Համացանցում կադրեր են հայտնվել հայազգի մարզիկ Աշոտ Բոլյանի սպանության վայրից (տեսանյութ)
Համացանցում հայտնվել են կադրեր թաիլանդական բռնցքամարտի չեմպիոն Աշոտ Բոլյանի սպանության վայրից: Հրապարակված կադրերից երևում է, որ Աշոտ Բոլյանի մարմինն ընկած է ավտոմեքենայի կողքին: Դեպքի վայրում աշխատել է շտապօգնության բրիգադը:
Ավելի վաղ հաղորդվել է, որ 1979 թվականին ծնված մարզիկի մարմինը հայտնաբերվել է Մոսկվայի հարավ-արևմուտքում Նախիմովյան պողոտայում գտնվող տան մոտակայքում:
ՌԴ ՔԿ Մոսկվայի գլխավոր քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել: Բոլյանը ՀՀ քաղաքացի է: