույցները, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանն ու ԵԽԽՎ-ն ընդունել են բանաձեւեր, նշելով, որ պետության քաղաքական կարգավիճակը չի կարող խոչընդոտ լինել այնտեղ ապրող մարդու իրավունքների պաշտպանության համար, իսկ ընդամենն ամիսներ առաջ ԵԽԽՎ-ն ընդունեց 2240 բանաձեւը, որը կոչ է անում Եվրոպայի Խորհրդի եւ ՄԱԿ-ի մարդու իրավունքների մոնիտորինգային մարմիններին անսահմանափակ մուտք գործել գորշ գոտիներ եւ չանտեսել այնտեղ ապրող մարդկանց իրավունքները, սակայն այդ բանաձեւերը դեռ մնում են ընդամենը թուղթ, իսկ Արցախում ապրում են իրական մարդիկ, ում իրավունքները պաշտպանված չեն։ Ու եթե դեռ դիսկուրս կա Արցախի կարգավիճակի վերաբերյալ, ապա հաստատ դիսկուրս չկա այնտեղ ապրող մարդկանց իրավունքների շուրջ։ Ես խորապես համոզված եմ, որ ցանկացած տարածքում ապրող մարդ չպետք է զրկվի իր արժանապատվությունից եւ հիմնարար իրավունքների պաշտպանությունից միայն այն պատճառով, որ իր երկիրը դեռ ճանաչված չէ։ Ու մինչ Եվրոպան շարունակում է կիսաբաց աչքերով նայել Արցախի ժողովրդի ինքնորոշմանը, Ադրբեջանը շարունակում է իր ռազմատենչ հռետորաբանությունը, այդ երկրի պաշտպանության նախարարը հայտարարում է, որ երազում են նոր պատերազմի մասին։

Ես կարդացել եմ ադրբեջանական դասագրքերը եւ զարհուրել եմ հայատյացության այն գերդոզայից, որ ներարկում են ադրբեջանցի երեխաներին։ Ադրբեջանուհի Մարիամ Գյունեշլին բաց նամակ էր հրապարակել, որտեղ ասում էր, որ սարսափում է, որ այդ դասագրքերով դասավանդվող իր որդին մեծանալու է ռասիստ եւ հայատյաց։ Հայատյացության տոտալ քարոզի արդյունք էին այն անմարդկային վայրագությունները, որին աշխարհը ականատես եղավ 2016 թվականի ապրիլի 2-ին, երբ ԴԱԻՇԸ անգամ կնախանձեր ազերիների կատարած ոճրագործություններին։ Եւ ուրեմն Արցախի, այնտեղ ապրող մարդկանց անվտանգության միակ երաշխիքը կարող է եւ պետք է լինի Արցախի ճանաչումը։

Մեր այսօրվա օրակարգն է ժողովուրդների ինքնորոշումը՝ որպես իրավունքի նորմ։ Եվրոպական արժեհամակարգի ալֆան եւ օմեգան մարդու իրավունքն է, նաեւ՝ ժողովրդի իրավունքն է՝ կատարելու իր ընտրությունը»։